ԵԽԽՎ փոխնախագահ Ֆիշերը հրաժարական է ներկայացրել. ինչո՞ւ, պարզաբանում է Ա. Հովհաննիսյանը

12/10/2017 schedule12:50

ԵԽԽՎ փոխնախագահ, Վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Ուկրաինայի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերը հրաժարական է ներկայացրել:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը facebook-յան իր էջում գրառում է կատարել.

«Քիչ առաջ ԵԺԿ խմբի արտահերթ նիստում խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը հրաժարական տվեց։ Հունվարին ԵԺԿ խումբը կընտրի նոր ղեկավար։ Երեկ առավոտյան խմբում տեղի ունեցած իրադարձությունները հաշվի առնելով՝սա թերեւս տրամաբանական որոշում էր»։

Հովհաննիսյանը պարզաբանել է, որ նախօրեին ԵԺԿ խմբում քվեարկության էր դրվել մի հարցադրում, որում ասվում էր, որ ԵԽԽՎ քաղաքական մյուս խմբերը, քվեարկելով ԵԽԽՎ նախագահ ընտրված Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսի օգտին, խախտել են ԵԽԽՎ այն պայմանավորվածությունը, ըստ որի պետք է քվեարկեն խմբի կողմից ներկայացված թեկնածուի օգտին։ Այս մասին ասել է նա VERELQ-ի հետ զրույցում:

«Այս նախաձեռնության նպատակն, ըստ էության, այն էր, որ հունվարին կայանալիք Վեհաժողովի նախագահի ընտրություններում ԵԺԿ-ն հիմք ունենա ու կրկին ներկայացնի իր թեկնածուին՝ խախտելով այն պայմանավորվածությունը, որ հաջորդ նախագահը պետք է լինի սոցիալիստների խմբից»,- պարզաբանեց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պեդրո Ագրամունտի հրաժարականից հետո ԵԽԽՎ նախագահի պաշտոնին առաջադրվել էր երկու թեկնածու, երկուսն էլ ԵԺԿ-ից: Հայկական պատվիրակության համար ի սկզբանե նախընտրելի թեկնածուն Կիպրոսի ներկայացուցիչ Ստելլա Կիրիակիդեսն է, որն էլ հենց ստանձնեց այդ պաշտոնը ընտրության արդյունքում: Մինչդեռ ԵԺԿ խմբի պատգամավորները  վեհաժողովի դահլիճում մի քանի անգամ հայտարարեցին, որ իրենց թեկնածուն Լիտվացի պատգամավոր Էմանուելիս Զինգերիսն է:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ Աքսել Ֆիշերը ցանկանում էր, որ խախտում արձանագրվի, ինչը նրան հնարավորություն կտար հունվարին առաջադրվել որպես ԵԺԿ թեկնածու՝ ԵԽԽՎ նախագահի պաշտոնի համար։ Սակայն խմբում քննարկման ժամանակ որոշվեց, որ կանոններ չեն խախտվել.

«Բավականին թեժ քննարկում էր, բայց խմբում քվեարկության արդյունքներով՝ 26/24 ձայների հարաբերակցությամբ որոշվեց, որ կանոնները չեն խախտվել։ Ստեղծված իրավիճակում Ֆիշերը որոշում կայացրեց հրաժարական տալ»,- հավելեց նա:

Այսպիսով՝ ասաց Հովհաննիսյանը, Աքսել Ֆիշերը զրկվեց նաեւ ԵԽԽՎ նախագահի պաշտոնի համար հունվարին պայքարելու հնարավորությունից:

Նշենք, որ երկու տարի առաջ Աքսել Ֆիշերը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներն էր: 

Տպել
2621 դիտում

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել