Ես գնում եմ ծխելու. ինչո՞վ էր տարբերվում ավագանու այսօրվա նիստը նախորդներից (տեսանյութ)

Երեւանի ավագանու այսօրվա նիստն անհամեմատ տարբերվում էր նախորդ նիստերից: Առաջին հերթին այս նիստում անձնական վիրավորանքներ, հայհոյանքներ չլսվեցին: Դա պայմանավորված էր առաջինը նրանով, որ լրագրողներն այս նիստին իրավունք չունեին ավագանու անդամներին տեսանկարահանել առաջին իսկ շարքից: Այսինքն՝ ավագանու անդամների 5-6-րդ շարքերից առաջ գնալը չէր թույլատրվում: Իսկ առաջին շարքերում են նստած նախորդ նիստից ավելի հայտնի դարձած Լեւոն Իգիթյանը, Նաիրա Նահապետյանը, Կամո Արեյանը եւ այլք:

Այնպես չէր, որ այս նիստում Սերժ Սարգսյանի մասին «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները պիտակներ չէին օգտագործում, բայց նրանց հակադարձողների ձայնն արդեն հնարավոր չէր ֆիքսել:

Հանրապետական խմբակցության անդամ Լեւոն Իգիթյանն այս անգամ ընդամենը մի քանի անգամ ետ շրջվեց եւ նայեց հարցեր հնչեցնողներին: Մոտ 1.5 ժամ նստած մնալուց հետո Իգիթյանը չդիմացավ: «Եթե ուզում եք ես լռեմ, ես գնում եմ ծխելու»,- ռուսերենով ասաց ավագանու անդամը, եւ լքեց նիստերի դահլիճը՝ սեղանին թողնելով ավագանու նիստի օրակարգի թերթիկի վրա կատարած նկարչությունը:

Այս նիստը նախորդ նիստերից տարբերվում էր նաեւ նրանով, որ «Ելք» խմբակցության անդամներն էին ակտիվացել: Հարցեր հնչեցրեցին նրանց մեծ մասը, իսկ Արայիկ Հարությունյանն ու Սերգեյ Ղահրամանյանը երկուական ելույթներ ունեցան: Թեպետ Ղահրամանյանի դեպքում տրամաբանական էր, որովհետեւ երկու ելույթն էլ վերաբերվում էին ավտոկայանատեղիների հարցին: Ինչպես գիտեք վերջինս հանդիսանում է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հիմնադիրը, որն զբաղվում է վարորդների շահերի պաշտպանությամբ:

«Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն այս նիստում իրենց հետ բերել էին համանուն կուսակցության տարբերանշանով փոքրիկ թղթե դրոշակներ: Դա պատճառաբանեցին նրանով, որ այդ դրոշներով քվեարկություն կիրականացնեն, քանի որ չի աշխատում ավագանու նիստերի դահլիճի էլեկտրոնային քվեարկության սարքերը: Դրոշներից զատ, նրանք բերել էին նաեւ բարձրախոս, որն օգտագործելու հնարավորություն էլ ունեցան:

Տպել
2624 դիտում

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն