Ողբերգական դեպքից հետո աշխատանքից ազատված տնօրենը վերանշանակվել է. անակնկալ չէր

Լոռու մարզի Ալավերդի քաղաքի թիվ 3 մանկապարտեզում փետրվարի 14-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի հետեւանքով աշխատանքից ազատված տնօրենը երեկ ավագանու որոշմամբ կրկին վերանշանակվել է:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին «Ալավերդու բժշկական կենտրոնից» ահազանգ էր ստացվել ոստիկանություն առ այն, որ նույն օրը` ժամը 11-ին, մահացած վիճակում բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ, 2013 թվականի ապրիլի 6-ին ծնված Ռոբերտ Դալլաքյանը: Փոքրիկին ջրահեղձ եղած վիճակում` Դեբետ գետի մեջ հայտնաբերել էին թաղամասի բնակիչները, ովքեր էլ մահացած վիճակում հանել էին երեխային գետից:

Մանկապարտեզի սանը դուրս էր եկել մանկապարտեզի նախ՝ շենքից, ապա բակից ու ինքնուրույն հեռացել տարածքից մոտ 100 մետր, ապա ընկել Դեբետ գետը: Դեպքից անմիջապես հետո հարուցվեց քրեական գործ: Աշխատանքից ազատվեցին դաստիարակն ու տնօրեն Ռոզա Ավետյանը: Մամուլում շրջանառվող տեղեկություններով` տնօրենն ու աշխատակիցն ազատվել էին սեփական դիմումի համաձայն, մեկ այլ վարկածով` նրանց աշխատանքից ազատել էր քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը:

Մեղադրյալի աթոռին հայտնվեց միայն դաստիարակը, ով դատապարտվեց ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց, իսկ ահա տնօրենը գործով հանդես եկավ միայն վկայի կարգավիճակում:

Ու արդեն երեկ` Ալավերդի համայնքի ավագանու 12 անդամը միաձայն կողմ են քվեարկել Ռոզա Ավետյանին կրկին պաշտոնում նշանակելու որոշմանը:

Armtimes.com-ին ահազանգած ալավերդցիները հայտնել են, որ դժգոհ են ավագանու որոշումից, չնայած որ այլ բան չէին էլ սպասում, քանի որ ըստ իրենց` տնօրենը Կարեն Փարեմուզյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի, երկար տարիներ միասին աշխատել են «Հարավկովկասյան երթուղիներ» ընկերությունում, այնուհետ, երբ Փարեմուզյանը քաղաքապետ է ընտրվել, Ռոզա Ավետյանն էլ մանկապարտեզի տնօրեն է նշանակվել. «Որ մի օր էլ դատապարտված դաստիարակին նշանակի աշխատանքի` չզարմանաք, ամեն ինչ էլ սպասելի է, փաստորեն քիչ չէր որեւէ մեկը չդատվեց, դեռ մի բան էլ պաշտոններին են վերադառնում...»,- նշեցին ահազանգած քաղաքացիները:

Տպել
6697 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի