ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը միասնական էր

10/10/2017 schedule15:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 8-ի համարում

Երեկ վաղ առավոտից արդեն հայտնի էր, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության իշխանական եւ ընդդիմադիր թեւերը համաձայնության են եկել, եւ ԵԽԽՎ 10286 բանաձեւի նկատմամբ մշակելու են միասնական դիրքորոշում: Նաեւ այս բանի շնորհիվ երեկվա լիագումար նիստում ԵԽԽՎ-ն առանց ավելորդ ցնցումների ընդունեց վերը նշված բանաձեւը: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը բանաձեւի ընդունումից հետո մեզ հետ զրույցում հայտարարեց, որ արդարացված է համարում մեր պատվիրակության իշխանական թեւի հետ իրենց համաձայնությունը: Պարոն Քոչարյանի ասածներից պետք էր ենթադրել, որ ընդդիմությունը այլընտրանք պարզապես չի ունեցել. «Միասնական դիրքորոշման գնալը, մեր տեսանկյունից, պայմանավորված էր նրանով, որ այս պարագայում 10286 բանաձեւի նախագծի մեջ որոշակի փոփոխություններ անելու ավելի մեծ հնարավորություններ կային:

Համենայնդեպս, իմ գնահատականն այն է, որ այդ համագործակցության արդյունքում բանաձեւը լավացավ: Իհարկե, սա չի նշանակում, որ այն բանաձեւը ստացանք, որ ես կցանկանայի, որ լիներ, բայց նախագծի համեմատ բավականին լավացել է»: Իսկ տվյալ դեպքում համաձայնության իմաստն այն է, որ հայաստանյան պատվիրակության երկու թեւերը համատեղ առաջարկներ են ներկայացրել նախագծի վերաբերյալ, եւ քանի որ դրանք համաձայնեցված են եղել՝ ԵԽԽՎ-ն առանց ավելորդ բարդությունների ընդունել է դրանք: Իսկ ո՞րն է Շավարշ Քոչարյանի հիշատակած բարելավումը: Ասենք՝ բանաձեւի նախագծի 3/1 կետը նախկինում հետեւյալ տեսքն է ունեցել. «Խաղաղ հանրահավաքները շարունակվում են թույլատրվել, եւ իշխանությունները զերծ են մնացել ցանկացած այնպիսի գործողությունից, որը կարող էր օրենքով կամ գործնականում հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հավաքների ազատության չարդարացված սահմանափակումների»:

Նոր խմբագրման մեջ ասվում է, որ իշխանությունները պետք է ձեռնպահ մնան հանրահավաքներին միջամտելուց: Բացի սրանից, բանաձեւում ասվում է, որ հանրահավաքների, երթերի ոլորտը կանոնակարգող նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո պետք է հնարավորություն ստեղծել, որ հանրահավաքները անցկացվեն առանց թույլտվության: Շավարշ Քոչարյանն ասում է, որ ԵԽԽՎ այս բանաձեւում հստակ պահանջ կա շարունակել «Երթերի, ցույցերի, հանրահավաքների մասին» ՀՀ օրենքի բարելավումը՝ մինչեւ վերը նշված խնդրի լուծումը: Վերը նշված բանաձեւի` Եժի Յասկերնիայի ներկայացրած նախագծում այսպիսի դրույթ կար. «Վերջին դեպքերի ժամանակ արձանագրված միջադեպերի եւ մարդու իրավունքների ոտնահարումների, այդ թվում՝ լրագրողների եւ իրավապաշտպանների վրա կատարված հարձակումների հետաքննություն է անցկացվել, եւ Վեհաժողովին տեղեկատվություն է տրամադրվել դրա արդյունքների եւ պատասխանատու անձանց նկատմամբ օրենքով սահմանված յուրաքանչյուր գործողության մասին»:

Շավարշ Քոչարյանն ասում է, որ ընդունված բանաձեւում ֆիքսվել է, որ վերը նշված դեպքերից միայն մեկն է պատշաճ հետաքննվել, եւ միայն մի դեպքում են մեղավորները պատասխանատվության ենթարկվել: Ինչ վերաբերում է «Ա1+»-ի խնդրին, դեռ բանաձեւի նախագծում կար հետեւյալ ձեւակերպումը. «Հայաստանի լրատվական սեկտորում զարգացումները. այն ակնկալում է, որ Ռադիոյի եւ հեռուստատեսության մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությունների հիման վրա հնարավորինս շուտ կփոխվի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմը, եւ արդարացի պայմաններ կստեղծվեն հեռուստաընկերություններին, մասնավորապես՝ «Ա1+» հեռուստակայանին, հեռարձակման արտոնագրեր  շնորհելիս»:

Այս դրույթը բանաձեւում նույնությամբ պահպանվել է: Ներկայումս բանաձեւի ընդունված տարբերակում նշված է, որ Հայաստանում ազատվել էր հեռուստատեսային հաճախականություն, որն առանց մրցույթի տրվել է ռուսական հեռուստաընկերության: Խոսքն, իհարկե, «Կուլտուրայի» մասին է: Ինչ վերաբերում է բանաձեւի գործնական նշանակությանը, դրանում արձանագրված է, որ Հայաստանը մինչեւ հունվար պետք է կատարի նախկինում (2004 թվականին ընդունված 1361 եւ 1374 բանաձեւերով) ստանձնած բոլոր պարտավորությունները, որոնք մինչ օրս չեն կատարվել: Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է ոչ միայն հանրահավաքների անցկացման կարգի ազատականացմանը, այլեւ «Ա1+»-ի վերաբացմանը եւ լրագրողների ու քաղաքական գործիչների նկատմամբ կիրառված բռնության դեպքերի հետաքննությանը:

Ա.Կ.

Տպել
1118 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ