Անգղերին որսացել է Շենավանի բնակիչ Յուրա Պողոսյանը. նրա անունը գյուղապե՞տն է հայտնել

Ոստիկանությունն այսօր հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ անգղերի սկանդալային եւ ապօրինի որսը 2007թ. Արմավիրի մարզում կատարել է 1972 թ. ծնված Յու. Պողոսյանը: Կատարվում է հետաքննություն:

Armtimes.com-ին հաջողվեց պարզել, որ վերանշյալ անձը`Յուրա Պողոսյանը, Արմավիրի մարզի Շենավան համայնքի բնակիչ է: Վերջինս այսօր հրավիրվել է ոստիկանություն եւ հարցաքննվել: Յուրա Պողոսյանն armtimes.com-ի հետ զրույցում հրաժարվեց հաստատել, որ որեւէ առնչություն ունի որսորդության հետ, վերջում նույնիսկ հրաժարվեց, որ ինքը Յուրա Պողոսյանն է, թեեւ հեռախոսազրույցի ժամանակ ներկայացավ որպես Յուրա Պողոսյան: Շենավանի համայնքապետը եւս հաստատեց, որ հեռախոսահամարը պատկանում է Յուրա Պողոսյանին:

Armtimes.com-ը Յուրա Պողոսյանի մասին տեղեկություններ ճշտեց Շենավանի համայնքապետ Արթուր Մկրտչյանից, որը, ինչպես հայտնի է, սպանված անգղերի հետ լուսանկարներ ուներ:

- Պարոն Մկրտչյան, Յուրա Պողոսյանը շենավանցի որսո՞րդն է, ճանաչու՞մ եք նրան:

- Յուրան որսորդ տղա ա, լավ տղա ա, նորմալ, շնորհքով տղա է:

- Հաճախակի՞ է նա որսի դուրս գալիս:

- Սեզոնին՝ հա: Որսի սեզոնը, եթե բացվում է, ամեն օր գնում է:

- Ընդհանրապես նա ինչո՞վ է զբաղվում:

- Գյուղատնտեսությամբ, որսորդությամբ:

- Նա ընդունու՞մ է, որ 2007 թվականին որսացել է «Կարմիր գրքում» գրանցված  անգղեր: Այս մասին ոստիկանությունում կասկածներ կան:

- Ես չգիտեմ, դա ոստիկանությունից ճշտեք:

- Պարոն Մկրտչյան, տեղյա՞կ եք, որ իրեն այսօր ոստիկանություն հարցաքննության են կանչել:

-Տեղյակ չեմ, բայց լսել եմ, որ կանչել են:

- Երեկ էլ Ձեզ էին չէ՞ կանչել ոստիկանություն:

- Այո:

- Ի՞նչ եք ասել:

- Ասել եմ, որ ես կապ չունեմ դրա հետ:

- Իսկ ոստիկանությունում դուք եք ասե՞լ, որ անգղերին Յուրան է որսացել:

Ոչ, ես տեղյակ չեմ, անուններ չեմ տվել:

- Յուրայի հետ հաճախակի՞ եք որսի գնում:

- Դե հա, եղել է, որ իրար հետ մի երկու անգամ գնացել ենք:

- Միասին շա՞տ եք «Կարմիր գրքում» գրանցված կենդանիների որսացել:

- Չէ, դա ինչ ասելու բան է: Հիմնականում լոր ենք որսացել:

- Իսկ Յուրան կուսակցակա՞ն է, քաղաքական ի՞նչ հայացքներ ունի:

- Չէ, ոչ մի կուսակցությունում էլ չկա: Սովորական գյուղացի տղա է:

Տպել
4438 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ