Հարկերից խուսափեցին, կոշտ վարչարարության կդիմենք, ՊԵԿ-ը՝ «Առինջ մոլի»-ի առեւտրականներին

Օրենսդրությամբ սահմանված կարգով բոլոր առեւտրականները պետք է հարկերը վճարեն, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն՝ անդրադառնալով այս պահին ԱԺ-ի մոտ տեղի ունեցող  «Առինջ մոլի»-ի առեւտրականների բողոքի ակցիային։

«Հարկերից խուսափելու առումով, եթե դիմում են նման ակցիաների, դուք էլ պետք է հասկանաք, որ դուք ինքներդ պետք է մեր կողքին կանգնեք, ոչ թե քաջալերեք հարկերից խուսափող մարդկանց, այլ բացատրեք, որ չի կարելի ակցիա անելով խոսափել հարցերից։ Դա բացառվում է»,- նշեց ՊԵԿ նախագահը։

Վերջինս ընդգծեց, որ նախորդ շաբաթ հանդիպել է առեւտրականների հետ եւ նրանց բացատրել, թե ինչ պետք է անեն։

«Եթե դրանից էլ են խուսափում: Եթե փորձում են խուսափել հարկերից, չի լինելու, կոշտ վարչարարություն է իրականցվելու։ Մենք առաջարկել ենք ձրի հաշվապահություն, դրանից իրենք հրաժարվել են, որովհետեւ շրջանառությունը չեն ուզում ցույց տալ»,- ընդգծեց նա։

ՊԵԿ նախագահը նաեւ նշեց, որ տեղյակ է, որ Գագիկ Ծառուկյանը փորձել է առեւտրականներին հասկացնել, որ ՊԵԿ-ի արածն օրինականության սահմաններում է։

«Այդ մադրիկ պետք է հասկանան, որ հետդարձի ճանապարհ չկա, պետք է իրականության սահմաններում աշխատեն։ Մանրածախ առեւտրի ոլորտում կա մեծ ստվեր, դրա դեմ ենք պայքարում ու պետք է հաղթենք»,- ասաց նա։

Armtimes.com-ի դիտարկմանը թե առեւտրականների բողոքը գլուխ բարձրացավ այն բանից հետո, երբ ՊԵԿ-ը ստուգումներ իրականացրեց Գագիկ Ծառուկյանի ընկերություններում, Հարությունյանը պատասխանեց, որ այդ երկու իրադարձությունների մեջ որեւէ կապ չկա:

Նշենք, որ այս պահին էլ առեւտրականները գտնվում են ԱԺ-ի դիմաց: Նրանց հետ այժմ բանակցում է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

ՊԵԿ նախագահն անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերություններում կատարված ստուգումներին, ասաց՝ լուրջ խախտումներ չեն արձանագրվել:

«Ստուգումների ցանկը կազմվել է 2016 թվականին եւ դրա մեջ մտել են նաեւ պարոն Ծառուկյանի ընտանքին պատկանող ընկերությունները եւ ստուգվում են։ Դա նորմալ երեւութ է»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե ի՞նչ է պարզվել ստուգումնների արդյունքում եւ արդյո՞ք էական խախտումներ չկան, ՊԵԿ նախագահն ընդգծեց. «Կարող եմ ասել՝ ոչ»։

Հարցին, թե արդյո՞ք խախտումներ չեն արձանագրվել, միայն այն պատճառով, որ Ծառուկյանը նրա ընկերն է՝ Վարդան Հարությունան արձագանքեց.

«Ոչ, ես կողմնակալ չեմ, բոլորին ստուգում եմ։ Ես ունեմ բազմաթիվ ընկերներ եւ առաջինն ընկերներին եմ ստուգում»։

Տպել
3038 դիտում

Չեչնիայի նախագահ Քադիրովը Փաշինյանի ու Մակրոնի պարից հետո պարի մարաթոն սկսելու կոչ է արել քաղաքական գործիչներին

Քրեական հեղինակություն Նորատուսցի Արան կրակոցների պահին ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել. նա օգտվում է լռելու իրավունքից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Յուրի Բաշմետի համերգին (լուսանկարներ)

Թեկնածուներից մեկը դիմել է ստոր մեթոդների. ահազանգում է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը (լուսանկար)

Թուրքիայում Իրանի դեսպանատունը ուժեղացված հսկողության տակ է

20 տարվա փչացրածը, 20 օրում չի ուղղվի. Վանեցյանը հանդիպեց հավաքականի ֆուտբոլիստների հետ

Սիսիանում տներից մեկի պատշգամբի փլուզման հետեւանքով 75-ամյա քաղաքացին մահացել է

Ակումբի տեսախցիկներով ֆիքսվել են Քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի կրակոցները (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետ ընտրելու համար ԱԺ հատուկ նիստեր չեն գումարվի

Շատ արդյունավետ հանդիպումներ էին. Ջասթին Թրյուդո

Հանդիպում ոչ պետական բուհերի ռեկտորների հետ

Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգվեց

ԲԴԽ-ն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Դատական խորհրդի պատվիրակությանը

Արագածոտնի ավազահանքում փլուզման տակ 25-ամյա երիտասարդ է մնացել ու մահացել

Վիճաբանությանը միջամտած երիտասարդը մեխով հարվածներ է ստացել կրծքավանդակին. քննություն է տարվում

Հայաստանի եւ Արցախի նախագահները տիկնանց հետ զբոսնել են Ստեփանակերտում և Շուշիում (լուսանկարներ)

Նորածինը մահացել է ծնվելուց կարճ ժամանակ անց. սրտի արատը չէր հայտնաբերվել

Կբացվի «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

Երեխայի «խաթր» ոչ ասելու արվեստը. Լյուսի Քոչարյանի անդրադարձը

Երեւանում կանցկացվի խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողով