Իզվոշչիկը` Երեւանի հանրապետությունում. սպիրտահոտ ասուլիս

14/10/2017 schedule17:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 15-ի համարում

Մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ մեր տնտեսական հարաբերությունները օրավուր խորանում են ու խորանում: Իսկ այդ հարաբերություններում հսկայական դեր է խաղում հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որտեղ ռուսական կողմից համանախագահում է ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, հայկական կողմից՝ Պնախարար Սերժ Սարգսյանը: Այստեղ չենք կարող չնկատել, որ չնայած այս հանձնաժողովի դարակազմիկ դերին, ռուսական կողմի համանախագահի պաշտոնը ՌԴ կառավարությունում հետզհետե իջնում է. սկզբում համանախագահն էր երկարամյա ու փորձված փոխվարչապետ Իլյա Կլեբանովը, հետո համանախագահ նշանակվեց մեկ այլ փոխվարչապետ՝ Բորիս Ալյոշինը, որի բախտը, սակայն, չբերեց եւ փոխվարչապետի պաշտոնում մի տարի էլ չմնաց:

Հիմա էլ համանախագահ է նշանակվել ընդամենը նախարար: Բայց պետք չէ շտապ ենթադրություններ անել: Լեւիտինի կերպարը լիովին համապատասխանում է պետության կառավարման պուտինյան պատկերացումներին, որոնց համապատասխան՝ ՌԴ-ն պետք է կառավարեն կամ ԿԳԲ-շնիկները, կամ՝ զինվորականները: Լեւիտինը զինվորական է եւ ընդհուպ մինչեւ 1994-ը զբաղեցրել է զինվորական պաշտոններ ու ՌԴ կառավարություն է մտել գնդապետի կոչումով: Ընդ որում, նրան կարելի է համարել Պուտինի ամենավստահելի մարդկանցից մեկը, քանի որ այդ պաշտոնում  նշանակվել է այս տարվա մարտի 9-ին՝ ՌԴ նախագահական ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Բայց երեկ Լեւիտինը մի փայլուն ելույթ ունեցավ լրագրողների առաջ: Կառավարության ընդունելությունների տանը հանձնաժողովի 2 համանախագահները համատեղ ասուլիս էին հրավիրել:

Լեւիտինի արտաբերած հենց 1-ին նախադասությունը շոկի մեջ գցեց ներկաներին: Պատասխանելով ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հեռանկարների մասին հարցին՝ նա բառացիորեն ասաց. «Երեւանի նախագահը... Երեւանի նախագահը հաստատեց, որ նա դրան պատրաստ է, դրա համար հիմա  պետք է Վրաստանի նախագահը, եւ գնացքի հարցը կլուծվի»: Ո՞վ է Երեւանի նախագահը, ինչի՞ն է նա պատրաստ՝ չհասկացվեց, բայց այս նախադասությունը օգնեց ներկաներին գտնելու, թե որն է, կամ ավելի ճիշտ՝ ով է դահլիճում կանգնած սպիրտի հոտի սկզբնաղբյուրը: Լեւիտինի ողջ այցի բովանդակությունը, որքան կարելի եզրակացնել նրա հայտարարություններից, տարածաշրջանում ճանապարհների բացումն է: ՀՀ-ից հետո նա ուղեւորվելու է Վրաստան եւ Ադրբեջան՝ այդ նույն հարցով:

«Երկաթուղին պետք է լինի քաղաքականությունից դուրս»,-երեկ ասաց Լեւիտինը: Հետո ասաց, որ երբ աբխազական երկաթգիծը փակ է, դա խանգարում է որ մենք իրար հյուր գնանք: Նախորդ օրը նա հայտարարել էր, թե Վրաստանը ոչ կառուցողական դիրքորոշում ունի հարավկովկասյան տրանսպորտային ուղիները բացելու հարցում եւ այլն, եւ այսպես շարունակ: Երբ այս հայտարարությունները նայում ենք Վերին Լարսում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, երբ Ռուսաստանը առանց զգուշացնելու փակեց ՌԴ-ից դեպի ՀՀ ուղեւորվող մեքենաների ճանապարհը, Լեւիտինի հայտարարությունները ճանապարհների մասին ընդունում են մի տեսակ հումորի բնույթ, ընդ որում՝ բավական տափակ հումորի: Ու երեկ Լեւիտինը սկսեց պատմել, որ իրենք դիտարկում են Ռուսաստան-Հայաստան ցամաքային հաղորդակցության այլընտրանքային տարբերակներ, մասնավորապես՝ Հայաստան-Իրան-Կասպից ծով-Ռուսաստան տարբերակը:

Ինչ կա որ. կարելի է նաեւ այդպես գնալ, բայց նույն բանը կմաղթեինք մեր ստրատեգիական գործընկեր ՌԴ-ին, որպեսզի Մոսկվայից Պետերբուրգ իրենք իրենց բեռները տեղափոխեն Մոսկվա-Ուրալ-Վլադիվոստոկ-Խաղաղ օվկիանոս-Հյուսիսային սառուցյալ օվկիանոս-Մուրմանսկ-Սանկտ Պետերբուրգ երթուղով: Դա էլ է այլընտրանք: Ինչ վերաբերում է Վերին Լարսի անցակետին, ըստ Լեւիտինի, այն փակ կմնա առնվազն 30-40 օր եւս: Իսկական ժամանակն է վրացիների ոչ կառուցողականության, իրար հյուր գնալու, երկաթուղիները բացելու, դարավոր բարեկամության եւ այլ մեծ-մեծ բաների մասին խոսելու համար: Իհարկե, կարելի է Լեւիտինի երեկվա ասածները ավելի մանրամասն ներկայացնել, բայց դա թողնենք նրանց, ում հոտառությունը վատ է եւ սպիրտի հոտը չի զգում:

Հայկ Գեւորգյան

Տպել
2498 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին