Անթերի նախագահը. տապալման մեղավորները գտնված են

11/10/2017 schedule16:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 9-ի համարում

Հարցազրույց ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանի հետ:

- Պարոն Զաքարյան, աթենքյան օլիմպիադայում մեր հավաքականի պարտությունից հետո դուք ասացիք, որ ձեզ ժամանակ է պետք՝ մասնագիտական վերլուծություն անելու եւ այդ պարտության պատճառներն ու մեղավորներին հայտնաբերելու համար: Մեղավորները գտնվա՞ծ են:

- Անցած մեկ ամսվա ընթացքում մենք լուրջ մասնագիտական քննարկումներ ենք անցկացրել, եւ եթե կարճ պատասխանեմ հարցին, թե՝ գտնվե՞լ են արդյոք մեղավորները, ապա՝ այո, կան մեղավորներ, որոնց մեղքը բնավ օբյեկտիվ հիմքեր չունի, եւ առաջիկայում, երբ կլինեն Ֆեդերացիաների նիստերն, ու կգա որոշում կայացնելու ժամանակը, բոլոր մարզաձեւերում կլինեն կադրային փոփոխություններ: Այստեղ խնդիրն այն է, թե որ մարզաձեւում որքան կլինեն այդ փոփոխությունները: Մարզաձեւեր կան, որտեղ պետք է փոխվի մարզչական կադրերի 100 տոկոսը, մարզաձեւեր կան, որտեղ պետք  է ուժեղացնել մարզչական կազմը, տեղ կա, որտեղ սխալ են ընտրված եղել 2-րդ եւ 3-րդ մարզիչները: Ուժեղ մարզաձեւերում՝ ազատ ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, բոլոր այդ մարզաձեւերում, որտեղ մենք ավանդաբար ուժեղ ենք եղել, պետք է լուծարվեն մարզչական խորհուրդները, քանզի այդ խորհուրդները բացարձակապես չեն աշխատել:

- Իսկ մեր սպորտն ունի՞ մարզչական նման պոտենցիալ, որ այդ կարգի կադրային ջարդ անելուց հետո հնարավոր լինի նրանց փոխարինել ավելի պրոֆեսիոնալ մարզչական կազմով:

- Այո, լավ մարզիչներ ունենք, որոնց պետք է ներգրավել: Առաջինը՝ դրանք խորհրդային դպրոցի մարզիչներն են, որոնք այսօր տարբեր պատճառներով մի քիչ հեռու են կանգնած, սակայն նրանց պոտենցիալը պետք է անպայմանորեն օգտագործել: Կա նաեւ մարզիչների երկրորդ խումբը՝ մեր սերնդակիցները,  որոնք եւս սպորտում անելիք ունեն եւ պետք է աշխատեն: Իհարկե, որոշակի պրոբլեմներ կան արդեն մարզչական նոր սերնդի հետ կապված, սակայն, կարծում եմ, մենք կկարողանանք ճիշտ ընտրություն կատարել: Այդուհանդերձ,  փոփոխություններ պետք է կատարվեն ո՛չ միայն մարզչական կազմում. մենք սկզբունքային որոշումներ պետք է կայացնենք նաեւ ֆեդերացիաների ու հատկապես ֆեդերացիաների նախագահների հետ կապված: Ֆեդերացիայի նախագահ դեռեւս չի նշանակում ընտրվել եւ մայր ֆեդերացիայի հետ բացարձակապես չաշխատել: Իսկ մեր որոշ ֆեդերացիաների նախագահներ չեն պատկերացնում, թե ինչ ասել է ֆեդերացիա, եւ սա եւս բավականին լուրջ խնդիր է, որը վերանայման կարիք ունի:

- Սակայն ֆեդերացիաների նախագահները հիմնականում հայտնի գործարարներ են, եւ գաղտնիք չէ, որ ֆեդերացիայի նախագահի ստատուսի դիմաց նրանք իրենց փողով են պահում ֆեդերացիան: Վստա՞հ եք, որ որեւէ գործարարի ձեռքից ֆեդերացիա վերցնելով՝ կարողանալու եք նրա փոխարեն հոգալ սպորտի տվյալ ոլորտի ծախսերը:

- Ես  բազմիցս առիթ եմ ունեցել իմ շնորհակալությունը հայտնելու գործարարներին եւ հատկապես ֆեդերացիաների նախագահներին՝ հայկական սպորտին օժանդակելու համար: Սակայն, այսօր դա շատ քիչ է. ես նկատի ունեմ ոչ թե տրվող գումարի չափը, այլ այն, որ այսօր ֆեդերացիայի նախագահը պետք է մայր ֆեդերացիայի բոլոր օղակների հետ աշխատի, որը մեզանում տեղի չի ունենում: Եթե մայր ֆեդերացիայում չեն ճանաչում տվյալ ֆեդերացիայի նախագահին կամ ֆեդերացիայի այս կամ այն կառույցը չի աշխատում, շատ դժվար է մրցումների ժամանակ աշխատել միջազգային որեւէ ֆեդերացիայի հետ: Իմ ասածը չի նշանակում, որ մենք ֆեդերացիաների բոլոր նախագահներից պետք է հրաժարվենք: Սակայն, սկզբունքային մի քանի խնդիրներ պետք է որոշենք, որոնք պարտադիր պետք է լինեն բոլոր ֆեդերացիաների նախագահների համար: Իմ անձնական կարծիքն այն է, որ ե՛ւ ֆեդերացիաների նախագահների, ե՛ւ մարզչական խորհուրդների, ե՛ւ ավագ մարզիչների առումով պետք է կայացվեն կարճաժամկետ որոշումներ. կատարեցին կարճ ժամկետի համար առաջադրված խնդիրները՝  կշարունակեն պաշտոնավարել, չեն կատարի՝ պետք է հեռանան:   

- Պարոն Զաքարյան, մեկ ամիս տեւած մասնագիտական այդ քննարկումների ժամանակ որեւէ մեկը ձեզ՝ որպես ՀԱՕԿ-ի նախագահի, աթենքյան պարտության համար  չի՞ մեղադրել:

- Անկեղծ  ասած՝ ոչ: Եւ սա ես ասում եմ ոչ թե այն պատճառով, որ չեմ ուզում, որ նման բան հնչի: Այլ ասում եմ նրա համար, որ իրոք՝ ինչ խնդիր դրել են իմ առաջ, դա կատարվել է թե՛ պետական բյուջեի, թե՛ օլիմպիական կոմիտեի հաշվին, ու եթե շատ նեղն եմ ընկել՝ դիմել եմ նաեւ գործարարներին: Ի վերջո, կարծում եմ, ավելորդ չէ նշելը, որ ասենք՝ Վրաստանի բյուջեով սպորտին տարեկան հատկացվում է 4 միլիոն դոլար, Ադրբեջանն իր սպորտին հատկացնում է տարեկան 21 միլիոն դոլար, իսկ մեր բյուջեից սպորտին տրվող տարեկան հատկացումը կազմում է ընդամենը 800 հազար դոլար: Եւ անգամ այս պայմաններում չի եղել որեւէ խնդիր, որ իմ առջեւ, որպես ՀԱՕԿ-ի նախագահի, դրվել է, եւ ես այն չեմ լուծել:

- Այսպիսով, աթենքյան օլիմպիադայի մեր պարտության մեղավորները կարծես թե գտնված են. ե՞րբ են լինելու կադրային այդ փոփոխությունները:

- Մինչեւ Օլիմպիական կոմիտեի գլխավոր նստաշրջանը, որը, հնարավոր է, տեղի ունենա դեկտեմբերից էլ շուտ. տեղի կունենան ֆեդերացիաների նիստեր, որոնց ընթացքում կկայացվեն համապատասխան որոշումներ թե՛ ֆեդերացիաների նախագահների, թե՛ նրանց տեղակալների, թե՛ մարզչական խորհուրդների, թե՛ հավաքականի մարզիչների մասով: Որից հետո այդ որոշումները կներկայացվեն Պետական կոմիտեի եւ Օլիմպիական կոմիտեի հաստատմանը:

- Հավաստի տեղեկություններ կան, որ Օլիմպիական կոմիտեի սպասվող նստաշրջանում դուք հրաժարական եք տալու ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնից՝ այդ տեղը զիջելով ՀԱՕԿ-ի առաջին տեղակալ Գագիկ Ծառուկյանին:

- Ես այս հարցին պատասխանեմ այսպես. եթե այս օլիմպիադայում մենք նույնիսկ 10 մեդալ նվաճեինք, ես դարձյալ այն համոզմունքն ունեի, որ այդ կառույցները պետք է տարբեր ղեկավարներ ունենան: Խոսքը ոչ թե հրաժարականի մասին է, այլ լրանում է ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնում իմ պաշտոնավարության ժամկետը, եւ ես եմ խնդրել Գագիկ Ծառուկյանին, որ գլխավորի հայկական օլիմպիական կոմիտեն: Վստահեցնում եմ, որ դրանից մեր սպորտը միայն կշահի:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1846 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին