Երկակի ստանդարտներ. կուզեմ՝ կնշանակեմ, կուզեմ՝ ոչ

05/10/2017 schedule16:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 5-ի համարում

Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ Բարսեղյանը, որ բուհական ընդունելության քննություններից հետո իր հրավիրած մամուլի ասուլիսում խոստացել էր փաստեր հրապարակել քննությունների ընթացքում տեղ գտած չարաշահումների վերաբերյալ՝ համառորեն լռում է: Վերահսկողական ծառայությունը, փաստորեն, այդքան մեծ աղմուկ բարձրացրեց քննությունների շուրջ եւ բավարարվեց ընդամենը հայտարարելով, թե մի քանի դիմորդներ, քննությունները հետաձգելու նպատակով, տուբերկուլոզի, վեներական եւ մի քանի այլ սուր հիվանդությունների կեղծ փաստաթղթեր են ներկայացրել եւ՝ գրեթե այսքանը: Բայց մինչ վերահսկողականը շարունակում է լռել, քննություններից երկու ամիս անց էլ ի հայտ են գալիս փաստեր այն մասին, որ քննական առարկայական հանձնաժողովներն աշխատել են ամենեւին էլ ոչ դիմորդների օգտին, այլ՝ հակառակը:

Խոսքը տվյալ պարագայում մաթեմատիկայի հանձնաժողովի մասին է: Մասնավորապես, սույն առարկայից մեր ձեռքի տակ են քննական երկու աշխատանքներ, որտեղ 2,5 միավորանոց խնդիրը լուծված է նույն ձեւով: Մի դեպքում, սակայն, մաթեմատիկայի առարկայական հանձնաժողովը, չգիտես ինչու, մի դիմորդին նույն խնդրի համար 2 միավոր է գնահատել, մյուս դիմորդին՝ ընդամենը կես միավոր: Իսկ ավելի կոնկրետ՝ խնդիրը հետեւյալն է. «Դիցուք, f-ը զույգ ֆունկցիա է, g-ն՝ կենտ: Պարզել, թե fxg ֆունկցիան զու՞յգ է, թե՞ կենտ»: Երկու դիմորդներն էլ, լուծելով խնդիրը, ստացել են նույն պատասխանը՝ ֆունկցիան կենտ է: Քննությունը հանձնվել է մեկ օրվա տարբերությամբ. առաջինը՝ հուլիսի 26-ին, երկրորդը՝ հուլիսի 27-ին: Ի՞նչ է փոխվել հանձնաժողովում, եւ ինչու՞ են դիմորդները գնահատվել երկակի ստանդարտներով՝ հայտնի չէ:

Ավելին, երբ մենք այս 2 քննական աշխատանքները ցույց տվեցինք մաթեմատիկայի մասնագետներին, նրանք միանշանակ հայտարարեցին, որ օբյեկտիվ մոտեցման դեպքում հանձնաժողովը պետք է կես միավոր գնահատած աշխատանքն ավելի բարձր գնահատեր, քան մյուսը: Ըստ Երեւանի պետհամալսարանի մաթեմատիկայի դասախոսների՝ ընդամենը կես միավորի արժանացած խնդիրը շատ ավելի ճիշտ է լուծված, քան՝ 2 միավորի արժանացածը: Այսինքն, ստացվում է, որ կոնկրետ մաթեմատիկայի հանձնաժողովում դիմորդները գնահատվել են այնպես, ինչպես հանձնաժողովի անդամները ցանկացել են, կամ՝ թերեւս այնպես, ինչպես այդ օրը պահանջել են նրանց շահերը: Բնականաբար, կես միավորի արժանացած խնդրի համար դիմորդը գանգատարկել է իր աշխատանքը, բայց գանգատարկման հանձնաժողովն այդպես էլ տեղի չի տվել:

Երեկ, երբ մենք փորձեցինք կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանից ճշտել, թե արդյո՞ք բոլոր դիմորդների աշխատանքներն են գնահատվել նույն չափանիշներով, նա պատասխանեց. «Իհարկե, անշուշտ, չափանիշները նույնն են եղել»: Բայց երբ բերեցինք վերոնշյալ օրինակը, նա ասաց. «Մաթեմատիկայից բուհական ընդունելության քննություն են հանձնել 7 հազար դիմորդներ: Կարող է՝ մի դեպքում նման բան է եղել»: Իրականում, սակայն, այս տարվա մաթեմատիկայի առարկայական հանձնաժողովին մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ նման բան եղել է ոչ թե այս մի դեպքում, այլ՝ բազմիցս: Համենայնդեպս, նման տիպի աշխատանքների բողոքարկումն իսկապես շատ է եղել: Ավելին, նույն աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ մաթեմատիկայի հանձնաժողովի անդամ Ռուբեն Ավետիսյանը քննությունների հենց առաջին օրերին իր կոլեգաների մոտ հպարտությամբ հայտարարել է, թե այնպիսի խնդիրներ է կազմել, որ ինչպես ցանկանան՝ այնպես էլ կգնահատեն դիմորդներին:

Սրա պատճառը, թերեւս, այն է, որ 2002-ի մաթեմատիկայի խայտառակ ու սկանդալային քննություններից հետո (Ռուբեն Ավետիսյանը հանձնաժողովի փոխնախագահն էր)՝ ոչ ոք այդպես էլ չպատժվեց: Ու եթե նախագահի վերահսկողական ծառայությունն այս տարի իսկապես նորմալ վերահսկեր քննությունները, բնականաբար, այս ամենը կկանխվեր: Բայց, ինչպես պրակտիկան ցույց տվեց, նախագահի վերահսկողական ծառայությունն ամենեւին էլ բուհական ընդունելության քննությունների արդար ընթացքը վերահսկելու համար չէր այդպես հետաքրքրված այս քննություններով: Իհարկե, երեկ վերահսկողական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ Վահրամ Բարսեղյանն, այնուամենայնիվ, հրապարակելու է խոստացած փաստերը, բայց, ինչպես երեւում է, այդ փաստերը նախագահականի ձեռքում պարզապես խաղաքարտ են ԿԳ նախարար Սերգո Երիցյանի դեմ, եւ դրանք կհրապարակեն այն ժամանակ, երբ նախագահականին պետք լինի: Համենայնդեպս, Վ.Բարսեղյանը խոստացել էր, որ փաստերը հրապարակելու է օգոստոսի վերջին, իսկ դրանք ամփոփելու համար, չենք կարծում, այդքան երկար ժամանակ է անհրաժեշտ:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1721 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց