Նպատակը հասկանալն է. դատախազությունը գրոհում է

21/10/2017 schedule15:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի հոկտեմբերի 22-ի համարում

ՀՀ Գլխավոր դատախազությունը պատերազմ է հայտարարել աղբին ու կոռուպցիային: Երեկ գլխավոր դատախազությունում քննարկում էր կազմակերպվել: Ներկա էին հանրապետության 6 մարզպետներ, կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, կադաստրի կոմիտեի նախագահը, գլխավոր սանիտարական բժիշկը եւ ուրիշներ: Նախ, քննարկվեց հանրապետական նշանակության ճանապարհների եզրերին, բանուկ հատվածներում շինարարական, կենցաղային աղբի, արտադրական թափոնների կուտակումների հարցը: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Զելիմ Թադեւոսյանը մի բոցաշունչ ճառ ասաց աղբի թեմայով, ապա տրանսպորտի նախարարը, մարզպետները սկսեցին քննարկել, թե որ աղբն ինչ նշանակություն ունի, ինչն է պատճառը, որ աղբը թափում են որտեղ պատահի եւ այլն:

Ըստ դատախազության եզրակացության՝ աղբի կուտակումների պատճառը աղբանոցների բացակայությունն է եւ աղբահանության ոչ բավարար մակարդակը: Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը մի կարեւոր դիտարկում արեց՝ ասելով, որ աղբը թափում են չնախատեսված վայրերում, հետո դիմում են, թե՝ եթե ուզում եք վիճակը կարգավորվի, այդ հատվածը մեզ տվեք՝ օբյեկտ սարքենք: Դատախազությունն այն կարծիքին է, որ այս վիճակը ստեղծվել է իրավասու պետական մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների՝ իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառով: Ըստ այդմ, գլխավոր դատախազությունը այդ իրավասուների ուշադրությունը հրավիրեց աղբի խնդրի վրա եւ առաջարկեց ակտիվացնել այդ աշխատանքները:

Սակայն ամենահետաքրքիրը քննարկման երկրորդ մասն էր, որը սկսվելուն պես՝ լրագրողներին դուրս հրավիրեցին, եւ դահլիճում, բացի խորհրդակցությունը վարող ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից, մնաց չորս անձ՝ Երեւանի քաղաքապետը, կադաստրի կոմիտեի նախագահը, գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը, պետական շահերի պաշտպանության վարչության պետ Զելիմ Թադեւոսյանը: Մինչ լրագրողներին դուրս հրավիրելը մի սենսացիոն տեղեկանք բաժանեցին՝ «ՀՀ դատարանների կողմից ապօրինի շինությունների եւ պետական հողերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին անօրինական վճիռների բողոքարկման գործընթացի վերաբերյալ»:

Ըստ այդ տեղեկանքի՝ դատախազությունը, ստուգելով անշարժ գույքի իրացման եւ օտարման վերաբերյալ 2003-2004թթ. կայացված վճիռները, պարզել է, որ «դատարանների կողմից, որպես կանոն, պետական հողերի վրա կառուցված ինքնակամ շինությունները ճանաչվել են տիրազուրկ, իսկ հողերը ճանաչվել են հայցեր ներկայացրած քաղաքացիների սեփականությունը»: Այդ փաստերով դատախազությունը 56 վճռաբեկ բողոք է բերել, եւ այդ որոշումները վճռաբեկ դատարանի կողմից բեկանվել են: Գլխավոր դատախազությունը գրել է. «Անօրինական վճիռների գերակշիռ մասը կայացվել է Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ դատարանի կողմից, մասնավորապես՝ դատավորներ Ժ.Վարդանյանի կողմից՝ 21 վճիռ, Է.Ավետիսյանի կողմից՝ 9 վճիռ, Պ.Օհանյանի կողմից՝ 4»: Հաջորդը իրացման գոտու վերաբերյալ վճիռներն են:

Ըստ գլխավոր դատախազության. «Դատարանի նմանօրինակ վճիռների արդյունքում գույքային պարտավորություններ են առաջացել պետության համար»: Այսինքն, վճարված փոխհատուցումները վնաս են պատճառել պետությանը: Միայն «Հյուսիսային պողոտայի» գոտու հետ կապված բեկանվել է 907 հազար քմ ինքնակամ շինության եւ 2195 հազար քմ հողի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վճիռ: «Հյուսիսային պողոտա եւ կասկադ» գոտում քաղաքացիներին վճարվել է 328 մլն դրամի հատուցում, 43 վճռաբեկ բողոքներով անշարժ գույքի արժեքը կազմել է 849 մլն դրամ, ընդամենը 56 բողոքներով՝ 1 մլրդ 177 մլն 548 հազար դրամ: Դատախազությունը նաեւ օրինակներ է բերել. Կենտրոն դատարանի նախագահ Ժ.Վարդանյանը, դատավոր Հ.Հովհաննիսյանը բավարարել են բողոքները՝ առանց քաղաքապետի ներկայացուցչին քննարկմանը ներկա դարձնելու:

Նման սխալներ թույլ է տվել նաեւ քաղգործերով վերաքննիչ դատարանը: Փոքր չէ նաեւ Երեւանի քաղաքապետարանի մեղքը. ըստ գլխավոր դատախազության՝ քաղաքապետարանը որոշ վճիռներ բողոքարկելու հարցերում թույլ է տվել անգործություն՝ ժամանակին չի բողոքարկել վճիռները: Որոշ դեպքերում քաղաքապետն ուշացումով դիմել է գլխավոր դատախազին՝ բողոք բերելու խնդրանքով, սակայն եռամսյա ժամկետը լրացած է եղել, ուստի բողոքարկել հնարավոր չի եղել, եւ միջնորդությունը թողնվել է առանց քննության: Քաղաքապետարանը երբեմն նաեւ պատշաճ չի առարկել անհիմն հայցերի դեմ, որի հետեւանքով սխալ վճիռներ են կայացվել: Նման անգործություն եւ «անպատասխանատու վերաբերմունք» են դրսեւորել նաեւ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, թաղապետարանների ներկայացուցիչները:

Պակաս խիստ չէ քաղգործերով վերաքննիչ դատարանի գործունեության գնահատականը. «Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը պետության գույքային շահերին էական վնաս է պատճառել այն առումով, որ չնայած հետագայում վճիռները բեկանվել են, սակայն դրանց մասին ժամանակին տեղյակ չեն պահել «Հյուսիսային պողոտա եւ կասկադ» ԾԻԳ-ին, որպեսզի քաղաքացիների կողմից ապօրինի ստացված գումարները ետ պահանջվեն»: ԾԻԳ-ին էլ է բաժին հասել: «Ծիգը ձեռնպահ է մնացել ապօրինի վճիռների հիման վրա վճարված գումարները քաղաքացիներից ետ գանձելուց»,- գրել է գլխավոր դատախազությունը: Տեղեկանքում վերաքննիչ դատարանի դատավորներից նշված է միայն Նոյեմ Հովսեփյանի անունը:

Տեղեկանքի վերջում գրված է, որ նշված խախտումների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ՀՀ նախագահին, վարչապետին, իսկ Երեւանի քաղաքապետին՝ միջնորդագիր: Քննարկման արդյունքում գլխավոր դատախազությունը որոշում էր նախապատրաստել՝ պետական գույքային շահերը պաշտպանելու ուղղությամբ գործողություններն ակտիվացնելու վերաբերյալ: Թվում է՝ նման եզրակացություններից ու նման տեղեկանք հրապարակելուց հետո գլխավոր դատախազությանը ոչինչ չի մնում անել, քան քրգործեր հարուցել տեղեկանքում նշված անձանց, այդ թվում՝ դատավորների նկատմամբ, բայց պրն Հովսեփյանը լրագրողներին ասաց, որ հարցն ուսումնասիրում են, ուզում են պատճառները հասկանալ եւ նշված անձանց ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:

Արմինե Օհանյան

Տպել
2001 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է