Երևան
12 °C
2018 թվականին ԱԺ-ին տրամադրվող գումարները 4 ծրագրի իրականացման համար կկազմեն 4 մլրդ 585 մլն 513 հազար դրամ, խորհրդարանում «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ ԱԺ աշխատակազմի և պատգամավորների պահպանման ծրագրի համար կտրամադրվի 4 մլրդ 376 մլն 100 հազար դրամ, միջազգային կազմակերպություներում ՀՀ անդամակցության համար՝ 164. մլն 901 հազար դրամ, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման համար՝ 1 մլն 211 հազար դրամ, ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացման ծրագրի համար՝ 43 մլն դրամ։
«Նշված ծրագրերով տրամադրվող միջոցները 233 մլն դրամով ավելի են, քան նախորդ տարի։ ԱԺ նոր դերը թելադրում է նոր իրողություններ և պառլամենտական դիվանագիտության, ԱԺ միջազգային կազմակերպություններում առավել ներգրավածության և ակտիվության, ներկացուցչական ծախսերի գծով ավելացումներ ունենք։ 2018-ի բյուջեի նախագծով արտասահմանյան գործողությունների հոդվածով մենք ունենք 650 մլն դրամ։ Նախորդ տարի այս հոդվածով 350 մլն ունեինք։ Ներկայացուցչական ծախսերի հոդվածով 222 մլն դրամ ունենք», - նշեց ԱԺ աշխատակազմի ղեկավարը։
Արա Սաղաթելյանը ընդգծեց, որ 2018-ին կրճատվել է ԱԺ աշխատավարձի ֆոնդը՝ պակասելով 255 մլն դրամով, ինչը բացատրվում է պատգամավորների քանակի և աշխատակազմում տեղի ունեցած կրճատումներով։ Արա Սաղաթելյանը նաև հավելեց, որ ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացման համար 2018-ին վարչական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով ԱԺ-ին կտրամադրվի 43 մլն դրամ։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի Արա Սաղաթելյանից «2018 թ բյուջեի մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հետաքրքրվեց` ի՞նչ պետք է արվի լրագրողների աշխատանքը դյուրացնելու համար:
Սաղաթելյանն էլ արձագանքեց` նախատեսում են ստեղծել երկու լրացուցիչ միջավայր՝ լրագրողների համար:
«Առանձին տարածքներ ենք հատկացնելու լրագրողներին` ժամանակակից տեխնիկայով հագեցած, որտեղ կլինի նորմալ ինտերնետ, կլինեն համակարգիչներ և պատշաճ աշխատանքային պայմաններ»,- հայտարարեց նա: Ապա ավելացրեց, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողը կարող է ներկա գտնվել ԱԺ-ում, աշխատել, դիտել, այլ ոչ թե միջանցքում ընկճված նստել: Եսայանն էլ արձագանքեց.
«Կարծում եմ` Ձեր մեկնաբանությունից հետո ոչ մի լրագրող ընկճված միջանցքում չի նստի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT