Մեկը պճեղի մենինգիտ ունի, մեկն ականջի խրոնիկ մեծացում․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում զինված ուժերի հետ հարաբերություններում կան երեք խումբ մարդիկ․ առաջին խումբը նրանք ենք, որոնք զինված ուժերի հետ ունեն օրինական հարաբերություններ՝ ե՛ւ դե ֆակտո ե՛ւ դե յուրե, երկրորդ խումբ մարդիկ արտոնյալներն են, ովքեր դե յուրե օրինական հարաբերությունների մեջ են, բայց դե ֆակտո կարողանում են իրենց երեխաներին բանակ չուղարկել․ հոկտեմբերի 25-ին այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավորն իր միտքը շարունակեց ու ասաց, թե պետք է խոստովանել, որ այս երկրորդ խումբ մարդկանց կարեւոր գործինքերից մեկը բուհական համակարգն է իր կոռուպցիոն համակարգով, ու կարող է թվալ, թե այս հարցում ներկայացված «Զինծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծով խնդրի կոնցեպտը գտնված է, բայց այդպես չէ։

«Հայաստանում ահավոր մեծ թվով մարդիկ ամեն տարի, ամեն զորահավաքի ազատվում են բանակից, եւ 100 ազատվողներից 90-ն ազատվում են առողջական խնդիրների պատճառով, իսկ 10-ը՝ կրթության համար տարկետում ստացողներն են»,- գաղտնի գրիֆով նախարարից ստացած վիճակագրական տվյալներից իր ստացած պատկերացումները ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե Հայաստանում ուր գնում ես մարդիկ համատարած ազատված են բանակից․

«Մեկը պճեղի մենինգիտ ունի, մյուսը ականջի խրոնիկ մեծացում ունի, ու այսպես շարունակ։ Այսինքն՝ մեր 100 տոկոսանոց պրոբլեմի 90 տոկոսը կապված է առողջապահության ոլորտի հետ, այլ ոչ կրթության։ Հիմա այս նախագծով մենք այս խնդիրը լուծո՞ւմ ենք, ո՛չ, չենք լուծում։ 90 տոկոսը թողնում ենք անձեռնմխելի, շատ-շատ վաղը մի քիչ սեղմենք մինչեւ 88 տոկոսի, էն 5-ը որ ակադեմիական կեղծ ուսանողներ են, կգտնեն իրենց պապաների շնորհիվ, որոնց մի մասն այս դահլիճում է, պճեղի մենինգիտի տակ կընկնեն ու կստացվի, որ այս օրենքն այն մարդկանց դեմ է, ովքեր իսկապես ազնիվ արդար ձեւով ուսանում են։ Ի դեպ՝ այդ 5-ից նրանք, ովքեր սոցիալական ապահովություն չեն ունենա, կհամալրեն ուրիշ բանակ։ Հայաստանում 2017 թվականի հունվարի մեկի դրությամբ կա 12 հազարից ավելի հետախուզվող, որոնցից 11286-ը հետախուզվում են բանակից խուսափելու համար, 80 տոկոսը, եւ 2014 թվականից մինչ օրս այս մարդկանց թիվը 1100-ով աճել է։ Ինչի՞ց են փախնում այս մարդիկ, փախենում են նրանից, որ ամեն տարի ասում են արդարություն ենք հաստատում, բայց նա աջ է նայում՝ չծառայածներն են, ձախ է նայում, չծառայածներ են ու ասում է, բա լավ ես ինչի՞ պիտի ծառայեմ, ու դա արդեն դառնում է արժանապատվության հարց։ Եվ մենք այս օրենքով չենք լուծում այս խնդիրը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ուշագրավ մի համեմատություն էլ արեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ պետությունը ռադիոֆիզիկայի ֆակուլտետից 1-2 հոգու է տալիս զինծառայությունից տարկետում, բայց Գեւորգյան հոգեւոր ճեմարանում բոլորին է տալիս տարկետում, հետո էլ ասում ենք, թե ռազմաարդյունաբերությունն ինչու չի զարգանում։

«Ժամանակին գյուղնախարարն էր դաշտերը օրհնում, հիմա էլ մենք մեր հիմնական անվտանգության կոմպոնենտ է դառնում մեր առաջնագիծը օրհնելը»,- նշեց Փաշինյանը։

Տպել
7121 դիտում

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի