Երևան
12 °C
Նախորդ շաբաթ ՀՀ ԱԺ-ում Պնախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով:
Օրենքի նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով, գործող օրենքում շատ հաճախ հանդիպում ենք օրենսդրական նույն կարգավորումներին: Թերեւս հասարակության կողմից բուռն քննարկման առիթ դարձավ նախարարի այն միտքը, որ նոր օրենքի նախագծի կարեւորագույն պահանջներից մեկն էլ զինծառայողների հասարակական ինտեգրման ապահովումն է: Այսինքն, բանակում թվաքանակի խնդիր է առկա:
Արդյո՞ք պնախարար Վիգեն Սարգսյանը կանգնած է բանակը զինվորներով համալրելու խնդրի առջեւ: Փաստաբան Նորիկ Նորիկյանը, armtimes.com-ի հետ զրույցում վերլուծելով «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» խորհրդարանական լսումների ժամանակ առաջարկված փոփոխությունները եւ անդրադառնալով վերոնշյալ հարցին, ասաց.
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական լրջագույն փոփոխությունները, որը պայմանավորված է նաեւ արտագաղթով, բնականաբար այդ ամենը պետք է ազդեր նաեւ բանակի համալրման թվակազմի վրա, ուստի նման պայմաններում առաջ է գալիս զինվորների համալրման խնդիր: Տրամաբանություն կա, որ այս փոփոխությունները կարող են պայմանավորված լինել զինված ուժերի համալրման գործընթացում առկա խոչընդոտների հետ: Եթե հաշվի առնենք, որ գործող «Զինապարտության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1999 թվականին, ապա ենթադրվում է, որ փոփոխությունները պայմանավորված են հասարակության զարգացվածության տեմպերով»,- մեկնաբանեց փաստաբանը:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծում ըստ Նորիկյանի առակ է դրական եւ բացասական մտահոգություն առաջացնող կետեր: Նոր նախագծում առկա է դրույթ այն մասին, որ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող անցնել հանրային ծառայության:
«Սա նշանակում է, որ ովքեր խախտել են օրենքը չեն կարող ընտրել, ընտրվել եւ օգտվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված որեւէ գործառույթից: Սա լավ քայլ է, բայց ոչ ամբողջական: Սա կիսաքայլ է եւ պետք է գնալ համարձակ քայլի՝ օրենքով ամրագրել դրույթ, որ բոլոր նրանք ովքեր այս կամ այն պատճառով չեն ծառայել զինված ուժերում չեն, կարող անցնել հանրային ծառայության: Սա կլիներ հարցի ամբողջական լուծում եւ կփակեր բանակային կոռուպցիայի պատուհանը, բանակից ազատվելու բառակապակցությունը դուրս կգա մեր բոլորի պատկերացումներից, մարդիկ հազարավոր դոլարներ չէին ծախսի իրենց բալիկների համար տաքուկ պայմաններ ստեղծելու համար: Մարդիկ քաջ կգիտակցեին, որ եթե չեն ծառայել բանակում, ուրեմն հանրային ծառայության չէին անցնի»,- ասում է Նորիկ Նորիկյանը:
Ներկա պահին՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով միայն դատարանը կարող է կոչումազրկել սպային: Առաջարկվող օրինագծում պաշտպանության նախարարը ստանում է լիազորություն սպաներին կոչումազրկելու համար:Փաստաբանը այս նորամուծությունը լուրջ մտահոգություն է համարում:
«Վիգեն Սարգսյանն առաջարկում է «Պատիվ ունեմ» ծրագիր, որի շրջանակներում բոլոր բուհերում սովորող ուսանողներին տրվում է տարկետում, իսկ սովորելուց հետո այդ վերջիններս պետք է պայմանագիր ստորագրեն պաշտպանության նախարարության հետ եւ որպես սպա նշված վայրում ծառայեն: Ենթադրենք, որ 2 տարի կամ 1 տարի կամ 6 ամիս ծառայելուց հետո սպան որոշում է խզել այդ պայմանագիրը, իսկ օրինագծի համաձայն, որոշվում է սպային կոչումազրկել, դարձնել շարքային եւ ուղարկել այլ վայր պարտադիր զինվորական ծառայության: Պատկերացնո՞ւմ եք այդ անձանց հոգեբանական վիճակը, երբ դասակի հրամանատարի պաշտոնից զրկում են եւ ուղարկում են իր ենթակաների հետ, ենթակաների նման ժամկետային ծառայության: Բոլոր հետեւանքները պետք է հաշվի առնել, թե չե մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու»,- ասում է Նորիկյանը:
Նախագծի շրջանակներում մինչեւ այս ամսվա վերջ կավարտվի սպաներին բնակարանով ապահովելու դրույթների կարգավորման քննարկումները: Նախատեսվում է, որ յուրաքանչյուր սպայի, անկախ այն հանգամանքից, նա ունի բնակարան, թե՝ ոչ, ընձեռել հնարավորություն հատուկ հիպոթեքով տուն գնել: Նախարարի խոսքով, սպան վճարելու է միայն հիպոթեքով վերցրած բնակարանի մայր գումարն, այն էլ՝ որոշակի զեղչերով: Պարտադիր է լինելու, որ սպան ծառայի 20 տարով:
«Դա ընդամենը գաղափար է, դեռ որպես ծրագիր ընդհանուր տեսքի բերված չէ: Այս մասին կարող ենք խոսել այն ժամանակ, երբ հստակ դրույթ կլինի: Սա ընդամենը բարի ցանկությունների դաշտից բերված խոսակցություն է: Փաստեմ, որ մենք լուրջ խնդիր ունենք սպաների կոմունալ-կենցաղային հարցերի վերաբերյալ: Հայոց բանակի սպան պետք նման խնդիրներ չունենա, ամեն ինչ պետք է արվի, որ նրա ընտանիքն ապրի նորմալ պայմաններում, որպեսզի սպայի ամբողջ ուշադրությունը սեւեռված լինի զինված ուժերում»,- armtimes.com-ի հետ զրույցում ասում է փաստաբանը:
Չի բացառվում նաեւ, որ նոր օրենքով կդադարեցվի տարածքային զինկոմների գործունեությունը: Նորիկյանն այստեղ թերեւս լուրջ խնդիրներ չի տեսնում:
«Այն, որ զինված ուժերի համալրումը կիրականացնեն 10, 7 կամ 27 զինկոմների միջոցով, սա իրենից լուրջ խնդիր չի առաջացնում: Ես, ոնց հասկացա, շրջանային զինկոմիսարիատները լուծարվում է եւ դրանց փոխարեն մարզային զինկոմներ են կազմավորվում: Այստեղ պետք է ոչ թե խոսենք գործիքակազմի քանակի, այլ գործիքակազմի որակի մասին: Այս պահին հնարավոր չէ գնահատական տալ, թե արդյո՞ք այս նոր գործիքակազմն ապահովեց պետության առջեւ դրված խնդիրների կարգավորման ճիշտ լուծումները, դրա համար ժամանակ է հարկավոր»,-նշում է նա:
«Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենքի նոր նախագծով շրջանառությունից հանվում է նաեւ այն օրենսդրական կարգավորումը, որ որոշ խմբի զինակոչիկներ պարտադիր զինվորական ծառայությունն անցկացնում էին բնակության վայրից 150 կմ հեռավորության վրա: Փաստաբան Նորիկ Նորիկյանը, armtimes.com-ի հետ վերլուծելով այս դրույթի ապաակտիվացումը, կարծում է, որ սրա կասեցումը միայն այն դեպքում արդարացի կլինի, եթե վիճակահանությանը մասնակցեն բոլոր ժամկետային ծառայության մեկնողները՝ հարուստների որդիների համար արտոնյալ պայմաններ չստեղծելով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT