Նոր Կյանքի մանկապարտեզի նախկին տնօրենին դեռ մեղադրանք չի առաջադրվել

06/10/2017 schedule16:53

Արարատի մարզի Նոր կյանք գյուղի գյուղապետ Գարիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը, որպեսզի հետաքննություն իրականացնի: Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դատախազություն էր դիմել համայնքի մանկապարտեզի նախկին տնօրեն Քնարիկ Ամիրյանի գործունեության ընթացքում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ:

Գարիկ Սարգսյանն ավելի վաղ մեր զրույցում ասել էր, որ իր ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2013-2015 թվականների նոյեմբեր ամիսների աշխատավարձի ցուցակների համաձայն՝ մանկապարտեզի աշխատակիցներին տրվել է պարգեւավճար եւ պահվել է եկամտային հարկ, սակայն նշված գումարները չեն արտացոլվել եկամտային հարկի հաշվարկում, եկամտային հարկ չի վճարվել։ Աշխատավարձի ցուցակներում առկա է մանկապարտեզի նախկին տնօրեն Քնարիկ Ամիրյանի ստորագրությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ոստիկանությունը հետաքննություն է կատարել, նյութեր է նախապատրաստել, եւ քրեական գործ է հարուցել, որը դատախազությունն ուղարկել է քննչական կոմիտե: «Վեդիի քննչական բաժնի վարույթում է, քննություն է տարվում հաղորդման մեջ առկա հանգամանքները ստուգելու ուղղությամբ: Մեծածավալ քննչական աշխատանքներ, փորձաքննություններ կատարելու անհրաժեշտություն կա, այդ թվում՝ դատաձեռագրաբանական: Քրեական գործը հարուցվել է 179 հոդվածի 1-ին եւ 3-րդ մասով (Յուրացնել կամ վատնել, խմբ. հեղինակի)»,- ասաց Սոնա Տռուզյանը՝ նշելով, որ այս պահին քննություն է տարվում, իսկ մինչեւ անձին կարգավիճակ տալը նախ պետք է բավարար տվյալներ ձեռք բերվեն:

Հարցին էլ՝ կա՞ կասկածյալ, նա պատասխանեց. «Պետք է ձեռագրաբանական փորձաքննություն կնշանակվի եւ կպարզվի՝ արդյո՞ք  կեղծված են, թե՞ ոչ, պետք է նշանակվի փորձաքննություններ, նաեւ դատահաշվապահական փորձաքննություն, որոնց համակցությամբ հնարավոր կլինի պարզել՝ տեղի է ունեցել հանցագործություն, թե՝ ոչ եւ ում գործողությունների հետեւանքով»:

Նոր կյանք համայնքի մանկապարտեզի նախկին տնօրենից փորձեցինք պարզել, թե արդյո՞ք բացատրություն տվել է ոստիկանությունում եւ այլն: «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, հիմա չեմ կարող, զբաղված եմ»,- ասաց Քնարիկ Ամիրյանը: Մեր ճշտող հարցին՝ ե՞րբ զանգահարենք, Քնարիկ Ամիրյանն առաջարկեց չզանգահարել իրեն եւ անջատեց հեռախոսը:

Տպել
3666 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ