ԲՀԿ-ն գրոհում է Սիսիանում, գործող քաղաքապետը՝ արդարանում. ծնունդից հետո շապիկները պահել են

Սիսիանի քաղաքապետի ծննդյան օրվա կապակցությամբ քաղաքապետարանի աշխատակիցների կազմակերպած «անակնկալի» մասին տեսանյութի թեման բարձրացվեց երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից։ Հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանի ու կառավարության ուշադրությունը հրավիրեց այս տեսանյութի վրա։

«Ես ուզում եմ խորհրդարանի եւ հատկապես կառավարության ուշադրությունը հրավիրել երեկ ողջ համացանցում տարածված Սիսիանի քաղաքապետի, ով նաեւ համայնքապետի թեկնածու է, ծննդյան մասկի շոուն քաղաքապետարանի շենքում։ Ես կարծում եմ, որ սրանով լրջորեն պետք է զբաղվի կառավարությունը, համայնքապետարանը Սիսիանի քաղաքապետարանը մասկի շոու կազմակերպելու տեղ չի, քաղաքապետարանի աշխատակիցներին սեփական լուսանկարով վերնաշապիկներ հագցնելու տեղ չի, սա լուրջ խնդիր է, եւ ես զարմանում եմ, որ տեւական ժամանակ այդ վիդեո սյուժեն պտտվում է սոցիալական ցանցերով, բայց ոչ մի արձագանք հիշյալ ոդեւիլին չկա»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Թե ինչով է սա խորհրդարանի կամ կառավարության քննարկման հարցը, դեռ մի կողմ, որովհետեւ իրավական ու կանոնակարգերի առումով չկա որեւիցե մեխանիզմ, որով նման միջադեպերին պետք է միջամտի կառավարությունը, կամ՝ խորհրդարանը։ Բայց պատահական չէ, որ Նաիրա Զոհրաբյանը այս հարցը բարձրացրեց խորհրդարանի ամբիոնում։ Նոյեմբերի 5-ին Սիսիանում, ի թիվս հանրապետության շատ համայնքների, կայանալու են ՏԻՄ ընտրություններ։ Սիսիանում համայնքապետի թեկնածուի պաշտոնի համար ընտրապայքարի մեջ են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված Արթուր Սարգսյանը, ինչը հատուկ շեշտեց Նաիրա Զոհրաբյանը: Մյուս թեկնածուն ԲՀԿ-ի կողմից առաջադրված Կարեն Համբարձումյանն է, ինչը Զոհրաբյանը բաց թողեց։ 

Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ իր ծնունդը եղել է ապրիլի 28-ին, ու տարակուսելի է, թե ինչու է հենց հիմա այդ տեսանյութը հայտնվել ու ակտիվորեն քննարկվում սոցցանցերում։

«Այդ օրը ես, բանից անտեղյակ, եկել եմ քաղաքապետարան, դռնից ներս մտա ու մեկ էլ տեսա այդ ամենը։ Հենց նույն տեսանյութի մեջ էլ պարզ երեւում է, որ ինձ համար դա անսպասելի էր, որովհետեւ անակնկալի էի եկել։ Այդ օրն իմ ծննդյան օրն էր, ու քանի որ մարդիկ մտածել էին ինձ հաճելի անակնկալ մատուցել, նույնիսկ չփորձեցի սաստել, շնորհավորեցին ծննդյանս օրը, շնորհակալություն հայտնեցի ու խնդրեցի այդ վերնաշապիկները հավաքել եւ երբեք այլեւս նման բան չանել․ ուրիշ էլ  ի՞նչ պետք է անեի։ Ես կրկնում եմ՝ դեմ եմ նման ակցիաներին, նման քայլերին, բայց մարդիկ ինձ հարգում են, ես շատ գործեր եմ անում Սիսիանում, փորձել են լավ քայլ անել»,- մեզ հետ զրույցում նշեց Արթուր Սարգսյանը։

Ի դեպ, այդ «ֆլեշմոբի» մասին խոսվում է վաղուց, բայց այն սոցցանցերում սկսեց ակտիվորեն շրջանառվել հենց վերջին երկու օրերին։ Ի դեպ, «Ծառուկյան» խմբակցության մի շարք պատգամավորներ՝ Նաիրա Զոհրաբյանի ու ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի գլխավորությամբ, օրերս մի քանի օրով եղել են Սիսիանում՝ սատարելու համայնքապետի իրենց թեկնածուին՝  Կարեն Համբարձումյանին։

Տեսանյութը համացանցում սկսեց ակտիվորեն շրջանառվել հենց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների՝ Սիսիանից վերադառնալուց հետո։ Ի դեպ, ինչ-որ մեկի թեթեւ ձեռքով այդ տեսանյութը ֆեյսբուքում հայտնվել էր «գովազդների» մեջ, ինչ-որ մեկը հատուկ վճարել է, որ այդ տեսանյութը լավ շրջանառվի ֆեյսբուքում։

Հավանաբար հենց սա նկատի ուներ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, երբ օրեր առաջ armtimes.com-ին ասում էր, որ թեժ ընտրապայքար սպասում են նաեւ Սիսիանում։

 

Տպել
13271 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց