Երևան
12 °C
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու է հայազգի պաշտոնյա։
Այս մասին տեղեկացրել է US Armenia հեռուստաընկերությունը՝ նշելով, որ Ռոբերտ Ուիլյամը շուրջ 24 տարի ծառայել է Գլենդելի ոստիկանության համակարգում՝ անցնելով ծառայողական տարբեր աստիճաններով։
Նա ստանձնել է քաղաքի 21-րդ ոստիկանապետի պաշտոնը։
Ուիլյամը նշել է, որ իր գլխավոր առաջնահերթությունները քաղաքի անվտանգության ապահովումն ու տարբեր համայնքների հետ սերտ համագործակցությունն են։
«Հպարտ եմ, որ դարձել եմ Գլենդելի առաջին հայազգի ոստիկանապետը, սակայն իմ նպատակը երբեք առաջին հայ ոստիկանապետ դառնալը չի եղել։ Իմ նպատակը եղել է դառնալ այնպիսի ոստիկանապետ, որը կարող է քաղաքն անվտանգ պահել»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ հայկական ինքնությունը մշտապես կարևոր դեր է ունեցել իր կյանքում։
«Հայկական ազգանուն չունեմ։ Հայրս ասորի և հայ է, մայրս՝ հայ։ Մեր տանը մենք միայն հայերեն ենք խոսել»,- նշել է նորանշանակ ոստիկանապետը։
Գլենդելի ոստիկանությունը Լոս Անջելեսի շրջանի խոշորագույն իրավապահ կառույցներից է։ Այն ունի ավելի քան 500 աշխատակից, որոնցից շուրջ 270-ը ոստիկաններ են, իսկ տարեկան բյուջեն գերազանցում է 150 միլիոն դոլարը։
Ռոբերտ Ուիլյամը համոզմունք է հայտնել, որ իր նշանակումը կարող է օրինակ ծառայել երիտասարդների, մասնավորապես հայ երիտասարդների համար։
«Եթե երիտասարդները տեսնեն, որ այս ճանապարհը բաց է եղել ինձ համար, ապա կհասկանան, որ այն բաց է նաև իրենց համար»,- ասել է նա։
Նորանշանակ ոստիկանապետը նաև բարձր է գնահատել Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն հետագայում ավելի կընդլայնվի։
Նորանշանակ ոստիկանապետի պաշտոնավարման առաջին օրն անցել է բազմաթիվ շնորհավորանքների ու բարեմաղթանքների մթնոլորտում, սակայն առջևում սպասվում է պատասխանատու աշխատանք՝ ուղղված քաղաքի անվտանգության պահպանմանն ու ոստիկանության համակարգի զարգացմանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT