Երևան
12 °C
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխումների իր տեսլականն: Այն բաղկացած է 11 կետից:
«Ինչպես եւ խոսք էի տվել ստորեւ հրապարակում եմ ՀԱՍԵ-ի բարեփոխման վերաբերյալ իմ պատկերացումները։ Դրանք հիմնականում ուղղված են հասարակական կարեւոր նշանակություն ունեցող կառույցի կացութաձեւային կամ տնտեսական կարգավիճակին, հանրային մեծ նշանակություն ունեցող այլ կառույցների, մասնավորապես պետության, հետ հարաբերությունններին։ Մտադիր չեմ անդրադառնալ ՀԱՍԵ-ի դավանաբանությանը։ Դա իմ գործը չէ։ Միայն նշեմ, որ ՀԱՍԵ-ի թերությունների եւ բարեփոխման մասին գրել են Մաղաքիա Օրմանյանը, Երվանդ Տեր-Մինասյանը, Նորայր Պողարյանը, Բաբկեն Կյուլեսերյանը եւ այլք։
Մինչեւ ՀԱՍԵ-ի տնտեսա-կազմակերպչական խնդիրներին անցնելը ուզում են նշել հետեւյալը։ Բազմիցս ականատես ենք եղել նրան, թե ինչպես է ՀԱՍԵ-ն այս կամ այն կրոնական հաստատությունն աղանդ բնութագրել՝ չնայած Սահմանադրությամբ երաշխավորված է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։ Որպես կանոն, աղանդ ասելով մենք հասկանում ենք վարդապետություն, որը շեղվում է պաշտոնական դավանությունից եւ հակադրվում նրան։ Բայց բոլոր պաշտոնական դավանությունները, որպես կանոն, ինչ-որ ժամանակ հակադրվել են գործող կրոնին եւ աղանդ են եղել վերջինիս նկատմամբ։ Ուրեմն ի՞նչու պիտի ՀԱՍԵ-ից բացի այլ քրիստոնեական դավանություն աղանդ համարվի։ Կամ կարո՞ղ է արդյոք քրիստոնեությունը լինել ազգային։ Չ՞է որ դրա ստեղծման հիմնական պատմական առաքելությունը միասնական աստծուն անցնելն էր եւ դրանով իսկ Հռոմեական կայսրության անհրաժեշտությունը վերացնելը (Էդ.Գիբբոն)։ Նրա (քրիստոնեության) հիմնական առաքելությունը հենց ազգային աստվածներին փոխարինելն է եղել։ Ուրեմն ստեղծվում է քրիստոնեությունը, ապա այն շեղվում է իր հիմնական առաքելությունից՝ բաժանվելով արեւմտյան ու արեւելյան հատվածների, իսկ ապա նաեւ կաթոլիկների, բողոքականների ու ուղղափառների (արեւելյան հատված)։
Այստեղ ահա մենք ունենք նաեւ ազգային քրիստոնեություն՝ հանձինս ՀԱՍԵ-ի։ Սա դեռ քիչ է, ՀԱՍԵ-ն էլ բաժանված է 2 կաթողիկոսության։ Պետք չ՞է արդյոք մտածել, որ այս իրադարձությունների հետեւում ոչ թե ինչ-որ պատմական անհրաժեշտություն պետք է փնտրել (օրինակ, ազգապահպանությունը), այլ մեր սուրբ հայրերի ընդհանուր կարգ ու կանոնին չենթարկվելու կամակորությունը։ Ի վերջո, պատմական շատ իրադարձություններ ցույց են տվել եւ Արեւմուտքի, եւ Արեւելքի անտարբերությունը ՀԱՍԵ-ի հավատացյալների հանդեպ։ Հիմա կյանքն առաջ է գնում։ Այստեղ ահա առաջ ենք քաշում ՀԱՍԵ-ի բարեփոխման առաջին հիմնական թեզը՝ այն բոլոր առումներով պետք է մոտենա, ներդաշնակվի քրիստոնեական եկեղեցիներին։
ՀԱՍԵ-ն պետք է մոտենա մարդուն։ Աստծու հետ հաղորդակցվելու համար քաղաքացին պարտավոր չէ անպայման գնալ եկեղեցի եւ շփվել ՀԱՍԵ-ի սպասավորների հետ։ Ոչ-ոք քաղաքացուն չպետք է կշտամբի դրամ չունենալու համար, մոմ վառելու համար փող չպահանջի։ ՀԱՍԵ-ի սպասավորներն իրենք են պարտավոր քաղաքացուն ընդառաջ գնալ։
Երկրորդ, ՀԱՍԵ-ն պետք է փոխի լեզուն, պատարագները, աղոթքները դարձնի արդի հայերեն (արմեներեն), դրանք պետք է լինեն ժամանակակից երաժշտական ռիթմիկ մատուցմամբ։
Երրորդ, պետք ապահովել կանանց հավասար դերը ՀԱՍԵ-ի սպասավորների ցանկում։
Չորրորդ, ՀԱՍԵ-ն, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպություններն ամեն տարվա սկզբին պետք է հրապարակեն իրենց գործունեության հաշվետվությունը։
Հինգերորդ, յուրաքանչյուր տարվա սկսզբին ՀԱՍԵ-ն, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպությունները պետք է հրապարակեն նախորդ տարվա ֆինանսական հաշվատվությունն ու հաշվեկշիռը։ Չի կարող հայ ժողովրդի հոգեւոր հոր կարգավիճակին հավակնող այնպիսի կառույցը, ինչպիսին ՀԱՍԵ-ն է, 100%-ով գտնվել ստվերում։ ՀԱՍԵ-ի տնտեսական շրջանառությունը կազմում է ՀՆԱ 3.5%-ը կամ ՀՀ ստվերային տնտեսության 8%-ը։
Վեցերորդ, ՀԱՍԵ-ի, ինչպես նաեւ մյուս քրիստոնեական եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների գործունեությունը, նրանց ունեցվածքը պետք է հարկվեն։ Բացառություններ չպետք է լինեն՝ բացի մոմերի վաճառքից ստացվող եկամուտները։
Յոթերորդ, իրենց բոլոր ծառայությունների դիմաց ստացվող վճարումների համար ՀԱՍԵ-ն, մյուս քրիստոնեական եկեղեցիներն ու կրոնական կազմակերպությունները պետք է տրամադրեն ՀԴՄ։
Ութերորդ, ՀԱՍԵ-ի, մյուս քրիստոնեական եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների բոլոր սպասավորները պետք է եկամտահարկ վճարեն թափանցիկ ու պարզ մեխանիզմներով։ Հոգեւորական դասի վերին մասն ամեն տարի պետք է լրացնի եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիր։
Իններորդ, ՀԱՍԵ-ի, ինչպես նաեւ մյուս քրիստոնեական եկեղեցիների ու կրոնական կազմակերպությունների գործունեության արդյունքում ստացված եկամուտների անբավարարության դեպքում նրանք ՀՀ պետական բյուջեից դոտացիա պետք է ստանան»,- գրված է Բագրատյանի հաղորդագրության մեջ:
Տասներորդ, պետք է դադարեցնել ՀԱՍԵ-ին պետության կողմից հողեր եւ այլ անշարժ գույք ու ունեցվածք տրամադրելու պրակտիկան։ Այդ ամենը ՀԱՍԵ-ն եւ մյուս կրոնական կազմակերպությունները պետք է ձեռք բերեն շուկայում՝ վճարելով համապատասխան գին։
Տասնմեկերորդ, այս կամ այն գործարարի եւ/կամ օլիգարխի կողմից նվիրատվությունները եկեղեցիների, հողերի եւ այլ անշարժ գույքի տեսքով ՀԱՍԵ-ին, մյուս քրիստոնեական եկեղեցիներին ու կրոնական կազմակերպություններին պետք է/կարելի է ձեւակերպել միայն այն բանից հետո, երբ Կառավարությունն ու Կենտրոնական Բանկը համապատասխան փաստաթղթեր կտրամադրեն առ այն, որ պետական բյուջե չմուծված հարկերի կամ էլ փողերի լվացման հետ կապված խնդիրներ չկան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴիլիջանի նախկին ղեկավարի եղբորորդիները 16 հազար դոլարի դիմաց նպաստել են, որ հողն օտարվի իրենց ցանկալի անձին
Նոյեմբերյանում երկհարկ խանութ է այրվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
ՄԱԿ-ը կողջունի ՌԴ-ԱՄՆ ցանկացած երկխոսություն
Չի ենթարկվել ոստիկաններին, մտել է բեռնատարի տակ. ինչ է պարզվել տեսագրությունների ուսումնասիրմամբ. տեսանյութ
ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա
Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելու համար տոմսային ինչպիսի փաթեթներ են առաջարկվում. մանրամասներ. տեսանյութ
ՀՖՖ ղեկավարության վերաբերյալ Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները ճանաչվել են որպես զրպարտանք
Հայաստան կայցելի Իրանի խորհրդարանական պատվիրակությունը
Վարչապետը նոր գրառում է արել
Հանրապետությունում խիտ մառախուղ է ձևավորվել
Շատ բարդ է լինելու, բոլոր միջոցները գործադրելու են. ինչ սպասել առաջիկայում ՌԴ-ից և Ադրբեջանից. տեսանյութ
Քրեական ոստիկանություն է տեղափոխվել Արթուր Վանեցյանին սպասարկող նախագահական համարանիշերով «Range Rover»-ը
ՏԿԵ նախարարը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Հնդկաստանում ՀՀ դեսպանը, ռազմական կցորդը AeroIndia 2025-ի նախապատրաստական աշխատանքների քննարկմանն են մասնակցել
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը. տեսանյութ
Պապիլոմա վիրուսը, 15 տարի մնում է կնոջ օրգանիզմում, հետո՝ վերածվում քաղցկեղի. հիվանդությունը երիտասարդացել է
Կալիֆոռնիայում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված ինքնաթիռը բախվել է ԱԹՍ-ին. հետաքննություն է սկսվել
Քարդաշյանները հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով են ապահովել հրշեջներին և կամավորներին
ՊԵԿ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկվել է մաքսային և հարկային հարցերով տեղեկությունների փոխանակման գործընթացը
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և մառախուղ է
Վարչապետը նոր նշանակում է արել. լուսանկար
Տեղյակ ենք Հայաստանի կառավարության որոշման մասին և կուսումնասիրենք այն. ԵՄ դեսպան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել
ՔԿՀ խցում հայտնաբերվել է կալանավորված անձի դին՝ կախված վիճակում
Սրբուհի Գալյանը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
Տոկիոյի համալսարաններից մեկի ուսանողուհին մուրճով հարձակվել է համակուրսեցիների վրա. վիրավորներ կան. տեսանյութ
Իրական Հայաստանի հայեցակարգը նաև խաղաղության կոնցեպտի մասին է. վարչապետ. տեսանյութ
Գյուղերից մեկի տնամերձ հողամասում տղամարդու դի է հայտնաբերվել, կողքին էլ՝ հրացան
ԱԽ քարտուղարը Գրոնոյին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը միտված ՀՀ կառավարության քայլերը
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. ինչ է հայտնել ՆԳՆ-ն
Ձերբակալվել է Արսեն Բաբայանը. հայտնի է՝ ինչ կասկածանքով
Եռաբլուրում շիրիմների ծաղիկների գողության դեպքով 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Հարկադիր պարտավորություն ունեցող անձանց վերաբերյալ սոցցանցերում ապատեղեկատվություն է տարածվում. ՀԿԱԾ
Բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, մոպեդավարը հիվանդանոցում է
Կառավարության դրական եզրակացությունը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Իմ այրվող տունը նման էր Դրեզդենին. Գիբսոնի՝ Մալիբուի 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
ԱՀԾ աշխատողները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կունենան. նախագիծ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար hակաբակտերիային դեղերի կիրառումը ցուցված չէ
Օդը աղտոտված է, դժվար է շնչել, բայց հասկանում եմ՝ հրաշքի արդյունքում եմ փրկվել. Հրաչ Մուրադյանն ԱՄՆ-ում է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT