ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելու մասին Գլազևի հայտարարությունն անհիմն է.Ադրբեջանցի դիվանագետ

09/10/2017 schedule08:19

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ եվրասիական ինտեգրացիայի հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը ցանկալին իրականության փոխարեն է ներկայացնում, հայտարարել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Հուսեյնաղա Սադիխովը՝ մեկնաբանելով Գլազևի հայտարարությունը, որ «ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միանալու վերաբերյալ վերջնական որոշումը կախված է Հայաստանից»:

Ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են տեղեկատվական ֆոն ստեղծել, թե Ադրբեջանը նույնիսկ չի քննարկում ԵԱՏՄ-ին անդամակցելու տարբերակը, հետևաբար Գլազևի հայտարարությունն անհիմն է: 

«Բաքուն հավասարակշռված քաղաքականություն է վարում: Ու թեև դա հեշտ չէ, այդ քաղաքականությունն անփոփոխ է արդեն 25 տարի: Ինչո՞ւ  հիմա փոխել սկզբունքները, եթե ԵԱՏՄ-ին անդամակցությունից ոչինչ չենք շահի: Չխոսենք այն մասին, որ Ադրբեջանը երկկողմ հրաշալի հարաբերություններ ունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ: Այդ պատճառով Բաքուն կշարունակի իր ավանդական քաղաքականությունը», - ասել է նախկին ԱԳ նախարարը: 

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, մեկնաբանելով նույն հայտարարությունը, նշել է, թե այս կամ այն կառույցին անդամակցելիս Ադրբեջանն առաջին հերթին հաշվի է առնում իր շահերը: 

«Ես առաջին անգամ եմ լսում Գլազևի հայտարարության մասին: Մենք շարունակելու ենք մեր հաջող քաղաքականությունը», - ասել է Սեիդովը: 

Ադրբեջանում նաև համոզմունք են հայտնում, թե իրականում Երևանի և Մոսկվայի համար ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունը ցանկալի է, որովհետև այդ դեպքում Ադրբեջանը ստիպված կլիներ վերջ տալ Հայաստանի ուղղությամբ բոլոր սահմանափակումներին: «Սակայն քիչ հավանական է, որ պաշտոնական Բաքուն հրաժարվի Երևանին իզոլացնելու 25 տարվա քաղաքականությունից, քանի դեռ չեն ազատվել իր տարածքները, հետևաբար Գլազևի հայտարարությունները զուրկ են որևէ հիմքից», - գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եվրասիական ինտեգրացիայի հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարություն ադրբեջանական լրատվամիջոցներն անակնկալ էին գնահատել՝ նշելով, թե Գլազևն այնպես է ներկայացնում իրավիճակը, կարծես Ադրբեջանն արդեն անդամակցելու հայտ է ներկայացրել, եւ ամբողջ խնդիրը հենց այն է, թե Հայաստանը կարող է օգտվել վետոյի իրավունքից:

«Բարձրաստիճան ռուս պաշտոնյայի հայտարարությունն Ադրբեջանում զարմանք է առաջացրել, քանի որ պաշտոնական Բաքուն նույնիսկ միանշանակ և հստակ դիրքորոշում չի հայտնել ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Ավելին` Ադրբեջանում այդ հարց քննարկողներին ամենաքիչը հետաքրքրում է հարցի մասին Հայաստանի կարծիքը, քանի որ խոսքը տարածաշրջանային ձևաչափով արտաքին քաղաքական ռազմավարական համակարգի ձևավորման մասին է», գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Ավելի վաղ Ադրբեջանի արդյունաբերության ու էկոնոմիկայի փոխնախարար Սևինջ Հասանովան չէր բացառում Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցությունը` նշելով, որ Բաքուն հնարավոր է համարում ձեռնտու միություններին անդամացկությունը: Այդ պատճառով մենք նախ և առաջ պետք է վերլուծի նման կազմակերպություններին անդամակցելու դրական և բացասական կողմերը

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկը հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ն բավական գրավիչ միություն է շատ երկրների համար, եւ բազմաթիվ երկրներ հայտեր են ներկայացրել այդ միության հետ համագործակցելու համար, բայց Ադրբեջանը նման ցանակություն չի հայտնել։ «Բացի այդ, ԵԱՏՄ-ում բոլոր համաձայնությունների ձեռքբերման համար անհրաժեշտ է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը»,- ասել էր դեսպանը` հավելելով, որ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրեր են ստորագրվել Վիետնամի եւ Սերբիայի հետ, մշակվում են նաեւ նման համաձայնագրեր Իրանի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Իսրայելի, Հարավային Կորեայի, Կամբոջայի եւ Սինգապուրի հետ։

 

Տպել
1680 դիտում

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

Նորք-Մարաշ համայնքի 9/03 ընտրատեղմասում կրկին առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք