Ռոնալդուի ու Մեսիի մասնակցությունն աշխարհի 2018 թ. առաջնությանը վտանգված է

09/10/2017 schedule19:33

Աշխարհի 2 ուժեղագույն ֆուտբոլիստների՝ «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի եւ հնգակի դափնեկիր Լիոնել Մեսիի մասնակցությունը Ռուսաստանում կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնությանը հարցականի տակ է: Նրանց հավաքականներն ընտրական փուլի իրենց խմբերում բարդ իրավիճակներում են հայտնվել: Արգենտինան հնարավոր է՝ նույնիսկ անցումային խաղեր անցկացնելու հնարավորություն չստանա, իսկ Պորտուգալիան գուցե ստիպված լինի հենց անցումային խաղերում պայքարել Ռուսաստան մեկնելու համար:

Արգենտինան զբաղեցնում է հարավամերկյան գոտու միակ խմբի 6-րդ հորիզոնականը, մինչդեռ գոնե անցումային խաղերի մասնակցելու իրավունքի համար անհրաժեշտ է 5-րդ տեղը զբաղեցնել: «Ալբիսելեստեն» 5-րդ տեղում ընթացող Պերուի հետ հավասար միավորներ ունի՝ 25: Հոկտեմբերի 5-ին շրջանցելու հնարավորություն էր, սակայն ոչ-ոքի՝ 0:0, խաղաց Պերուում: Եթե վաղը՝ հոկտեմբերի 10-ին, հաղթի 8-րդ տեղում ընթացող եւ արդեն ոչ մի բանի համար չպայքարող Էկվադորին, առնվազն կապահովի մասնակցությունն անցումային խաղերում: Եթե մյուս խաղերն էլ իր համար հաջող դասավորվեն, գուցե նաեւ ուղղակի ուղեգիր ստանա: Չհաղթելու պարագայում կախված կլինի խմբի մյուս խաղերի արդյունքներից:

Հարավամերիկյան գոտուց աշխարհի առաջնությանը որակավորվում են խմբի 1-ին 4 տեղերը զբաղեցրածները: 5-րդ տեղում հայտնված հավաքականը պետք է հաղթի 2 հանդիպումից բաղկացած միջմայրցամաքային դիմակայությունում:

Հարավամերիկյան գուտու մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը

1.Բրազիլիա 38 միավոր

2.Ուրուգվայ 28

3.Չիլի 26

4.Կոլումբիա 26

5.Պերու 25

6.Արգենտինա 25

7.Պարագվայ 24

8.Էկվադոր 20

9.Բոլիվիա 14

10.Վենեսուելա 9

Պորտուգալիան Արգենտինայից մի փոքր ավելի լավ վիճակում է: Ընտրական փուլի եվրոպական գոտու B խմբում Եվրոպայի գործող չեմպիոնը 24 միավորով առնվազն ապահովել է անցումային խաղերին մասնակցելու հնարավորությունը: Վաղը թիմը պայքարելու է Շվեյցարիայի դեմ, որը 27 միավորով գլխավորում է խումբը: Եթե առաջատարին աշխարհի առաջնությանն ուղղակիորեն որակավորվելու համար բավական է ոչ-ոքի խաղալ Պորտուգալիայում, ապա Եվրոպայի չեմպիոնին 1-ին տեղը գրավելու համար պարտադիր պետք է հաղթել: Շվեյցարիայում կայացած 1-ին խաղում Պորտուգալիան պարտվել է 0:2 հաշվով:

Եվրոպական գոտում աշխարհի առաջնության ուղղակի ուղեգիր են ստանում 9 խմբերում հաղթողները: Խմբերի 2-րդ տեղը գրաված լավագույն 8 թիմերը 4 ուղեգրի համար պայքարում են անցումային խաղերում:

B խումբն ունի հետեւյալ տեսքը.

1.Շվեյցարիա 27 միավոր

2.Պորտուգալիա 24

3.Հունգարիա 10

4.Ֆարերյան Կղզիներ 9

5.Լատվիա 4

6.Անդորա 4

Եթե այս թիմերի համար ամեն ինչ ընթանա վատագույն սցենարով, ապա դրանք ներկայացնող աշխարհի 2 ուժեղագույն ֆուտբոլիստները բաց կթողնեն աշխարհի 2018 թ. առաջնությանը, որը գուցե այս մրցաշարում հաղթանակի համար պայքարելու նրանց վերջին հնարավորությունն է. աշխարհի հաջորդ առաջնության ժամանակ Ռոնալդուն կլինի 37, իսկ Մեսին՝ 35 տարեկան:

Տպել
2413 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են