Տնտեսագիտական համալսարանում հաջորդ տարի կարող են լինել կրճատումներ. ռեկտոր Կորյուն Աթոյան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այս տարի կարդային կրճատում չի եղել, բայց սպասվում է, որ արդեն հաջորդ տարի հնարավոր չի լինի խուսափել դրանից:

Հայտնի է, որ բուհերի դիմորդների թիվը բավական նվազել էր: Միասնական քննությունների հիմնական փուլին մասնակցելու համար հայտագրվել էր 9 հազար 800 դիմորդ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ փոքր էր 1500-ով: Սպասվում է, որ առնվազն այդքանով դիմորդները պակաս կլինեն նաեւ հաջորդ տարի:

Իրավիճակը կապված է տարիներ առաջ առաջին դասարանցիների ոչ ստանդարտ ընդունելության հետ, ինչի արդյունքում նրանց մի մասը դպրոցն ավարտեց 2017-ին, մյուս մասը շրջանավարտ կդառնա 2018-ին:

Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր ղեկավարած բուհում ռիսկերը վերաբերում են հաջորդ տարվան:

«Այս պահին դեռ լուրջ ազդեցություն չկա: Ռիսկերն ավելի շատ մյուս տարվան են առնչվում: Ընդհանուր շրջանավարտների թիվն է կրճատվում, եւ հետեւաբար բուհերը ավելի քիչ ուսանողներ են ունենալու: Մենք ուղղակի նախապատասրատական աշխատանքներ ենք կատարում, որ լուրջ խնդիրներ չունենանք»,- ասաց ռեկտորը:

«Երբ որ ուսանողների թիվը մի փոքր կրճատվում է, դրանից անմիջապես դասախոս կամ դասաժամ չի կրճատվում, որովհետեւ խումբը պահպանվում է: Ենթադրենք խմբում 25 հոգի է, դառնում է 20: Իհարկե, ֆինանսական խնդիր է առաջանում, 5 ուսանող քիչ է վճարում, բայց խումբը դեռ պահպանվում է: Այս պահին ուղղակի այդ վտանգը չկա: Վտանգը կլինի այն դեպքում, երբ որ խումբը չլինի: Մյուս տարի, ինձ թվում է բուհերում խնդիրներ կլինեն: Չգիտեմ՝ ինչ աստիճանի լուրջ, բայց կլինեն: Ես ենթադրում եմ, որ ասենք մենք 50 տոկոս քիչ ուսանողություն կունենանք այդ տարի»,- կարծիք հայտնեց Կորյուն Աթոյանը:

Ընթացիկ տարում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրի կրթական ծրագրով ընդունվել է 837, նախորդ տարի՝ 981 դիմորդ:

Տպել
3976 դիտում

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)