Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

24/06/2026 schedule19:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 23-ին և 24-ին տեղի են ունեցել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցութային հանձնաժողովի նիստերը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հանձնաժողովի անդամների և գլխավոր տնօրենի ընտրությունը տեղի է ունենում երկու փուլով: Առաջին փուլով սահմանաված ժամկետներում տրվել են հայտարարություններ, քննվել են ներկայացված դիմումները և ընտրվել այն թեկնածուները, որոնք համապատասխանում են վերոնշյալ պաշտոնները զբաղեցնելու համար սահմանված պահանջներին: Անահիտ Ավանեսյանի ներկայացմամբ, նիստերի շրջանակում տեղի է ունենում մրցույթի երկրորդ փուլը և առաջին փուլով ընտրված թեկնածուներից հարցազրույցի արդյունքներով կընտրվեն հանձնաժողովի անդամները և գլխավոր տնօրենը:

67012_b.jpg (1.02 MB)

Օրակարգի համաձայն, հանձնաժողովի անդամները նախ ուսումնասիրել են թեկնածուների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը և հարցազրույց անցկացրել թեկնածուների հետ: Հարցազրույցի ընթացքում թեկնածուները ներկայացրել են ոլորտի զարգացման և կառավարման արդյունավետության բարձրացման իրենց տեսլականը, մասնագիտական փորձառությունը, պատասխանել մրցութային հանձնաժողովի անդամների հարցերին: Հարցազրույցի փուլից հետո տեղի է ունեցել քվեարկություն, ամփոփվել են քվեարկության արդյունքները և կայացվել է որոշում՝ հաղթողներ ճանաչելու վերաբերյալ:

Հաջորդիվ՝ վարչապետը հրապարակել է մրցույթի արդյունքները: Ըստ այդմ, քվեարկության արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամ են ընտրվել՝ Կալիֆոռնիական համալսարանի Լոս Անջելեսի հիվանդանոցի մանկական վիրաբուժության ղեկավար Շանթ Շեխերդիմյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը, Համաշխարհային առևտրի կենտրոնի Երևանի մասնաճյուղի տնօրեն Արտաշես Տոնոյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ուկրաինայի գրասենյակի խորհրդական Թումաս Պալուն, «Կաիզեր Պերմանենտե» ընկերության տարածքային ղեկավար Խոդամ Ռոստոմյանը: Հիմնադրամի գլխավոր տնօրեն է ընտրվել «Բերեկկե բանկ Ղազախստանի» գլխավոր ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելքոնյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մրցութային հանձնաժողովի անդամներին արդյունավետ աշխատանքի համար և նշել. «Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը շատ էական և շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում է Հայաստանի Հանրապետության համար, և այդ բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում»: Վարչապետի խոսքով, Կառավարությունը պատվիրակում է հիմնադրամի կառավարումն ընտրված անդամներին և գլխավոր տնօրենին՝ շարունակելով էական դեր ունենալ քաղաքականությունները մշակելու պրոցեսում: Երկրի ղեկավարի խոսքով, այս պրոցեսում շատ էական դեր ունեն նաև շահառուները՝ իրենց ամենօրյա արձագանքներով և գոհունակության իրենց աստիճանով, ինչպես նաև բժշական հանրությունը, որի ներկայացուցիչները ներգրավված են մրցութային հանձնաժողովում:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրությունը կատարվել է այն տրամաբանությամբ, որ Կառավարությունը, Առողջապահության նախարարությունը, շահառուները, բժշկական հանրությունը, հոգաբարձուների խորհուրդը և գլխավոր տնօրենը ձևավորեն բալանսների որոշակի համակարգ, որն էլ իր հերթին կապահովի հիմնադրամի և ընդհանրապես Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդհանուր զարգացումը և հաջողությունը:

Ամփոփելով՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել պրոցեսում ընդգրկված բոլոր պատասխանատուներին, ինչպես նաև հիմնադրամի գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Սամվել Խարազյանին՝ այս ընթացքում կատարած աշխատանքի համար, և համոզմունք հայտնել, որ նա որևէ կարգավիճակով կշարունակի իր մասնակցությունը պրոցեսին: Նիկոլ Փաշինյանի խոսքով, առկա է բավարար ներուժ, որպեսզի մինչ այս պահն ընթացող բարեփոխումը հաջողությամբ շարունակվի, քանի որ առջևում սպասվում է ամբողջ բնակչության ներառում Առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգ, որը մեծ և ծավալուն աշխատանք է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
367 դիտում

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին