ՀՀ ծանրորդները Մ20 եւ Մ23 ԵԱ մեդալների մի մասը նվաճել են, երբ որակազրկումն ուժի մեջ է եղել

23/10/2017 schedule15:26

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից սահմանած որակազրկումը, որը նախատեսվում էր կիրառել 2008 եւ 2012 թթ. օլիմպիական խաղերում 3 եւ ավելի անգամ հակադոպինգային կանոնները խախտած երկրների նկատմամբ, ուժի մեջ է: Ըստ կազմակերպության պաշտոնական հայտարարության՝ 2017 թ. հոկտեմբերի 20-ից սկսած 9 պետություն՝ դրանց թվում նաեւ Հայաստանը, 1 տարի իրավունք չի ունենա մասնակցելու Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մրցաշարերին:

«2017 թ. հոկտեմբերի 20, Հունգարիա՝ Բուդապեշտ: Այսօր պաշտոնապես ուժի մեջ է մտնում այն 9 երկրի 1-ամյա որակազրկումը, որոնցից Պեկին 2008-ի եւ Լոնդոն 2012-ի ընթացքում վերցված դոպինգ-նմուշների վերստուգումը 3 եւ ավելի անգամ դրական արդյունք է տվել»,- գրված է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում:

Նշվում է, որ յուրաքանչյուր երկիր 21 օր ժամանակ ունի բողոքարկելու համար: Բացի Հայաստանից՝ որակազրկվել են նաեւ Չինաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Թուրքիայի ֆեդերացիաները:

Հայաստանի հավաքականի կազմում արգելված խթանիչներ օգտագործելու համար Պեկին 2008-ում որակազրկվել էին բրոնզե մեդալակիր Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը, իսկ Լոնդոն 2012-ում՝ բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Նորայր Վարդանյանը:

1-ամյա որակազրկումն ուժի մեջ է մտել 2017 թ. Եվրոպայի մինչեւ 20 եւ մինչ 23 տարեկանների առաջնության ընթացքում: Մրցաշարն Ալբանիայի Դուրես քաղաքում մեկնարկել է հոկտեմբերի 15-ին եւ ավարտվել է 22-ին: Այդ մրցաշարից Հայաստանը վերադարձել է մեդալների մեծ պաշարով՝ 18 ոսկի, 8 արծաթ, 6 բրոնզ:

Հայաստանի տղաների մինչեւ 23 տարեկանների թիմը 28 պետությունների մեջ 1-ին է 8 ոսկով, 1 արծաթով ու 1 բրոնզով: Մինչեւ 20 տարեկանների թիմը 4 ոսկով, 3 արծաթով ու 3 բրոնզով 4-րդն է 32 պետությունների մեջ: Աղջիկների մինչեւ 20 տարեկանների թիմը 26 պետությունների մեջ 1-ինն է 6 ոսկով, իսկ 23 տարեկան աղջիկների թիմը 22 երկրների մեջ 7-րդն էր 4 ոսկով ու 2 բրոնզով:

Մեդալների մեծամասնությունը հայ մարզիկների կողմից նվաճվել է հոկտեմբերի 20-ին եւ դրանից հետո, այսինքն՝ երբ որակազրկումն արդեն ուժի մեջ էր: Հոկտեմբերի 20-ին մինչեւ 23 տարեկանների պայքարում չեմպիոն էր դարձել Եվրոպայի 2016 թ. մեծահասակների չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը (85 կգ): Նաեւ փոքր ոսկի էր նվաճել պոկում եւ արծաթ հրում վարժությունում: Նույն օրը մինչեւ 23 տարեկանների պայքարում չեմպիոն էր դարձել նաեւ Կարուշ Ղուկասյանը (94 կգ), որը նաեւ վարժություններից յուրաքանչյուրում փոքր ոսկի էր նվաճել: Մինչեւ 23 տարեկան աղջիկների պայքարում փոխչեմպիոն էր դարձել Տաթեւ Հակոբյանը (90 կգ): Նաեւ 1-ական փոքր արծաթ էր նվաճել վարժություններից յուրաքանչյուրում: Հոկտեմբերի 21-ին տղաների մինչեւ 20 տարեկանների պայքարում հաղթել էր Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ), մինչեւ 23 տարեկանների պայքարում՝ Ռիո 2016-ի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը (+105 կգ), աղջիկների մինչեւ 20 տարեկանների պայքարում՝ Արփինե Դալալյանը (+90 կգ):

Նրանք նաեւ 1-ական ոսկի էին նվաճել վարժություններից յուրաքանչյուրում: Մինչեւ 20 տարեկանների պայքարում Սամվել Գասպարյանը (105 կգ) փոխչեմպիոն էր դարձել: Նաեւ փոքր բրոնզ էր նվաճել պոկում եւ փոքր ոսկի՝ հրում վարժությունում:

Մինչեւ հոկտեմբերի 20-ը մինչեւ 23 տարեկան աղջիկների պայքարում բրոնզե մեդալակիր էր դարձել Իզաբելլա Յայլյանը (58 կգ), որը նաեւ փոքր բրոնզ էր նվաճել պոկում վարժությունում եւ փոքր արծաթ՝ հրումում: Ժորժ Եղիկյանը (77 կգ) փոքր բրոնզե մեդալ էր նվաճել մինչեւ 23 տարեկան տղաների առաջնությունում՝ հրում վարժությունում: Սոնա Պողոսյանը (75 կգ) դարձել էր Եվրոպայի մինչեւ 20 տարեկան աղջիկների առաջնության չեմպիոն: Նաեւ 1-ական փոքր ոսկի էր նվաճել պոկում եւ հրում վարժություններում: Դավիթ Հովհաննիսյանը (85 կգ) մինչեւ 20 տարեկանների պայքարում դարձել էր արծաթե մեդալակիր: Նաեւ փոքր արծաթ էր նվաճել պոկում վարժությունում: Մինչեւ 20 տարեկանների պայքարում Հրայր Հովհաննիսյանը (69 կգ) փոքր բրոնզ էր նվաճել պոկում վարժությունում:

Հայ ծանրորդները Հայաստան են վերադարձել այս գիշեր: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, նրանց Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, մարզասերներ, ծանրորդների հարազատներն ու ընկերները:

Տպել
1784 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին