Վրացիները դեռ միայն Սերգեյ Մինասյանին են մերժել, այլ ոչ Հայաստանին

06/10/2017 schedule15:00

Հայաստանում լայն քննարկումների առիթ դարձավ տեղեկությունը, որ Հայաստանը մտադիր է Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակել քաղաքագետ Սերգեյ Մինասյանին: Նշվեց, որ ՀՀ ԱԳՆ-ն արդեն ագրեմանի հարցում է ուղարկել Վրաստան: Իսկ այս օրերին արդեն տեղեկություններ տարածվեցին, որ վրացական կողմը մերժել է Մինասյանին ագրեման տրամադրել: Այս հարցին ԱԳ ներկայացուցիչները չեն անդրադառնում կամ նյարդայնանում են:

Նախ՝ ագրեմանը թարգմանաբար նշանակում է համաձայնություն, եւ նշանակում է մի երկրի կառավարության համաձայնությունն իր երկրում մեկին որպես դիվանագիտական ներկայացուցիչ ընդունելու համար:

Սկզբում դեսպան նշանակող երկիրը նշանակման երկրի արտաքին գործերի գերատեսչություն է ուղարկում հարցում՝ այն մարդու կենսագրությունը, ում ցանկանում են նշանակել տվյալ երկրում դեսպան ու դիմում նրան դեսպան նշանակելու մտադրության մասին: Այնուհետեւ ընդունող երկիրն ուսումնասիրում է թեկնածուի կենսագրությունը, ու եթե տվյալ թեկնածուն իր համար ընդունելի է, համապատասխան նոտայով հաստատում է, որ համաձայն է, որ տվյալ անձն իր երկրում նշանակվի դեսպան:

Եթե համաձայն չեն՝ մերժում են: Ընդ որում՝ մերժումն այնպես չէ, որ ինչ-որ գրություն են ուղարկում ու տեղեկացնում, որ տվյալ անձն իրենց համար ցանկալի չէ: Դա շատ վարկաբեկիչ կլիներ: Ուղղակի լռում են, չեն պատասխանում հարցմանը եւ ուղարկող երկիրը հասկանում է, որ դեսպանի իր առաջարկած թեկնածուն այդ երկրի համար ընդունելի չէ: Դրա համար էլ սովորաբար ագրեմանի հարցում ուղարկելու, ինչպես նաեւ դրա մերժման մասին չի բարձրաձայնվում՝ ըստ ընդունված կարգի, այդ հարցերը հրապարակային քննարկման ենթակա չեն: Երբ դեսպանի նշանակման հետ կապված գործընթացներն ավարտվում են, ընդունվում է որոշում, որի վերաբերյալ համապատասխան հաղորդագրություն է հրապարակվում:

«Այդ ո՞ր մի երկրում է ագրեմանի հարցման կամ տրամադրման-մերժման մասին տեղեկությունը հանրային քննարկման առարկա դառնում... չի կարելի դա հրապարակային քննարկման առարկա դարձնել, ու ես զարմանում եմ, որ մեր լրատվադաշտը այդպիսի հետաքրքրություն է ցուցաբերում ագրեմանի հարցում» ,- armtimes.com-ի հետ զրույցում Սերգեյ Մինասյանի հետ կապված աղմուկը նկատի ունենալով՝ նշում էր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Իսկ թե ինչու ագրեմանի հարցումն ու դրա մերժումը հանրային քննարկման չի դառնում, մեզ հետ զրույցում պարզաբանեց քաղաքագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը:

«Պատկերացրեք, որ Դուք հյուր պետք է գնաք մեկի տուն, ու ցանկանում եք Ձեր ընկերոջն էլ հետներդ տանել: Դուք նախապես պետք է զգուշացնեք, որ տվյալ մարդուն Ձեզ հետ տանելու եք: Եթե հյուրընկալողը ոչ մի խնդիր չունի Ձեր ընկերոջ հետ, պարզ է, որ կհամաձայնի ու կասի, ոչ մի խնդիր չկա: Իսկ եթե մերժի ու ասի, որ տվյալ մարդը ցանկալի չէ, Դուք Ձեզ վատ կզգաք, չէ՞: Դրա համար նա ոչ թե ուղղակի ասում է՝ Ձեր ընկերոջը չբերեք, այլ ուղղակի ոչինչ չի ասում, ու Դուք պետք է հասկանաք, որ հյուրընկալողի համար Ձեր ընկերը ցանկալի չէ: Նույնն էլ՝ ավելի մեծ մասշտաբով, դեսպանների նշանակման դեպքում է գործում, եթե խելամիտ ժամկետներում չեն պատասխանում դեսպան նշանակելու դիմումին, ուղարկող երկիրը հասկանում է, որ նա ցանկալի չէ, եւ այլ մարդու է առաջարկում»,- armtimes.com-ին ասաց Արա Պապյանը:

Ընդ որում՝ խելամիտ ժամկետն էլ կոնկրետ սահմանված չէ՝ մի երկրի դեպքում դա կարող է լինել 40-45 օրը, մեկ այլ երկրի դեպքում՝ 2 ամիսը եւ այլն: Ամեն դեպքում՝ Արա Պապյանը նշեց, որ 100 օրը համարվում է առավելագույն ժամկետ: Ընդ որում՝ ագրեման ստանալու համար նույն անձի թեկնածությունը երկրորդ անգամ արդեն չեն ուղարկում, դա ընդհանրապես ընդունված չէ. նման դեպքում պետք է այլ թեկնածություն առաջարկել:

Ինչ վերաբերում է կոնկրետ Սերգեյ Մինասյանի դեպքին, ապա վրացական շրջանակներն ակնարկեցին, թե արդեն 4 ամիս է, ինչ հայկական կողմն ագրեմանի հարցում է ուղարկել Թբիլիսի ու պատասխան չի ստանում: Ու եթե հաշվի առնենք, որ ընդամենը 1 ամիս է, ինչ ակտիվորեն քննարկվում է Սերգեյ Մինասյանին Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակելու մասին լուրերը, որը այլ տեղից, քան ԱԳՆ-ից, «սպրդել» չէր կարող, նշանակում է, որ հայկական կողմն, այնուամենայնիվ, փորձել է այս եղանակով «կորզել» Մինասյանի ագրեմանը:

«Դու տեսար 50 օր կամ երկու ամիս պատասխան չեղավ, պետք է ներկայացնես երկրորդ անձի հայցը: Բայց եթե շարունակում ես պնդել, նշանակում է այն կողմը, որը իսկապես չի ուզում, նա էլ սկսում է բարձրաձայնել, որ չի ուզում: Որովհետեւ, եթե դու ակնարկից չես հասկանում, ուրեմն ինքը ստիպված է, այսպես ասած՝ բառերով բացատրել»,- նշեց Արա Պապյանը:

Այս ռումով՝ պատահական չէ, որ Հայաստանում հարցի բուռն քննարկումներին վրացական կողմը պատասխանեց իր Հանրային հեռուստաընկերության միջոցով: Վրաստանի ԱԳՆ-ն Վրաստանի հանրային հեռուստաընկերությանն ասել էր. «Երբ դեսպանի վերաբերյալ որոշում է կայացվում, դա հանրայնացվում է: Թեմայի վերաբերյալ շահարկումները անտեղի են»:

Այս առումով Արա Պապյանը նշեց, թե դա կարող է նշանակել, որ մերոնք անընդհատ փորձել են ագրեման ստանալ Մինասյանի համար, զանգել են, պնդել են եւ այլն:

«Վրացիներն էլ ստիպված են եղել, սա ենթադրում եմ, որ պետք է բարձրաձայնեն, որ մերժել են: Դա իրականում ընդունված չէ՝ ո՛չ երկրորդ անգամ դիմելն է ընդունված, ոչ էլ մերժումը հիմնավորելը»,- մեզ ասաց Արա Պապյանը:

Արա Պապյանը նաեւ հավելեց՝ մերժումն ինքնին դիվանագիտական մեսիջ չի կրում եւ պայմանավորված է զուտ տվյալ անձով: Բայց եթե հայկական կողմն այլ անձի ագրեմանի հարցում ուղարկի ու վրացական կողմը դարձյալ մերժի, դա արդեն կլինի քաղաքական դիրքորոշում: 

Տպել
4806 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)