Ես համաձայն եմ, որ նախագահի ձեռքերն արյունոտ են եւ հպարտ եմ դրա համար. ավագանու ՀՀԿ անդամ

Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Կամո Հովհաննիսյանը «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին դատի չի տալու: Այս մասին քիչ առաջ armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց Հովհաննիսյանը:

«Դատի տալու մասին ես իրենց որպես նախազգուշացում ասացի, որ եթե կրկնվի, նորից շարունակեն անպայման դատի կտանք»,- պարզաբանեց Հովհաննիսյանը, որը Երեւանի ավագանու հոկտեմբերի 11-ի նիստի ժամանակ հայտարարում էր, թե վաղը եւեթ դատական գործ է սկսելու:

«Դուք ինչպե՞ս եք պատասխան տալու, եթե ես ձեզ դատի տամ, ես պատրաստ եմ հենց վաղը ձեզ դատի տալ ձեր հերյուրանքների համար»,- նիստի ժամանակ ասել էր Հովհաննիսյանը, երբ «Երկիր Ծիրանիի» անդամը վիրավորել էր Սերժ Սարգսյանին՝ ասելով, թե վաստակավոր արտիստները կոչումներ են ստանում նրա արյունոտ ձեռքերից:

«Ստացել եք վաստակավոր արտիստի կոչում արյունոտ եւ պատերազմը պարտված ձեռքերից: Եվ հիմա էլ ուզում եք ստանալ բնակարան Երեւանը քանդող, աղտոտող ձեռքերից»,- մասնավորապես ասել էր Խաչատրյանը`նկատի ունենալով Սերժ Սարգսյանին եւ Տարոն Մարգարյանին:

«Ես համաձայն եմ, որ նախագահի ձեռքերը արյունոտ են, բայց ես համոզված եմ, որ նա թուրք է սպանել եւ դրանով ավելի հպարտ եմ: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ եւս հպարտ է»,- այսօր մեր զրույցում նման տեսակետ հայտնեց Հովհաննիսյանը: Իսկ դիտարկմանը, թե քաղաքացիական օրենսգիրքը թույլ չի տալիս, որ նա այլ անձին վիրավորանք հասցնելու համար դատական գործ սկսի, Հովհաննիսյանն ասաց.

«Դուք դատական օրենսգիրքը լա՞վ գիտեք: Ես երեւի լավ չգիտեմ, բայց որ շարունակեն երեւի, թե մի բան կանենք»:

Armtimes.com-ի հարցին, թե հատուկ ցուցո՞ւմ են ստանում ՀՀԿ էլիտային ընդդիմադիրներից պաշտպանելու համար, ավագանու  ՀՀԿ-ական անդամն ասաց.

«Մենք բոլորս հասուն մարդիկ ենք, խմբակցությունն ինչո՞ւ պետք է ասի»,- ասաց Հովհաննիսյանը եւ նշեց, որ եթե «Երկիր Ծիրանիի» անդամները խոսեն երկրում առկա խնդիրների մասին՝ վիրավորանքներ հնչեցնելու փոխարեն, դա ընդունելի կլինի:

«Անկախության տարիներից ի վեր մեր երկրում շատ բացասական բաներ կան, աղքատություն, կոռուպցիա եւ այլն, բայց անձնական վիրավորանք հասցնելը լրիվ այլ բան է: Ոչ մեկը չի հերքում, որ մեր երկրում անկատար օրենքներ կան, բայց դա թույլ չի տալիս անձնական վիրավորանքներ հնչեցնել»,- նշեց նա:

Armtimes.com-ի ճշտող հարցին, իսկ եթե «Երկիր Ծիրանին» էլ որոշի Լեւոն Իգիթյանին դատի տալ, Մարինա Խաչատրյանին հայհոյելու համար, Հովհաննիսյանը կրկին դատարանի ճանապարհը մատնանշեց:

«Շատ ճիշտ կլինի, որ դատի տան, բայց Լեւոն Իգիթյանի բերանից ես նման բառ չեմ լսել: Իր կողքն եմ նստած եղել, կարող ա ես լավ չեմ լսում, ինչ կա»:

Տպել
10031 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց