Պատգամավորության թեկնածուն. ես գալիս եմ որպես Մուշեղ

07/10/2017 schedule13:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 7-ի համարում

Հարցազրույց Առաքել Մովսիսյանի (Շմայսի) հետ:

Դեկտեմբերի 12-ին թիվ 27 ընտրատարածքում տեղի է ունենալու ընտրություն՝  պատգամավորական թափուր տեղի համար: Ավտովթարից մահացած ԱԺ պատգամավոր Մուշեղ Մովսիսյանից հետո թափուր մնացած պատգամավորական տեղի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ վերջինիս եղբայրը` Պնախարարի աշխատակազմի վերլուծական բաժնի սպա Առաքել Մովսիսյանը. նույն ինքը՝ հայտնի Շմայսը: Երեկ մեզ հետ զրույցում Առաքել Մովսիսյանը պաշտոնապես հայտարարեց, որ ինքը խորհրդարան է գալու որպես Մուշեղ: Վերջինս պատասխանեց նաեւ մեր մի քանի հարցերին:

- Պարոն Մովսիսյան, ինչո՞ւ որոշեցիք թողնել պաշտպանության նախարարի աշխատակազմում ձեր աշխատանքն ու անցնել պատգամավորական գործունեության:

- Պատճառը մեկն է. որպեսզի շարունակեմ իմ եղբոր՝ Մուշեղի կիսատ թողած գործը, եւ որ ժողովուրդը տեսնի, որ Մուշեղն իր գլխից անպակաս է: Ես չեմ համարում, որ Մուշեղը էլ չկա: Ես համարում եմ, որ իմ եղբայրը այսօր էլ խորհրդարանում է ու այսօր էլ ծառայում է իր ժողովրդին: Ու ես խորհրդարան եմ գալիս որպես Մուշեղ եւ որպես Շմայս՝ այն բոլոր գործերը, որ կիսատ թողեց իմ եղբայրը, նրա պես պատվով անելու համար: Ես չեմ կարող անտեր թողնել այն 28 գյուղը, որին տիրություն էր անում Մուշեղը, եւ այդ գյուղերն այսօր անտերություն չպիտի զգան: Ես դրա համար եմ գալիս: 

- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ պատգամավոր էր ձեր եղբայր Մուշեղ Մովսիսյանը:

- Նա շատ հայրենասեր, ժողովրդի հետ մտերիմ պատգամավոր էր, եւ իմացեք, որ ես, գալով իմ եղբոր տեղը, իմ հասանելիք փայը՝ թե՛ առողջականով, թե՛ հոգեկանով, թե՛ դուխով, տալու եմ ժողովրդին: Մենք մեր գործը գիտենք ու չենք թողնի, որ մեր հասանելիք ապրուստը ժողովրդի աչքին վարկաբեկվի:

- Այդուհանդերձ, խորհրդարան եկած շատերը, այսօր տեսնելով մեր օրենսդիր մարմնի բարոյական եւ մասնագիտական որակը, շատ են փոշմանել, որ ընտրվել են պատգամավոր: Դուք վստա՞հ եք, որ ճիշտ ընտրություն եք կատարում:

- Ես դեռ հաստատ չեմ որոշել, չնայած արդեն առաջադրվել եմ: Բայց չի բացառվում, որ մեկ էլ տեսար՝ ջղայնանամ, հոգնեմ ու չուզենամ: Ես չեմ էլ ուզեցել պատգամավոր դառնալ. Մուշեղի ընտրողներն են եկել մոտս եւ խնդրել, որ իրենց անտեր չթողնեմ: Դրա համար էլ մտնում եմ որպես Մուշեղ՝ նրա տեղը դատարկ չթողնելու համար: Իսկ թե խորհրդարանում ինչ է կատարվում, ով ում դեմ է, ով ում հետ է, կամ՝ այլ բարոյական հարցեր, ես ոչ մի բան չգիտեմ:

- Պարոն Մովսիսյան, եթե դուք գալիս եք որպես Մուշեղ, ենթադրվո՞ւմ է, որ դուք եւս անդամակցելու եք «Ժողպատգամավոր» խմբին, որի անդամ էր Մուշեղ Մովսիսյանը:

- Ես դեռ ոչ մի բան չեմ որոշել: Միայն մի բան կարող եմ ասել՝ ինձ ոչ մեկը ոչ մի բան չի կարող թելադրել: Մենք թելադրվող մարդ չենք: Մենք անկախ մարդ ենք:

- Մայիսի 28-ին, Մուշեղ Մովսիսյանի ավտովթարից հետո, տեսակետներ հնչեցին, որ այդ ավտովթարը կազմակերպված է եղել: Դուք նման վարկածը հնարավոր համարո՞ւմ եք:

- Աշխարհի ամենահզոր ռազվեդկայի պետը ես եմ եղել, աշխարհի ամենահզոր զինվորականը ես եմ եղել, ու եթե դա ոչ թե պատահականություն լիներ, այլ լիներ կազմակերպված բան, այդ հարցը մենք վաղուց վերջացրած կլինեինք: Դա պատահականություն էր, իմ եղբայրը դրանից առաջ մի 15 անգամ էլ էր ավտովթարի ենթարկվել: Այնպես որ, մեր ընտանիքը ճանաչողները շատ լավ գիտեն, որ կազմակերպված լինելու դեպքում՝ այս հարցը հենց առաջինը օրը լուծված ու վերջացված կլիներ:

- Սակայն, զարմանալի զուգադիպությամբ հերթով կյանքից հեռանում են բոլոր այն մարդիկ, ում անունն ինչ-որ կերպ առնչվում է հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը:

- Կյանքը ապացուցեց, որ մենք ազգովի մաքուր ենք: Ես խոսում եմ մեր 9 եղբոր եւ մեկ քրոջ մասին. մնացած Մովսիսյանների հետ ես գործ չունեմ: Կյանքը ցույց տվեց, որ մեր ընտանիքից ոչ մեկը հոկտեմբերի 27-ի հետ կապ չունի, ու մենք ազգովի մաքուր դուրս եկանք: Մովսիսյանների անունը Մուշեղը բարձր է պահել, ու ես հենց դրա համար էլ գալու եմ, որ ոչ մեկը չզգա Մուշեղի պակասությունը, ու որ նա  բոլորի գլխից անպակաս լինի: Բոլորը պիտի տեսնեն, որ Մուշեղը կա ու կլինի: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
3962 դիտում

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց