Հարկայինի հետ կապված ոչ մի խնդիր չկա, բոլորը գոհ են. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

Armtimes.com-ն արդեն տեղեկացրել էր «Առինջ մոլում» վաճառականների եւ հարկային ծառայության միջեւ  տարաձայնությունների մասին: Այսօր երեկոյան հարցին միջամտել է նաեւ մոլի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը: Վերջինս հարկայինի աշխատակիցների հետ միասին  հանդիպել է առեւտրականների հետ եւ հորդորել, որ մոլ այցելող հարկային ծառայության աշխատակիցների հետ չվիճեն, փորձեն լեզու գտնել եւ հարցը լուծել առանց ԱԺ-ի մոտ միտինգներ կազմակերպելու:

«Հարկայինի հետ կապված ոչ մի խնդիր չկա: Մեկ-երկու անճշտություն կար, խնդրեցի, որ հավաքվենք, միասին կարգավորենք: Փաստաթղթերի ճշտումներ է, առանձնապես ոչ մի բան չկա: Հիմա տեսեք, որ բոլորն էլ գոհ, շնորհակալ են: Հարցերը կկարգավորվի, կգնա»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

 Առեւտրականների խոսքով՝ խնդիրն այն է, որ հարկայինը յուրաքանչյուր ապրանքի շարժի համար առանձին փաստաթուղթ է պահանջում, որը եւ ժամանակատար է, եւ ծախսատար: Այն դարձել է վաճառականների համար բոյկոտի առիթ:

«Հարկայինը թղթաբանություն է պահանջում, որ ապրանքը ստացանք եւ կարողանանք այնուհետեւ տեղափոխենք: Այսինքն, եթե ես խանութից տուն շոր եմ տանում, դրա համար պետք է հարկայինից հատուկ թուղթ ունենամ, եթե չունեցա՝ կտուգանվեմ: Դրա համար ենք անհանգստանում: Մինչ այս նման թղթաբանության կարիք չի եղել: Ես չգիտեմ, թե ինչի համար են դա անում, ավելորդ քաշքշուկ է, եթե չունեցա, կտուգանվեմ: Շուկայում արդեն քանի հոգի տուգանվել են: Մարդ կա, որ 20 հազար դրամի առեւտուր չի անում, բայց 240 հազարի արդեն տուգանվել է: Ուզում են, որ թողնենք գնանք էս երկրից: Օգոստոսից սկսել են պահանջել»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Առինջ մոլ»-ի վաճառականներից մեկը:

Ըստ վաճառականների, այդ դեպքում հագուստը եւ այլ ապրանքներ կիլոգրամով ներկրելու փոխարեն Հայաստան են բերելու հատով, որպեսզի հնարավոր լինի յուրաքանչյուրը փաստաթղթավորել, իսկ առեւտրականները պնդում են, որ այս դեպքում Թուրքիայում իրենց թերի թվաքանակով ապրանք կտրամադրեն:

«Ժողովուրդ, Ձեզ ոչ մեկը չի խանգարի, երկուշաբթի հարկայինի աշխատակիցները գալիս են ձեզ ամեն ինչ բացատրում են: Շաբաթվա վերջ հավաքվում ենք այստեղ, եթե անհասկանալի հարց լինի, էլի կքննարկենք: Առանց ըմբոստանալու հարցը կլուծենք: Հանգիստ, ոչ մի տեղ չեք գնում: Մենք ձեր կողքին ենք»,- ասաց Ծառուկյանը, որին պատասխանելով՝ վաճառականներից մեկը Գագիկ Ծառուկյանին մեղադրեց հարկայինի «կողմն անցնելու» համար:

«Որ ասում եք հատով բեր, ես ի՞նչ իմանամ մեշոկի մեջ քանի հատ է, բա որ թուրքը ինձ խաբի: Մենք առանց բան վաճառելու 20 տոկոս ԱԱՀ ենք վճարում, մեզ ազատեք թղթաբանությունից: Էս երկրում վստահություն չկա, ես ո՞նց կարող եմ ինչ-որ մեկին վստահեմ, հարցը մտցրեք Ազգային ժողով: Պարոն Ծառուկյան, դուք մեզ երեք տարի անվճար տաղավար եք տվել, հիմա մեզ քաշում եք, ինչի եք հիմա մեզ դայաղ անում սրանց, իրանց կողմից եք խոսում: Թող այս հարցին դրական լուծում տան, թույլ տվեք, որ ես իմ երկրում ապրեմ»,- ասաց վաճառականը:

Ինչպես եւ տեղեկացրել էինք, այս վաճառականներն այսօր պետք է բողոքի ակցիա կազմակերպեին Ազգային ժողովի դիմաց, սակայն հարկայինի աշխատողների՝ մոլ այցի պատճառով չեն եկել: Մեր այս տեղեկությունը հաստատեց նաեւ մոլի վաճառականներից մեկը:

«Դե չգիտեմ, թե Ազգային ժողով երբ կգանք, այստեղ խմբեր են կազմել, երբ ասեն՝ կգնանք: Այսօր չեկանք ԱԺ, որովհետեւ եկավ հարկայինի ներկայացուցիչը, այստեղ ժողովը կազմակերպեց»,- նշեց նա:

Ստեղծված իրավիճակի առթիվ armtimes.com-ը պարզաբանում էր խնդրել նաեւ հարկային ծառայության լրատվական բաժնից: Սակայն մեզ դեռ որեւէ պարզաբանում չեն տրամադրել:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45379 դիտում

Իշխանասարում առաջատարը ՔՊ-ն է

Արագածոտնում հաշվարկված 6118 քվեի արդյունքում ՔՊ-ն բացարձակ առաջատար է՝ 65.2%

Հրապարակվել են 82 ընտրական տեղամասից ստացված նախնական արդյունքները

Հայտնի են ևս մի քանի ընտրատեղամասից ստացված նախնական արդյունքները. ՔՊ-ն առաջատար է

Անգեղակոթ գյուղում ՔՊ-ն առաջատար է

Նախնական արդյունքները շատ գոհացուցիչ են. Հարությունյանը ՔՊ շտաբից տեսանյութ է հրապարակել

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

ՔՊ-ն պահպանում է առաջատարի դիրքերը․ Վանաձոր 23/17

Հայտնի են Շիրակի մարզի Բասեն և Ոսկեհասկ համայնքների նախնական արդյունքները

Ինչպիսին է նախնական պատկերը Տանձավեր համայնքում. արդյունքներ

Վերջ խուլիգան ու հանցագործ օլիգարխներին, վերջ ուռած, խոշոր, բայց դատարկ գլուխներին. Մադլենյան

Երևանի ընտրատեղամասերից արդյունքներ. ՔՊ-ն առաջատար է

ՔՊ-ն շարունակում է մնալ առաջատար․ Ազատան 32/1

Հայտնի են ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները Այնթափ, Մարց, Ջրաշեն, Մելիքգյուղ բնակավայրերում

Կապանում նույնպես ՔՊ-ն առաջատար է

Գեղաձորում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է

Հայտնի են Արմավիրի մարզի Բաղրամյան և Նորակերտ համայնքների արդյունքները

Տաշիրը եկավ․ Հարությունյանը արդյունքներ է հրապարակել

Սևարանց, Տանձատափ, Քաշունի, Տաթև, Հալիձոր․ 703 ընտրողից 503-ը՝ 71.5%, ձայն է տվել ՔՊ-ին

Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով. Factor

Դարպասում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է

Շնորհավորում եմ առանց ծեծուջարդի, լցոնումների, ահաբեկումների ընտրությունների անցկացման համար. Ղևոնդյան

Գոմք գյուղում և Աթան բնակավայրում ևս ՔՊ-ն առաջատար է

Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները

Գեղադիր համայնքում 62.88% արդյունքներով ՔՊ-ն առաջատար է

Շաղատում ևս ՔՊ-ն բացարձակ առաջատար է

Հայտնի են ևս մի քանի համայնքների արդյունքներ. ՔՊ-ն շարունակում է առաջատար մնալ

Երևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել է

Բայանդուր գյուղում ՔՊ-ն անմրցելի առաջատար է

ՔՊ-ն առաջատար է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները

Թլիկ համայնք․ ՔՊ՝ 89.3%, «Ուժեղ Հայաստան» 0%

Հայտնի են Արին, Աշոցք, Արփենի, Ախուրյան, Ճարակիս համայնքների նախնական արդյունքները

ՔՊ՝ 138, «Ուժեղ Հայաստան»՝ 27 ձայն. Արփենիի և Լանջանիստի նախնական արդյունքները

Սյունիքի Բնունիս գյուղում ՔՊ-ն բացարձակ առաջատար է

«Պատրա՞ստ եք». Ալեքսանյանը հրապարակել է Սիսիանի Ույծ գյուղի արդյունքները

Ախուրյան բնակավայրում ՔՊ-ն առաջատար է. հայտնի է արդյունքը

Եզդիական Շենկանի բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է

Հայտնի են Սյունիքի մարզի Ձորաստան և Սրաշեն գյուղի նախնական արդյունքները

Հաշվարկի ընթացքում հոսանքազրկման մասին կեղծ տեղեկատվություն տարածող ԶԼՄ-ների նկատմամբ դատական հայց կհարուցվի

Շիրակի մարզի Գառնառիճ գյուղում ՔՊ-ն բացարձակ առաջատար է. Հարությունյան