Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը կարծում է, որ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս կենսամակարդակը՝ ավելի լավ ֆուտբոլ դժվար է ակնկալել: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի վերջին՝ Ղազախստանի դեմ արտագնա հանդիպումից հետո (1:1): Մամուլի ասուլիսի ընթացքում նա խոսել է Ղազախստանի դեմ խաղի, ինչպես նաեւ հայկական ֆուտբոլի մասին:
- Պարոն Պետրոսյան, Ձեր տպավորությունները խաղից եւ խնդրում եմ մանրամասնել, թե ինչ կատարվեց թիմի հետ երկրորդ խաղակեսում, միանգամայն տարբեր խաղակեսեր տեսանք, ի՞նչ տեղի ունեցավ։
- Իմ կարծիքով՝ շատ հետաքրքիր խաղ ստացվեց, մասնավորապես՝ խաղի մեկնարկը, փոխադարձ գրոհներով։ Կարելի է ասել, որ թիմերը շատ սխալներ թույլ տվեցին պաշտպանությունում։ Առաջին խաղակեսում մենք տիրում էինք նախաձեռնությանը, գոլ խփելու շատ հնարավորություններ ունեինք, ցավոք, չկարողացանք երկրորդ գոլը խփել։ Իսկ երկրորդ խաղակեսում մեր տղաները մի փոքր հոգնել էին, հարկադրված փոփոխություն կատարեցինք եւ խաղը չստացվեց։ Կարծում եմ, որ Ղազախստանի հավաքականն իր խաղով արժանի էր մեկ միավոր վաստակելու։ Չնայած հանդիպման վերջին վայրկյաններին, մենք կարող էինք կորզել հաղթանակը, բայց, իմ կարծիքով, այսօր Ղազախստանի հավաքականը արժանի չէր պարտության։
- Ձեր կարծիքով, այսօրվա հանդիպումից հետո, Դուք կարողացա՞ք արդարանալ ձեր երկրպագուների առջեւ 1:6 հաշվով պարտությունից հետո։
- Համենայնդեպս, այսօր բոլոր տղաները պայքարում էին, աշխատում էին դաշտում, որպեսզի առավելագույն արդյունքի հասնեն։ Չեմ կարող ասել, բավարարված են երկրպագուները, թե՝ ոչ, բայց ես տղաներին ասել եմ, որ այսօր իրենք արել են ամեն ինչ՝ դրական արդյունքով խաղն ավարտելու համար։
- Երկրորդ խաղակեսի սկզբից Ղազախստանը սկսեց խաղալ չորս պաշտպանով երեքի փոխարեն, եւ խաղակեսի առաջին 15-20 րոպեները ձեր ֆուտբոլիստները ձախողվեցին։ Այնուհետեւ Դուք փոփոխություններ կատարեցիք։ Արդյո՞ք Դուք ուշ նկատեցիք, որ Ղազախստանը փոխեց դասավորությունը։
- Ոչ, մեր համար մեծ նշանակություն չուներ Ղազախստանի դասավորության փոփոխությունը։ Ինչպես արդեն նշեցի, երկրորդ խաղակեսում մենք չկարողացանք վերահսկել խաղը, իսկ երկրպագուներն արեցին ամեն ինչ, որպեսզի Ղազախստանը նետվի գրոհելու։ Պետք է հասկանալ, որ տնային պարտությունը 1:6 հաշվով հենց այնպես չի անցնում։
- Ղազախստանը եւ Հայաստանը զբաղեցրեցին խմբում վերջին երկու տեղերը։ Արդյո՞ք այս թիմերն իսկապես ամենաթույլն էին խմբում։
- Ըստ երեւույթի` այո, քանի որ կարծում եմ, որ վիճակագրությունը չի խաբում։
- Ո՞վ Ղազախստանի կազմում ավելի շատ խնդիրներ ձեզ պատճառեց։
- Չեմ ցանկանում որեւէ մեկին առանձնացնել։ Թիմային խաղը շատ լավ ստացվեց, մասնավորապես, երկրորդ խաղակեսում, ագրեսիվ էին խաղում, լավ էին տեղաշարժվում, եւ բարձրից փոխանցումները շատ խնդիրներ էին առաջացնում մեզ համար։
- Ինչու՞ ամբողջ խաղին մասնակցեց Սարգիս Ադամյանը, գոհ եք արդյո՞ք իր խաղից, եւ ինչու՞ իր հնարավորությունը չստացավ Տիգրան Բարսեղյանը։
- Ինչպես ես ասել էի, մեկ հարկադրված փոփոխություն կատարեցինք եւ չէինք կարող ռիսկի դիմել, քանի որ կարող էինք պարտվել։ Ես գոհ եմ Ադամյանի գործողություններից, իրեն այսօր միայն չհաջողվեց գոլ խփել, քանի որ նա դարպասը գրավելու երեք հնարավորություն ուներ։
- Այսօր Հենրիխ Մխիթարյանը խաղում էր ամբողջ ուժով, թե՞ խնայում էր ուժերը:
- Ես 100%-ով համոզված եմ, որ հավաքականում Հենրիխը չի խնայում իր ուժերը։ Հենրիխն օգնում է թիմին եւ թիմը պետք է օգնի Հենրիխին։
- Դուք ասել եք, որ որոշում կկայացնեք վերջին հանդիպումից հետո։ Արդյո՞ք այս արդյունքը կստիպի Ձեզ որոշում կայացնել, թե ինչ-որ ժամանակ է հարկավոր, որպեսզի Դուք կողմնորոշվեք։
- Ես պետք է հանդիպեմ ՀՖՖ նախագահի հետ, միայն այդ հանդիպումից հետո ես կկարողանամ որոշում կայացնել։
- Ինչպիսի՞ն եք տեսնում ներկա կազմի հեռանկարը։ Սա թիմի առավելագույն հնարավորություններն են, թե՞ ավելացնելու տեղ կա։
- Եթե սա մեր առավելագույն մակարդակն է, ապա հաջորդ ընտրական փուլում մենք անելիք չունենք։ Ես ասել եմ Լեհաստանի խաղից հետո եւ կրկնեմ, որ մեզ նոր ֆուտբոլիստներ են պետք, որովհետեւ այսօրվա կազմի 80%-ն խաղում է հավաքականում երկար տարիներ, եւ գալիս է ժամանակը, երբ պետք է ինչ-որ բան փոխել։ Կարծում եմ հիմա ամենալավ պահն է ինչ-որ փոփոխություններ կատարելու, որովհետեւ այս խաղով մենք ոչ մի հնարավորություն չենք ունենա մյուս ընտրական մրցաշարում։ Այսօր դուք տեսաք երկու ֆուտբոլիստի, որոնք առաջին անգամ էին խաղում հավաքականի կազմում եւ հուսով եմ, որ այսպիսի դեպքեր հաճախ են լինելու։
- Այսօր Ղազախստանը հանդես եկավ գրեթե պահեստային կազմով, իսկ Երեւանում խաղում էր հիմնական կազմը։ Կարո՞ղ եք համեմատել այսօրվա հավաքականը, Երեւանում հանդես եկած թիմի հետ։
- Ինձ ավելի դուր եկավ այսօրվա հավաքականը։ Ես համաձայն չեմ, որ դա պահեստային կազմն էր։
- Խորհրդային Միության տարիներին հայկական ֆուտբոլը բարձունքի վրա էր։ Ինչու՞ հիմա շոշափելի անկում է արձանագրվել:
- Ինչպես գիտեք մեր առաջնությունում հանդես է գալիս ընդամենը վեց թիմ, ֆուտբոլիստների պակաս կա, մեր հայրենակիցներից շատերն ապրում են արտերկրում։ Կարծում եմ, որ ֆուտբոլի մակարդակը համապատասխանում երկրի կենսամակարդակին։
- Մոսկվայի «Լոկոմոտիվում» խաղում է Կորյանը եւ շատ այլ օրինակներ էլ կան։ Իրենք չե՞ն ուզում խաղալ Հայաստանի հավաքականում։
- Գիտեք այստեղ խնդիր կա։ Այն ֆուտբոլիստը, որը խաղում է Հայաստանի հավաքականում եւ Ռուսաստանում, միանգամից դառնում է լեգիոներ։ Այդ պատճառով էլ այդ ֆուտբոլիստի մոտ խնդիր է առաջանում, կկարողանա նա արդյո՞ք խաղալ իր թիմի հիմնական կազմում։ Սա մեծ խնդիր է եւ հուսով եմ, որ գոնե աշխարհի առաջնությունից հետո այն լուծում կստանա։
- Հայաստանը միշտ լավ հարձակման գիծ է ունեցել, բայց այսօր խփել է ընդամենը մեկ գոլ։ Ինչպե՞ս եք գնահատում Ղազախստանի պաշտպանների խաղը։
- Ես արդեն ասել եմ, որ թե՛ մեր եւ թե՛ Ղազախստանի պաշտպանները շատ սխալվեցին, մասնավորպես՝ խաղի մեկնարկում։ Գոլ խփելու երեք հնարավորություն մենք ունեինք, երեք` նրանք։ Կարող եմ ասել, որ այնուամենայնիվ, հարձակման գիծն իր գոլերը խփում է, որովհետեւ միայն Ռումինիայում մենք չկարողացան գոլ խփել, մյուս խաղերում առնվազն մեկ գոլ եղել է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT