Ծեր ծաղրածուն. Ջիգարխանյանը պատրաստվում է մահվա՞ն

18/10/2017 schedule16:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 19-ի համարում

«Մոսկվան զրկվեց մեծ դերասանից». այսպես գնահատվեց հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի հեռացումը բեմից: Համենայնդեպս, ըստ ռուսական մամուլի, հայտարարություններ էին փակցված Մոսկվայի աչքի զարնող ցուցապաստառներին, երբ հայտնի դարձավ, որ մեծ դերասանը այլեւս բեմ դուրս չի գալու: Իսկ արդեն անցյալ շաբաթ ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում հայտնվեց «Արմեն Ջիգարխանյանը պատրաստվում է մահվան» վերնագրով հոդվածը: Բանն այն է, որ Արմեն Ջիգարխանյանը տառապում է ողնաշարի հիվանդությամբ, եւ դա նրան թույլ չի տալիս երկար ժամանակ բեմում մնալ: Այնինչ, այն բոլոր ներկայացումները, որտեղ խաղում է մեծ դերասանը, տեւում են երկու ժամից ոչ պակաս: Եւ առողջության հետ կապված պրոբլեմները պատճառ էին դարձել, որ Ջիգարխանյանը հրաժարվի բեմից:

Այս ամբողջ ընթացքում դերասանը գտնվում էր ստվերում, եւ հայտնի չէր, թե ինչով է զբաղվում կամ ինչով է պատրաստվում զբաղվել: Անցյալ շաբաթ, սակայն, մի քանի ամսվա լռությունից հետո Արմեն Ջիգարխանյանը հարցազրույց է տվել «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին: Պարզվում է, չնայած քրոնիկ հիվանդությանը, դերասանն ամենեւին էլ չի հեռացել թատրոնից: Հիշեցնենք, որ դեռեւս տարիներ առաջ Ջիգարխանյանն իր անվան թատրոն էր հիմնադրել, որն այս տարի կդառնա 10 տարեկան: Իհարկե, իր կարճատեւ գոյության ընթացքում այս թատրոնում բազմաթիվ խնդիրներ ծագեցին, իսկ մի անգամ դերասաններին անգամ հաջողվեց իրավիճակն այն աստիճան լարել, որ «հեղաշրջման» արդյունքում Ջիգարխանյանը ստիպված եղավ հեռանալ իր իսկ հիմնադրած թատրոնից, բայց բեմից հեռանալուց հետո, պարզվում է, դերասանը կրկին վերադարձել է իր անվան թատրոն:

Սպիտակահեր, իմաստուն հայը, ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», նստած է իր աշխատասենյակում եւ ղեկավարում է թատրոնը: Այն հարցին, թե ինչը Ջիգարխանյանին ստիպեց այդ վիճակում վերադառնալ թատրոն՝ արդյո՞ք ղեկավար լինելու ցանկությունը, դերասանը պատասխանել է. «Երբեք ղեկավար լինելու ցանկություն չեմ ունեցել... Ես իսկապես ծաղրածու եմ եւ ամեն անգամ համոզվում եմ դրանում: Ու կաշխատեմ այդպիսին լինել մինչեւ մահ: Իսկ թատրոնում մնացի, քանի որ փոխարինող չգտա: Բացի այդ, ես հույս ունեի ու մինչ այժմ էլ հույս ունեմ, որ ինչ-որ մեկին պետք եմ»:  Ի դեպ, թատրոնում ծագած հերթական կոնֆլիկտը, որի պատճառով Ջիգարխանյանը հեռացավ այնտեղից, ինքը բացատրել է այս կերպ. «Եկան մարդիկ, ամենեւին էլ ոչ թշնամիներ, բայց՝ այլ գաղափարներով: Սկսեցին, օրինակ, հարց բարձրացնել, թե ինչու չի կարելի խմել:

Ես չեմ ասում, որ խմել չի կարելի: Ավելին, մենք խմելու համար հատուկ տարածք կհատկացնենք: Բայց հարբած վիճակում թատրոնում գտնվել չի կարելի: Իմ ուսուցիչն ավելի խիստ կասեր՝ սխտոր եւ սոխ ուտել չի կարելի: Ու քանի որ ես ծեր ծաղրածու եմ, տեսա, թե ինչպես կարող է այդ «սխտորի հոտը» աններդաշնակություն մտցնել մեր կյանքի մեջ: Ամեն ինչ դրանից սկսվեց, իսկ հետո ինձ վրա ազդելու համար պայքար սկսվեց: Ես այդ պահին հուսահատության եզրին էի ու որոշեցի հեռանալ»: Հայտարարելով, որ ինքը հայտնվել է Գուլիվերի դերում, որին լիլիպուտները տապալել են եւ, ձեռքերն ու ոտքերը կապելով, սկսել են քայլել վրայով, Ջիգարխանյանը հեռացել է: Ինչեւէ, հայտնի դերասանին, այնուամենայնիվ, հաջողվել է հարթել ողջ կոնֆլիկտը եւ երիտասարդ դերասաններից նոր ուժեղ կազմ հավաքել: Այնպես որ, միայն հայկական թատրոններում չէ, որ նման բարքեր կան:

Պարզապես, եթե հայաստանյան թատրոններում ղեկավարներն էլ են դերասանների հետ նույն գործով զբաղվում, ապա Արմեն Ջիգարխանյանին հաջողվել է թեկուզ մեծ կոնֆլիկտից հետո, այնուամենայնիվ, վճռական լինել եւ հարբեցողներին թատրոնից վտարել: Այժմ Արմեն Ջիգարխանյանի անվան թատրոնը պատրաստվում է միանգամից երկու ներկայացումների՝ «Պահանջվում է ստախոս» եւ «Մի քանի տղամարդ լիներ»: Իսկ երեխաների համար բեմադրության է պատրաստվում «Կարմիր գլխարկը», որը իրականացվելու է թատրոնի խնայած վերջին փողերով: Ջիգարխանյանը խոստացել է, որ իր թատրոնը զվարճացնելու է հանդիսատեսին, բայց՝ առանց չմտածված բաների եւ մերկ հետույք ցուցադրելու: «Շոու չեմ սիրում: Երգել, աղմկել, խուլիգանություն անել՝ խնդրեմ»,- ասել է նա «Մոսկովսկի կոմսոմոլեցին» մի քանի ամսվա լռությունից հետո տված հարցազրույցում:

Դերասանը հայտարարել է նաեւ, որ թեեւ իր համար տհաճ է գնալ եւ թատրոնի գոյատեւման համար իշխանություններից փող խնդրել, բայց, այնուամենայնիվ, դա անում է: «Ես նրանց երեսին ասում եմ. «Եթե ես ձեզ չպաշտպանեմ, դուք ինձնից շուտ կմեռնեք: Եթե ձեր երեխաները չգան եւ «Կարմիր գլխարկը» չնայեն, նրանք կդառնան ինտերնետի երեխաները եւ զուրկ կլինեն էմոցիաներից»»,- ասել է Արմեն Ջիգարխանյանը:

Այնպես որ, ինչպես տեսնում ենք, հանրահայտ դերասանն ամենեւին էլ չի պատրաստվում մահվան, ինչպես գուժում է ռուսական մամուլը: Իհարկե, հասկանալի է, որ ռուսական թատրոնի համար (եւ ոչ միայն) Ջիգարխանյանի հեռացումը բեմից մեծ կորուստ է, բայց նա թատրոնից, ըստ էության, չի հեռացել: Այն հարցին, թե ինքն իսկապե՞ս որոշել է այլեւս երբեւէ բեմ դուրս չգալ, թե՞ Իոսիֆ Կոբզոնի նման իր համար «հրաժեշտի տուր» է կազմակերպել մի քանի տարվա համար, Արմեն Ջիգարխանյանը պատասխանել է. «Կոբզոնին մի նեղացրեք: Իմ դեպքում խնդիրն առողջական է: Իհարկե, այդ խնդիրը ողբերգական չէ, բայց քրոնիկական է: Իմ ծրագրերի մեջ չի մտնում բեմի վրա մեռնելը: Թեեւ դրա վրա էլ թքած: Եթե ես սկսեմ ինձ խնայել, կսկսեմ խալտուրա անել: Չեմ ուզում: Այդ դեպքում ես ինձ միանգամից հաշմանդամ կզգամ: Ես ուզում եմ ծաղրածու լինել»:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1666 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է