Ռոստով-երևան ինքնաթիռում կոնֆլիկտ է եղել հայ ուղեւորների ու բորտուղեկցորդուհու միջեւ.Վիդեո

18/10/2017 schedule08:01

«Ուրալական ավիաուղիներ» ընկերության Ռոստով-Երեւան չվերթի մի խումբ ուղեւորներ աջակցել են տղամարդուն, ում բորտուղեկցորդուհու հետ վեճից հետո դուրս են հրավիրել ինքնաթիռից, հայտնում է AllArmeia-ն: Ավիաընկերության հավաստմամբ, ինքնաթիռը չի կարողացել ժամանակին օդ բարձրանալ, քանի որ հարբած ուղեւորը խոչընդոտել է բորտուղեկցորդուհու աշխատանքին: Մինչդեռ ինքնաթիռի ուղևորները պնդում են հակառակը: «Բորտուղեկցորդուհու պահանջները սկզբում բանավոր էին` իբր տղամարդը տոմսը ցույց չի տվել, խնդրել են նստել իր տեղում, չի նստել: Բոլոր ուղեւորները, ովքեր մոտ էին նստած, այդ թվում նաև ես, կարող եմ հավաստել, որ նման բան չի եղել: Տղամարդը բացատրություն պահանջեց` իր հանդեպ վատ վերաբերմունքի համար, ինչին ի պատասխան բորտուղեկցորդւհին հեռացավ ու 40 րոպե անց վերադարձավ ակտով, որում նշված էր, որ հարբած ուղեւորը, ով խանգարում է թռիչքի իրագործմանը, հեռացվում է ինքնաթիռից: Այս ակտը բարկացրեց բոլորիս: Մենք ակտի հակառակ կողմում գրեցինք, որ տղամարդը սթափ է, ոչ մի բացասական գործողություն չի կատարել, մեր գրվածի տակ հասցրեց ստորագրել 18 ուղեւոր»,-պատմել է ականատես ուղեւորներից մեկը:

Մեկ այլ ուղեւոր էլ նշել է, որ բորտուղեկցորդուհին իրեն շատ կոպիտ ու վատ է պահել, անգամ իրենք մտածել են, թե կինն ինչ-որ դեղերի բազդեցության տակ է, «տղամարդը հարբած չէր, խնդրում եմ պատժիչ միջոցներ ձեռնարկել, որպես ասվածի  ապացույց կարող եմ տրամադրել կնոջս հեռախոսով արված տեսագրությունը»,-ասել է ուղեւորը:

Տպել
2721 դիտում

Նիդերլանդներից ուղարկված ծրարի մեջ թմրանյութի նմանվող զանգված է հայտնաբերվել

Օրբելյանին պաշտոնից ազատելու լուրը Մակունցը չի մեկնաբանում, Օրբելյանը ասուլիսով հանդես կգա

Գուցե անցած խաղում մրցակիցը մեզ թերագնահատեց. Աշոտ Բարսեղյան

Թեղուտ ու Հաղարծին գյուղերի բնակիչները հարձակվել են անտառը հսկող բնապահպանների խմբի վրա

Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության բարեփոխումների հարցեր

Յուրի Խաչատուրովը որպես կարիքավոր ՊՆ-ից երկու բնակարան է ստացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախագահին

24-ամյա «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ը ձեռք է բերել ավելի քան 130 հազար հավատարիմ հաճախորդ

Կկառուցվի տարածաշրջանի ամենախոշոր պղնձաձուլարաններից մեկը. ծրագիրը կառավարությունում է

Պարգեւատրվել են անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցած փրկարարները

39-ամյա տղամարդու կողմից կատարվել են սեքսուալ գործողություններ՝ 13-ամյա երեխայի նկատմամբ

Արմեն Սարգսյանի հրամանագրերով մարզերի դատարանների նախագահներ են նշանակվել

Ինչպես է հանգուցալուծվելու Մայր աթոռի շուրջ ստեղծված սկանդալը. զիջումների չեն գնում

Մեր զորքի մարտունակությունը գաղտնիություն է պարունակում, հրապարակման ենթակա չէ. Հակոբյան

Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավարի ոտքը կառավարությունից կտրել չի լինում. ինչ է անում

ՌԴ-ում կան բազմաթիվ հայազգի երիտասարդներ, որոնք պատրաստ են լինել ՀՀ կառավարության կողքին

Ալիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա քրգործ է հարուցվել. նրանից 60.000 դոլար են պահանջել

Վերականգնվել է 6.7 մլն դրամ. հայտնաբերվել են չարաշահումներ տրանսպորտի տեխզննման հարցում

Ռուս պրանկերները Փաշինյանի անունից խոսել են Յունկերի հետ եւ հրավիրել նրան Երեւան

Ինչ էր կատարվում կուլիսներում ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակչից րոպեներ առաջ (լուսանկարներ)