Ինձ թվում է, ես այսօր կմահանամ. Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել էր առավոտյան

18/10/2017 schedule13:04

Հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վերջին օրերին լավ է եղել:

Այս մասին մեր զրույցում ասաց Լեւոն Հայրապետյանի կնոջ եղբայրը՝ Սմբատը: Նա ասաց, որ Լեւոն Հայրապետյանի առաջին ցանկությունն է եղել իրեն հուղարկավորել ծնողների կողքին. այդ հարցը դեռեւս կարգավորված չէ:

Մեր տեղեկություններով, Լեւոն Հայրապետյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է այսօր առավոտյան: Նրան առավոտյան տեսակցել է մտերիմներից մեկը, որին էլ Լեւոն Հայրապետյանն ասել է. «Ինձ թվում է ես այսօր կմահանամ»: Այդ խոսքերից հետո էլ Հայրապետյանը փոխանցել է առաջին ցանկությունը, որ մահանալու դեպքում իրեն հուղարկավորեն ծնողների կողքին: Տեսակցությունից հետո բարերարը մահացել է:

Լեւոն Հայրապետյանը պահվում էր Մորդովիայի բանտում, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը: Նրան ազատելու պահանջով բազմաթիվ երթեր եղան Երեւանում, անգամ դիմումներ ներակայացվեցին ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ՌԴ դեսպանատուն՝ Հայրապետյանին ազատելու պահանջով, սակայն ապարդյուն: Լեւոն Հայրապետյանի ձերբակալությանը անդրադարձել էր նաեւ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա նշել էր, թե Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ բարձրացրել էր նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի ձերբակալության հարցը: «Ռուսաստանի նախագահը խոստացավ՝ ուսումնասիրել այդ խնդիրը: Նա տեղյակ չէր ոչ քրեական գործից, եւ ոչ էլ ճանաչում էր Լևոն Հայրապետյանին, գոնե՝ անուն-ազգանունով»,- մասնավորապես նշել էր Սերժ Սարգսյանը: Արդյո՞ք Վլադիմիր Պուտինը ուսումնասիրել էր խնդիրը, թե ոչ. այդպես էլ հայտնի չդարձավ: Լեւոն Հայրապետյանը տառապում էր մի շարք ծանր հիվանդություններով, եւ չնայած դրան նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը:

Նույնիսկ գտնվելով անազատության մեջ` Լևոն Հայրապետյանը շարունակում էր բազմաթիվ բարեգործություններ անել` ի նպաստ հայ ժողովրդի: Ապրիլյան պատերազմի օրերին բարերարը ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում Արցախին:

Տպել
6957 դիտում

Հայտնի «դըմփ-դըմփ հու՛»-ն՝ Հունան Պողոսյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Հնգյակով ցուցակը զարմացրել է ՀՀԿ-ին. կուսակցությունում մասնակցության վերջնական որոշում չկա

Հիվանդին ԲԿ-ում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է

Վահե Գրիգորյանի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

Սերժ Սարգսյանի ընկերոջ որդու նախաձեռնությամբ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին. Նիկոլ Փաշինյան

Երգիչ Սեբուի հոր մեքենան կանգնեցրած եւ կաշառք պահանջած տեսուչները գրավի դիմաց ազատ են արձակվել

Անչափահասի կոկորդից արմունկով սեղմած պահել են, պառկած հասցրել բաժին, ապա բազմաթիվ հարվածներ հասցրել. փաստաբան

Ինձ համար կարեւորագույն խնդիր է՝ ջարդել նարկոտրաֆիկի ողնաշարը, մեծ խմբաքանակներ են անցնում Սյունիքով. Փաշինյան

ՀՀ Թաեքվոնդոյի ֆեդերացիայում աղմուկը չի հանդարտվում

Սեւակ Միքայելյանի քարոզարշավին աշակերտների մասնակցության մասին ձայնագրությունն ուղարկվել է Կոտայքի դատախազություն

Արտահերթ ընտրությունները սահմանադրական ճգնաժամի հաղթահարման միակ ճանապարհն է, խախտված է ԱԺ մեծամասնությունը. ԲԴԽ նախագահ

«Քվազի-համամասնական» ցուցակներն ապացուցեցին իրենց մանիպուլյատիվ բնույթը. Արարատ Միրզոյանը՝ Վենետիկի հանձնաժողովում

Դուք պետք է տեսնեք, որ դուք հաղթեցիք, ոչ թե փողը կամ լավ ախպերությունը. Ն. Փաշինյանը՝ Կապանում

«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված աճուրդի մասին հրապարակային ծանուցում

Ի հիշատակ Արա Գյուլերի թուրք վիրտուոզ ջութակահարը նվագել է Կոմիտասի «Կռունկ»-ը

Նա պետք է ծառայի ժողովրդին, այլ կերպ լինել պարզապես չի կարող. Ն. Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին