Ղազախստան-Հայաստան՝ 1:1. հաղթանակ չեղավ նաեւ ետնապահի դեմ խաղում (տեսանյութ)

08/10/2017 schedule22:33

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը չկարողացավ հաղթանակ տանել աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի վերջին խաղում: Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, թիմը մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1, խաղաց: Հայաստանն այսօր անօգնական տեսք չուներ, ինչպես վերջին 2 խաղերում E խմբի առաջատարների հետ էր, սակայն ամեն դեպքում չկարողացավ առավելության հասնել այն մրցակցի նկատմամբ, որին հաղթելն ամենաիրականն էր թվում:

Հանդիպումն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում: 2 թիմերն էլ փորձում էին հաղթանակով ուրախացնել իրենց երկրպագուներին տապալած ընտրական փուլի վերջին խաղում: Մի փոքր ավելի ակտիվ սկսեցին հանդիպումը տանտերերը, սակայն հաջողության առաջինը հասան հայերը: 26-րդ րոպեին Մարկոս Պիզելիի հրաշալի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին Հայաստանը կարող էր նաեւ կրկնապատկել հաշիվը: Սարգիս Ադամյանը մեն-մենակ մնաց մրցակցի դարպասապահի դիմաց, հարվածեց, սակայն դարպասապահը փրկեց իր թիմին:

2-րդ խաղակեսի սկզբում փրկելու հերթն արդեն Հայաստանի դարպասապահ Արսեն Բեգլարյանինն էր, որն այսօր փոխարինել էր վերջին 2 խաղերում անվստահ հանդես եկած Գրիգոր Մելիքսեթյանին: Ղազախները շտապում էին հավասարեցնել հաշիվը եւ նման հնարավորություն ստացան 53-րդ րոպեին, երբ դարպասին հարվածեց Ռոման Մուրթազաեւը, սակայն Բեգլարյանն իր տեղում էր: Ամեն դեպքում մինչեւ վերջ դարպասն անառիկ պահել ու սփոփիչ հաղթանակը տանել չհաջողվեց: 61-րդ րոպեին Մուրթազաեւի փոխանցումից հետո պատասխան գնդակը խփեց Բաուիրժան Տուրիսբեկը. 1:1: 

Սա Հայաստանի 1-ին ոչ-ոքին էր ընտրական այս շրջափուլում: Մինչեւ այս թիմը 2 անգամ հաղթել էր, 7 անգամ էլ պարտվել: Այս հանդիպումից հետո Հայաստանի հավաքականը միավորների քնակը հասցրեց 7-ի, իսկ ղազախները՝ 3-ի: Զուգահեռաբար ընթացող E խմբի մյուս խաղերում: Դանիան ու Ռումինան ոչ-ոքի խաղացին՝ 1:1, իսկ Լեհաստանը 4:2 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյին:

E խմբից 25 միավորով աշխարհի առաջնության ուղեգիր ստացավ Լեհաստանը: Դանիան 20 միավորով 2-րդն է: Աշխարհի առաջնության ուղեգիր են ստանում 9 խմբերի առաջատարները: 2-րդ տեղը զբաղեցրած լավագույն 8 թիմերը ուղեգրերի համար պայքարում են անցումային խաղերում:

E խումբն ունի հետեւյալ տեսքը

  1. Լեհաստան 25
  2. Դանիա 20
  3. Մոնտենեգրո 16
  4. Ռոմինիա 13
  5. Հայաստան 7
  6. Ղազախստան 3
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2575 դիտում

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ