ՀՀ-ի համար հեշտ չէ ԱՄՆ-ի բարեկամ մնալը՝ Ռուսաստանի հարեւանությամբ գտնվելով. կոնգրեսական

26/10/2017 schedule13:04

Միացյալ Նահանգները Հայաստանի բարեկամն է, որը վերջին քառորդ դարում անընդմեջ աջակցել է հայկական նորանկախ հանրապետությանը, ԱՄՆ Կոնգրեսում կայացած հայ-ամերիկյան բարեկամությանը նվիրված երեկոյի ընթացքում հայտարարել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, գրում է Ամերիկայի ձայնը:  

«Մեր երկու երկրների միջեւ բոլոր մակարդակներով ծավալուն գործակցություն է ընթանում՝ կրթական, տեղական եւ պետական մակարդակներով: Արդյունավետ է նաեւ գործարար համայնքների միջեւ գործընկերության ոլորտը»,- ասել է դեսպանը: 

Երեկոյին ներկա Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջեթ Բրինքն ընդգծել է, որ Հայաստանի ներդրումը միջազգային անվտանգության պահպանման ոլորտում. «Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ գործընթացներին մասնակցելու եւ Սիրիայից ավելի քան 20 000 փախստականներ ընդունելու համար»:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ԵԱՀԿ Մինսկի Խմբում ԱՄՆ-ի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերը:

«Հայաստանի համար հեշտ չէ Ամերիկայի բարեկամ մնալը՝ Ռուսաստանի հարեւանությամբ գտնվելով, իսկ Ռուսաստանը հայտնի է հարեւանների վրա ճնշում գործադրելու իր ռազմավարությամբ: Այնպես որ մենք պետք է միանշանակ հայտնենք Ռուսաստանին եւ ողջ աշխարհին, որ Միացյալ Նահանգները հայ ժողովրդի բարեկամն է»,- ասել է կոնգրեսական Էլիոթ Էնգելը: 

Վերջերս Հայաստան այցելած կոնգրեսականներ Ջեքի Սփիրն ու Ֆրենք Փալոնն էլ խոսել են Հայաստանում իրենց տեսած առաջընթացի մասին. «Հայաստանի եւ Արցախի գրանցած առաջընթացն ուղղակի անհավատալի է: Երեւանն արդեն ժամանակակից քաղաք է, տպավորիչ էր նաեւ Ստեփանակերտը»:

Կոնգրեսականն ընդգծեց, որ մեր օրերի Հայաստանը Միացյալ Նահանգների ոչ միայն բարեկամն է այլեւ բարձր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում արժեքավոր գործընկերը: Դիմելով ներկա հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Ֆրենք Փալոնը կոչ արեց աջակցել Հայաստանին. «Սփյուռքի հայեր, խնդրում եմ, շարունակեք աջակցությունը, կանգ մի առեք։ Ձեր աջակցությունը Հայաստանին, իրոք կարեւոր եւ արդյունավետ է»:

Հայ-ամերիկյան բարեկամությունն ավելի ամրապնդելու նպատակով կոնգրեսականները Միացյալ Նահանգներ են հրավիրել Հայաստանի խորհրդարանի պատգամավորների: Կոնգրեսական Փալոնի խոսքով, հայ խորհրդարանականների այցն ԱՄՆ տեղի կունենա արդեն գարնանը:

Տպել
1724 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց