Նա չի հիշելու՝ վայ, օրենքը խստացրել են, չզայրանամ.Մկրտչյանը՝ բուժաշխատողին ծեծողների մասին

Բուժաշխատողների գործունեությունը խոչընդոտելը քրեականացնելուն ուղղված քայլը ՀՀ առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը պոպուլիստական է համարում եւ կարծում է՝ դա չի բերելու ցանկալի արդյունքին:  

Մկրտչյանն ընդունում է, որ անտեղի է բուժաշխատողներին տարանջատել մյուս մասնագետներից, ու եթե մի արարք անթույլատրելի է բժշկի նկատմամբ, չի կարելի գործել նաեւ ուսուցչի, փաստաբանի, վաճառողի եւ առհասարակ ցանկացած մեկի հանդեպ:

«Ես ձեզ հետ համամիտ եմ, որ ցանկացած մասնագիտություն իր ուրույն դերն ու նշանակությունն ունի հասարակության մեջ, եւ մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում նրա դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն, ցանկացած հանցանք պետք է խստագույնս պատժվեն»,- ասաց նախկին նախարարը՝ միեւնույն ժամանակ հիշելով, որ Ռուսաստանը նույնպես վերջերս հայտարարել էր այդ ճանապարհն ընտրելու մասին:

«Հանդիսանալով այդ ընտանիքին ինտեգրված երկիր՝ անմիջապես փորձում ենք արձագանքել, բայց ես, ամենայն հարգանք տածելով բժիշկ-մասնագետի նկատմամբ եւ շատ կարեւորելով իր գործունեությունը, գտնում եմ՝ տարանջատումը անիմաստ է, հանցագործությունը մնում է հանցագործություն: Այս տարանջատումը, կարծում եմ, ավելի շատ պոպուլիստական է, քան` խնդիր լուծող»,- նշեց նա: 

Բուժաշխատողների գործունեությունը խոչընդոտելը քրեականացնելու առողջապահության նախարարության նախաձեռնությանը նախորդել են բուժաշխատողների նկատմամբ բռնության տարբեր դեպքեր: Վերջինն ընթացիկ հոկտեմբերին էր: Երեւանի «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում զինակոչիկը բռնության էր ենթարկել հերթապահ հոգեբույժին:

Կամ, օրինակ, 2011 թվականին Գյումրիում հիվանդի հարազատը դաժանաբար ծեծել էր «Շտապօգնության» բժշկին, որը մահացել էր: Շտապօգնության եւս մեկ բժշկի մարմնական վնասվածքներ էին հասցրել Երեւանում՝ 2016-ի նոյեմբերին:

Մամուլը նաեւ գրեց այս տարվա հունիսին մի ստոմատոլոգի ծեծելու մասին: Հուլիսին էլ մահացած հիվանդի հարազատները աղմուկ էին բարձրացրել Վաղարշապատի հիվանդանոցում, ջարդուփշուր արել գույքը: 2016-ի դեկտեմբերին բժշկի նկատմամբ բռունցքներով հաշվեհարդար էին տեսել մահացած ծննդկանի հարազատները՝ Կապանի բժշկական կենտրոնում:

Բուժաշխատողի հանդեպ բռնությունների շարքը թերեւս կարելի է շարունակել: Ամեն դեպքում, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը կարծում է, որ առկա վիճակագրությունը չի հատում բնականոնի սահմանը: Նա նաեւ չի համարում, թե բուժաշխատողի նկատմամբ նման պահվածքը ձեւավորված խորքային բացասական վերաբերմունքի հետեւանք է:

«Դրանք եզակի դեպքեր են՝ տարին կարծեք թե մեկ-երկուսը: Հայաստանում տարեկան 19 հազար մարդ է մահանում: Բուժաշխատողի նկատմամբ ագրեսիա է լինում հիմնականում այն ժամանակ, երբ հիվանդի հարազատի գնահատմամբ, շտապօգնությունն ուշացել է, ինչը հանգեցրել է նրա վիճակի վատթարացման, մահվան ելքի: Կամ մահացած հիվանդի հարազատները կարծում են, որ բուժաշխատողն անուշադրություն է դրսեւորել, սխալ է թույլ տվել, ինչի պատճառով նա կորցրել է  հարազատին: Դրանք աֆեկտի տակ գտնվելու, իրավիճակը ոչ ճիշտ գնահատելու պառթկումներ են լինում: Բղավում են, գոռգոռում են, ինչ-որ բան են կոտրում բուժհիմնարկում, ագրեսիա են դրսեւորում, ինչը շատ դեպքերում հիմքեր չունի: Ուղղակի ունենք քաղաքացի, որն իր հարազատի նկատմամբ բնականաբար էմոցիոնալ մոտեցումներ է ցուցաբերում ժամանակ առ ժամանակ»,-նշեց Արարատ Մկրտչյանը:

Հետեւաբար, եթե հարազատին կորցրած մարդը բուժաշխատողի նկատմամբ բռնություն է գործադրում աֆեկտի տակ՝ իրեն կորցրած, նշանակում է օրենսդրական նախաձեռնությունները օգուտ չեն բերելու, եւ երբեմն-երբեմն հնարավոր չի լինելու խուսափել նման դրսեւորումներից:

«Մարդը այդ պահին շտապօգնությանը մեղադրում է ուշ գալու մեջ, ինչի պատճառով,  իր կարծիքով, կորցրեց հարազատին: Դուք նշանակեք 5 տարով ազատազրկում կամ 15 տարով, այդ մարդը էմոցիոնալ վիճակում է, իրեն հաշիվ չի տալիս իր գործողություններն իրականացնելիս: Նա չի հիշելու՝ վայ, օրենքը խստացրել են, չզայրանամ, հանցանք չգործեմ: Այդ խստացումն ինչ-որ ազդեցություն չի ունենա, դա ավելի շատ էմոցիոնալ դաշտից է՝ բուժաշխատողին կարեւորելու: Թող ուրեմն դա հավասարաչափ տարածվի բոլորի վրա»,- եզրափակեց Արարատ Մկրտչյանը:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում հավանություն էր տվել առողջապահության նախարարության ներկայացրած նախագծին, ըստ որի, նախատեսվում է լրացում կատարել ՀՀ Քրեական օրենսգրքում եւ քրեականացնել բուժաշխատողների գործունեությունը խոչընդոտելը։

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ բուժաշխատողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքովպատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Տպել
2423 դիտում

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար