Հաթաթա մի տվեք. դատարանը Ղուկասյանին թույլ չտվեց ցուցմունք տալ. լարված իրավիճակ ստեղծվեց

03/10/2017 schedule16:05

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Անդրիաս Ղուկասյանի գործով նիստի ժամանակ փաստաբան Կարեն Մեժլումյանի ու նիստը նախագահող դատավորի միջեւ վիճաբանություն սկսվեց՝ ապացույցների հետազոտման կարգի սահմանման վերաբերյալ. լարված իրավիճակ ստեղծվեց:

Բանն այն էր մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց սկզբում հարցաքննել վկաներին, հետո տուժողների, այնուհետեւ հետազոտել գործում առկա փաստաթղթերը, իրականացել իրեղեն ապացույցների հետազոտումը, իսկ վերջում հարցաքննել ամբաստանյալ Անդրիաս Ղուկասյանին:

Պաշտպանական կողմը, սակայն առաջարկեց սկզբում հարցաքննել Անդրիաս Ղուկասյանին. «Նա այս պահին ցանկանում է ցուցմունք տալ»,- ասաց նրա պաշտպան Կարեն Մեժլումյան:

Անդրիաս Ղուկասյանը ցանկանում էր հետազոտման կարգը սկսել իր ցուցմունքից՝ հաշվի առնելով, որ այսօր դատակոչված վկաներն էլ չեն ներկայացել դատարան, բայց նախագահող դատավորը որոշեց, ըստ էության, բավարարել մեղադրողի միջնորդությունը եւ ապացույցների հետազոտման կարգը սկսել դատակոչված վկաների հարցաքննությամբ: Փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտարարեց, որ այդ որոշմամբ նախագահող դատավորը զրկեց իրենց պաշտպանության հնարավորությունից. «Այսինքն՝ մենք չենք կարող գործի նյութերով չհետազոտված ապացույցներին հղում անելով՝ վկաներին հարցաքննել, օրինակ՝ ներկայացնել տեսագրություն, հարցնել՝ հարգելի ոստիկան, որտեղ էիք կանգնած Սարի թաղում, Ազատության հրապարակում, այս մահակը, որի ծայրը չկա, ինչպես է պոկվել…դատարանն այս պահին զրկելով ամբաստանյալին ցուցմունք տալուց՝ խախտում է պաշտպանական իրավունքը, սա Սահմանադրությամբ ու կոնվենցիայով երաշխավորված իրավունքի խախտում է, դատարանը զրկեց այդ հնարավորությունից»,-  հայտարարեց Մեժլումյանը: Նախագահող դատավորը վրդովվեց ու գրեթե գոռալով ասաց. «Պետք է ղեկավարվենք օրենքով, ոչ թե այս պահով, ձեզ թվում է, թե զրկեցի, դուք օրենքը լավ չեք իմանում»,- ի պատասխան ասաց Վարդան Գրիգորյանը: Կարեն Մեժլումյանն էլ ասաց, որ պաշտպանյալի հետ կքննարկի ինքնաբացարկի միջնորդության հարցը: Նախագահող դատավորին սա զայրացրեց. «Հաթաթա մի՛ տվեք, այ մարդ, միջնորդություն ունեք, արեք»: «Այ մարդ չէ, պարոն Մեժլումյան, հաթաթա էլ չեմ տալիս»,- հակադարձեց Կարեն Մեժլումյանը:

Անդրիաս Ղուկասյանն էլ միջնորդեց, որպեսզի դատարանը վերանայի իր կողմից կայացված որոշումը, քանի որ ըստ Ղուկասյանի ստացվում է, որ ինքը կարող է ցուցմունք տալ 51 վկաների, 36 տուժողների հարցաքննություններից հետ: «100-ից ավելի մարդ պետք է հարցաքննվի մինչեւ որ գործը հասնի իմ ցուցմունքներին դա մոտավորապես լինելու է 2018 թվին»,- ասաց Ղուկասյանը: Դատարանը, սակայն որոշումը չվերանայեց եւ հետաձգեց նիստը՝ վկաների ներկայությունն ապահովելու պատճառով:

Տպել
2144 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց