Հայաստանում բանկերը պաշտպանված չեն. մեր օրերի խոշոր կողոպուտները եւ 1977-ի պատմական դեպքը

19/10/2017 schedule19:13

«Կոնվերս բանկ»-ի «Սայաթ-Նովա» մասնաճյուղից առանձնապես խոշոր չափերով հափշտակության գործով աղմուկը չի դադարում: Հոկտեմբերի 9-ին մասնաճյուղից թալանվեց տարբեր արժույթներով մոտ 95 միլիոն 750 հազար դրամ: Թեեւ ՀՀ ոստիկանությունը սույն գործը համարում է բացահայտված, բայց ո'չ թալանողը կա, ո'չ էլ  հափշտակված գողոնը:

Անկախ Հայաստանի պատմության մեջ սա հայկական բանկից ամենախոշոր հափշտակությունն է:

Ստորեւ ներկայացնում ենք վերջին  տարիների ընթացքում բանկերի կողոպուտի   ամենաաղմկահարույց դեպքերից մի քանիսը:

2011 թվականին հարձակում էր տեղի ունեցել «Կոնվերս բանկի»  մեկ այլ մասնաճյուղի վրա. հարձակվողը ոստիկան էր, կոչումով կապիտան: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Նոր Նորքի բաժնին կից պահպանության բաժնի պետ, ոստիկանության կապիտան  Արթուր Հակոբյանը գլխարկով դեմքը ծածկած վիճակում մուտք էր գործել «Կոնվերս բանկի» Նոր Նորք մասնաճյուղի վարչական տարածք եւ «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարել բանկի աշխատակիցների նկատմամբ` հափշտակելով 37800 ՌԴ ռուբլի, 1 մլն 724 հազ. դրամ, 385 եվրո, 6695  դոլար: Հանցագործությունը, սակայն, կանխվել էր բանկում ծառայություն իրականացնող ոստիկանի ջանքերով:

Նույն թվականին հարձակում էր տեղի ունեցել «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղի վրա՝ Իջեւանում. 17-ամյա մի երիտասարդ դանակով զինված ավազակային հարձակում է գործել, սակայն բանկի անվտանգության աշխատակցին հաջողվել է վնասազերծել երիտասարդին: Երիտասարդը մտել էր բանկ, քայլել վարկային բաժնի աշխատակցուհու ուղղությամբ, դանակով սպառնացել նրան եւ պահանջել հաշվապահության ողջ գումարն իրեն տալ: Հանցագործությունը կանխվել էր ոստիկանության աշխատակցի կողմից:

2007 թվականին ՎՏԲ (Հայաստան) բանկի  Աբովյան քաղաքի «Կոտայք» մասնաճյուղից անհայտ անձանց կողմից հափշտակվել էր 14 մլն դրամ: 

Երկու տարի անց նույն բանկը կրկին հայտնվել է հարձակման թիրախում. 2009 թվականին հարձակում էր տեղի ունեցել ՎՏԲ (Հայաստան) բանկի երեւանյան մասնաճյուղերից մեկի վրա: Թալանվել էր բանկի թիվ 4 մասնաճյուղը, որը գտնվում է Բաղրամյան 56 հասցեում: Հանցագործները հափշտակել էին մոտ 5 միլիոն դրամ: Հարձակման ժամանակ վնասվածք էր ստացել բանկի աշխատակիցներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան բանկի վրա եւս մեկ հարձակում էլ տեղի էր ունեցել 2015 թվականին. այս պատմությունը, սակայն զավեշտալի էր այն առումով, որ հարձակվող անձը ոչ թե մարտական զենքով էր եղել այլ՝ խաղալիքով: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցն ավարտած, լեյտենանտի կոչում ստացած, մի քանի ամիս քրեական հետախուզության օպերլիազոր աշխատած տղամարդը, գտնվելով նյութական ծանր կացության մեջ, 2015 թվականի մարտի 11-ի առավոտյան Էջմիածնի խանութներից մեկից գնել է խաղալիք ատրճանակ եւ գնացել բանկ: Որոշ ժամանակ սպասարկման սրահում սպասելուց հետո նկատել է, որ ազատվել է թիվ 4 սպասարկման կետը՝ մոտեցել է և, հանելով խաղալիք ատրճանակը, բանկի աշխատակցից պահանջել է գումար: Բանկի աշխատակցուհին սկսել է հաշվել դրամարկղում եղած գումարը, իսկ երբ նկատել են, տղամարդու ձեռքում իրականում խաղալիք ատրճանակ է, բանկում ծառայություն իրականացնող ոստիկանի միջամտությամբ վնասազերծել են եւ բերման ենթարկել ոստիկանության բաժին:

Այս տարի էլ «ՎՏԲ-Հայաստան» բանկի «Եղեգնաձոր» մասնաճյուղում հափշտակության դեպք է տեղի ունեցել. մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ բանկի երիտասարդ աշխատակցուհին, նախնական տվյալներով, հափշտակել է 41 միլիոն դրամ եւ անհետացել:

2015 թվականին զինված հարձակում էր տեղի ունեցել «ՊՐՈԿՐԵԴԻՏ» բանկի վրա. մարզական գլխարկով տղամարդը մտել էր Կոմիտասում գտնվող «ՊՐՈԿՐԵԴԻՏ» բանկ եւ այնտեղից հրազենի գործադրմամբ հափշտակել մոտ 16 հազար ԱՄՆ դոլար եւ 1 մլն 300 հազար դրամ: Հարձակումը տեւել էր մի քանի րոպե. հանցագործը հասցրել էր դիմել փախուստի:

Վերը թվարկած վիճակագրությունները, ըստ էության, փաստում են, որ բանկերում անվտանգությունը պետք է բարձրացվի:

Հ.Գ. Ամենամեծ հափշտակությունը հայկական բանկերից տեղի է ունեցել ԽՍՀՄ տարիներին. ԽՍՀՄ պատմության մեջ պետական բանկի կողոպուտի ամնախոշոր եւ եզակի դեպքը, որը տեղի է ունեցել 1977 թվականի օգոստոսի 5-ին՝ եղբայրներ Նիկոլայ եւ Ֆելիքս Կալաչյանների կողմից է կազմակերպվել։ Կողոպուտի ժամանակ նրանք գողացել էին շուրջ 1,5 միլիոն խորհրդային ռուբլի (դոլարի այն ժամանակվա փոխարժեքով մոտ երկու միլիոն ամերիկյան դոլար)։ Կալաչյան եղբայրները ձերբակալվելուց հետո դատապարտվել են գնդակահարության: 1977 թվականի օգոստոսի 5-ին Ֆելիքս Կալաչյանը մտել է բնակելի շենք, որը պետբանկի հետ ունեցել է ընդհանուր պատ։ Այսօր ՀՀ կենտրոնական բանկը ամբողջությամբ առանձնացված է մոտակա շինություններից։ Ֆելիքս Կալաչյանը փորձել է քանդել պատի մի հատվածը, սակայն պատը բավականաչափ հաստ է եղել։ Այնուհետ նա բարձրացել է տանիք եւ նկատել, որ պահոցից մի հարկ վերեւ գտնվող սենյակում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, պատուհանին չկան ճաղավանդակներ, իսկ լուսամուտը բաց է։

Հետագայում պարզվել է, որ բանկի տնտեսվարը մոռացել է փակել այն։ Սկզբում նա փորձել է այնտեղ շպրտել պարան, սակայն չի ստացվել, եւ Ֆելիքսը, վտանգելով կյանքը, տանիքից թռել է դեպի պատուհանի ներսը։ Այնուհետեւ, հատակին բացելով 34 սանտիմետրանոց անցք՝ անձրևեւանոցի օգնությամբ ներթափանցել է այնտեղ՝ հանելով փողով լի երկու պարկ։ Հետագայում, փորձաքննության ժամանակ, Ֆելիքսը չի կարողացել կրկնել կողոպուտի սցենարը։ Եղբայրները ձերբակալվել են հաշփտակված գումարները փոխանակելու ժամանակ:

Տպել
3587 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին