Գրեթե զավեշտ. բանդիտներն ու մենք

11/10/2017 schedule16:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 9-ի համարում

Երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովին բախտ վիճակվեց մեր բազմաթիվ գործարարների հետ լինել նույն դահլիճում. Երեւանի «Հրազդան» հյուրանոցում ռուսական «Ռուսալ» ընկերության սեփականություն «Արմենալ» ու գերմանական «Ահենբախ» ընկերությունները ստորագրում էին «Արմենալի» արդիականացման 70 մլն դոլար արժողությամբ պայմանագիր: Դեսպանին հերթով մոտենում էին մեր գործարարներն ու հետաքրքրվում, թե վերջապես երբ է բացվելու ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետը, որտեղ արդեն ավելի քան մեկ ամիս պահվում են ՌԴ-ից ՀՀ եկող ավելի քան հազար մեքենաներ: Պրն Դրյուկովին այլ բան չէր մնում, քան բոլորին տալ նույն պատասխանը. «Ես այդ հարցի վրա աշխատում եմ անընդհատ»: Նա այլ պատասխան տալ չի կարող այն պարզ պատճառով, որ այդ հարցի պատասխանը չունի:

Չունի, որովհետեւ տրամաբանական պատասխան չկա, թե ինչպես կարող է ՌԴ-ից դուրս եկող բեռների դիմաց ճանապարհի փակումը բարձրացնել ՌԴ-ի անվտանգությունը: Հարցն ինքնին արդեն զավեշտ է պարունակում: Եթե խոսքը մտնող բեռներին վերաբերեր՝ դժվարությամբ, բայց ինչ-որ տրամաբանության շրջանակներում տեղավորվող պատասխան կարելի էր գտնել: Այդուհանդերձ, Վերին Լարսում ՀՀ ուղեւորվող մեքենաների դիմաց ճանապարհը փակելը ինչպե՞ս կարող է բարձրացնել ՌԴ-ի անվտանգությունը: «Հասկանո՞ւմ եք՝ որն է խնդիրը. ես շատ լավ եմ հասկանում ձեր հարցը: Նրանք, ովքեր փորձում կամ ծրագրում են չարագործություն կատարել, օգտագործում են ցանկացած հնարավորություն, եւ որպես կանոն՝ ոչ ուղղակի, այլ շատ երկարուձիգ ճանապարհներով, որպեսզի հասնեն իրենց նպատակին»,- մեր այդ զավեշտ պարունակող հարցին ի պատասխան՝ ինչ-որ նախադասություն կազմեց Ա.Դրյուկովը:

Բայց այդ նույն մեքենաները, նույն մարդիկ, որոնք պետք է անցնեն Վերին Լարսով ու չարագործություններ կատարեն ՌԴ-ի դեմ, կարող են նույն հաջողությամբ Հայաստան ու Վրաստան հասնել Իլյիչեւսկ-Փոթի լաստանավով: «Այո, Փոթի-Իլյիչեւսկ երկաթգծային լաստանավը աշխատում է»,- խոստովանեց դեսպանը: Այդ դեպքում՝ ի՞նչ տրամաբանությամբ է փակվել ճանապարհը ՌԴ-ից դուրս եկող բեռների առաջ: «Դա պետք է հարցնել անմիջականորեն այն ուժային կառույցներին, որոնք ներկայումս ապահովում են Հյուսիսային Կովկասի անվտանգությունը»,- անցակետի փակման մեջ որեւէ տրամաբանություն գտնելու մեր փորձերին վերջ տալու նպատակով ասաց պրն Դրյուկովը: Իսկ ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Ն.Սկրիպկան ավելի մանրամասն բացատրեց, թե իր երկրի իշխանությունները ինչու են փակել ՌԴ-ից դուրս եկող ճանապարհները:

«Բացի բեռներից՝ այնտեղով անցնում են նաեւ մարդիկ: Բեռներն էլ տարբեր են լինում՝ թմրանյութեր, զենք եւ այլն: Այս տեսանկյունից սահմանի փակումը շատ վատ վիճակի մեջ է դրել այն բանդիտներին, որոնք, ինչպես հայտնի է, թաքնվում են Պանկիսի կիրճում»,-բառացիորեն ասաց Սկրիպկան: Իհարկե, նա ընդգծեց, որ այս հայտարարությունն ինքն անում է իր կողմից, եւ դա դեսպանության պաշտոնական մեկնաբանությունը չէ: Բայց ՌԴ դեսպանության աշխատակցի այս տեսակետը հաստատ օդում չի ծնվել, ու նման բացատրություն, թեկուզեւ ոչ պաշտոնական, հաստատ շրջանառվում է: Բայց, ըստ այդ բացատրության, ստացվում է, որ Հայաստան հասցեագրված բեռները օգտագործում են Պանկիսի կիրճի բանդիտները: Այսինքն, օրինակ՝ մեր գործարարները համաձայնության են եկել ե՛ւ Պանկիսի կիրճի բանդիտների, ե՛ւ ռուսական ինչ-ինչ կառույցների հետ ու Հայաստանին հասցեագրված բեռների անվան տակ զենք ու թմրանյութեր են մատակարարում բանդիտներին: Սա կարծես անհեթեթություն է, բայց նման մի բացատրություն պե՞տք է լինի ՌԴ իշխանությունների՝ սահմանը փակելու մասին կայացրած նույնքան անհեթեթ որոշման համար:

Ինչ վերաբերում է Վերին Լարսի սահմանակետին, ապա՝ երեկ երեկոյան դեռ փակ էր: «Ոչ մի տեղաշարժ չկա, ոչ մի մեքենա սահմանը չի հատել»,-մեզ հետ հեռախոսազրույցում ուշ երեկոյան հայտնեց Վերին Լարսում արդեն մեկ ամիս «կալանավորված» մեր հայրենակիցներից մեկը՝ Էդիկ Բարսեղյանը, որի մեքենան, ի դեպ, առաջինն է կանգնած եւ առաջինն է հատելու սահմանը, եթե՝ բացվի: «Ռուսական ու վրացական կողմերը խոստացել են բացել ռուս-վրացական սահմանի վրա գտնվող Վերին Լարսի անցակետը: Հույս ունենք, որ այդ խոստումները մոտ օրերս կկատարվեն»,-այսպես է արձագանքել Ռ.Քոչարյանի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը՝ սահմանի բացման մասին շրջանառվող լուրերին: Մի ուշագրավ շտրիխ:

ԱԺ պատգամավոր Վլադիմիր Բադալյանը, ում նախաձեռնությամբ ստեղծվել է հայ-վրացական գործարար ասոցիացիա, երեկ հրավիրած ասուլիսում պաշտոնապես հայտարարել է, որ վրացական կողմը որեւէ խոչընդոտ չի հարուցում հայկական մեքենաների համար: Որ վրացական կողմը որեւէ խոչընդոտ չի ստեղծում՝ հայտնի էր դեռ 3 օր առաջ, երբ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Ա.Մանուկյանը շտապեց հայտարարել, թե ՌԴ-ն որոշում է կայացրել՝ բացել Վերին Լարսի սահմանակետը: Բայց, չգիտես ինչու, Վերին Լարսում պահվող մեքենաների առաջ սահմանի բացման թեման մեր պաշտոնական օղակները մատուցում են խնդրի շուրջ վրացական գործոնի առկայության ենթատեքստով: Բայց սա ընդամենը խորացող հակառուսական տրամադրությունները մեղմելու եւ դժգոհության վեկտորը մի քիչ էլ դեպի Վրաստան ուղղելու անհաջող փորձ է:

Հայկ Գեւորգյան

Տպել
1869 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում