Վնասվածքից հետո չէի մտածում, որ նորից չեմպիոն կդառնամ. ԵԱ չեմպիոն Անդրանիկ Կարապետյան

24/10/2017 schedule19:25

ՀՀ ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի 2016 թ. մեծահասակների չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի (85 կգ) համար Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում հաղթելը հոգեբանական առումով շատ կարեւոր էր: Ռիո 2016-ում արմունկի ծանր վնասվածքից, վիրահատությունից ու վերականգնողական երկար փուլից հետո նա 1-ին անգամ ոսկե մեդալ նվաճեց: Armtimes.com-ի հետ զրույցում մարզիկը նշեց, որ իր համար դժվար էր հավատալ, որ կարող է նորից նման հաջողության հասնել:

«Ծանր վնասվածքից հետո նորից կարողացա կանգնել պատվո հարթակի վերին աստիճանին: Ինձ  համար սա մեծ նշանակություն ունի, քանի որ վնասվածքից հետո չէի էլ մտածում, որ կարող եմ հաղթահարել ու նորից չեմպիոն դառնալ: Հոգեբանական առումով շատ կարեւոր էր, հաղթանակն ամեն ինչը մոռացնել տվեց: Կշարունակեմ նույն ոգով»,- ասաց նա:

Ամռանը Թայփեյում կայացած համաշխարհային ուսանողական խաղերում Անդրանիկ Կարապետյանն արծաթե մեդալ էր նվաճել երկամարտի 364 կգ արդյունքով: Հոկտեմբերի 15-22-ն Ալբանիայի Դուրես քաղաքում կայացած Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում չեմպիոն դարձավ՝ երկամարտում գրանցելով 360 կգ: Նաեւ պոկում վարժությունում փոքր ոսկի նվաճեց 170 կգ-ով, իսկ հրումում՝ փոքր արծաթ 190 կգ-ով: Նշում է, որ աստիճանաբար փորձում է հարմարվել 85 կգ քաշային կարգին, որում հանդես է գալիս վնասվածքից հետո: Մինչեւ այդ պայքարում էր 75 կգ-ում:

«Այստեղ կիլոգրամները քիչ էին, բայց դա էլ էր բավական չեմպիոնության համար: Ձեռքս դեռ լիարժեք չի ապաքինվել, այդ պատճառով էլ 85 կգ քաշայինների արդյունք դեռ ցույց չեմ տալիս: Բացի այդ՝ քաշային կարգս նոր եմ փոխել, դեռ չեմ էլ հարմարվել: Աստիճանաբար սովորում եմ»,- ասաց նա:

Դուրեսում նա ճանաչվել է մրցաշարի մինչեւ 23 տարեկանների լավագույն մարզիկ: Այս կոչումը, ինչպես հաղթանակը, նրան շատ է ոգեւորել: Զգում է, որ լիովին ներգրավվել է պայքարում:

«Ինձ համար դա մեծ անակնկալ էր: Զգացի, որ նույն Անդրանիկն եմ, որն այն ժամանակ էր՝ վնասվածքից առաջ: Ինձ համար մեծ ուրախություն էր, որ ճանաչվեցի մինչեւ 23 տարեկանների լավագույն մարզիկ»,- ասաց նա:

Անդրանիկը նշում է, որ մեծահասակների 85 կգ քաշային կարգում չեմպիոնության համար պայքարելու համար պոկում եւ հրում վարժություններից յուրաքանչյուրում պետք է 10-15 կգ ավելի բարձրացնի: Վստահ է, որ կկարողանա: Այս տարվա ընթացքում աստիճանաբար բարելավում է արդյունքները: Մեծահասակների Եվրոպայի 2017 թ. առաջնությունում երկամարտում գրանցել էր 325 կգ արդյունք, որը գեղազանցել է համաշխարհային ուսանողական խաղերում եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

«Ամեն ինչ էլ կստացվի: Եթե ծանր վնասվածքից հետո նորից կարողանում եմ այդ կիլոգրամները բարձրացնել... արդեն մնում է հեշտը, դժվարն անցել է»,- ասաց նա:

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը 28 պետությունների մեջ 1-ինն էր 8 ոսկով, 1 արծաթով ու 1 բրոնզով: Ընդհանուր առմամբ մրցաշարից Հայաստանի մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների աղջիկների ու տղաների թիմերը 32 մեդալ նվաճեցին՝ 18 ոսկե, 8 արծաթե, 6 բրոնզե:

Տպել
2354 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց