Ջիգարխանյանը կփորձի դատարանով ետ բերել ունեցվածքը. նրա ընկերոջ հարցազրույցը Armtimes-ին

01/11/2017 schedule18:25

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ռուսական մամուլի ամենաքննարկվող թեմաներից մեկը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի աղմկահարույց ամուսնալուծությունն է:

Կողմերն անդադար մեղադրանքներ են հնչում իրար հասցեին: Վիտալինան ու նրա ներկայացուցիչ Էլինա Մազուրը վստահեցնում են, որ Ջիգարխանյանի որոշումների վրա ազդում են նրա ընկերները: Իր հերթին Ջիգարխանյանը հայտնում է, որ կինը գողացել է թատրոնի փողերը եւ խլել է իր ունեցվածքը: Այժմ օրենքով արտիստն իրավունքներ չունի իր տների վրա, քանի որ փաստաթղթերով դրանք կնոջ անունով են:

Ամենաթարմ տեղեկություններից մեկը, որ ռուսական ԶԼՄ-ները տարածել են, այն է, որ դերասանը ընկերոջ՝ Արթուր Սողոմոնյանի հետ փորձել է իր ու կնոջ բնակարան մտնել, եւ նրանց ուրիշի անձնական տարածք ներխուժելու համար ձերբակալել են: Ավելի ուշ Սողոմոնյանը հերքել է լուրերը՝ նշելով, որ ինքն անգամ այդտեղ չի եղել, Ջիգարխանյանի հետ այդ պահին հեռախոսային կապի մեջ է եղել: Armtimes.com-ն այս աղմուկի շուրջ զրուցել է դերասանի ընկերոջ՝ գործարար Արթուր Սողոմոնյանի հետ, որի մի շարք բիզնեսների թվում է Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը:

-Պարո՛ն Սողոմոնյան, Արմեն Ջիգարխանյանի հետ կապված՝ համացանցում տարածված վերջին տեղեկությունն այն է, որ փորձել է մտնել Մոսկվայի Մոլոդոգվարդեյսկի փողոցում գտնվող իր ու Վիտալինայի բնակարան անձնական իրեր վերցնելու համար: Նրա հետ եղել եք Դուք: Վիտալինայի ներկայացուցիչը ոստիկանություն է կանչել, եւ ձեզ՝ երկուսիդ, ձերբակալել են:

-Դա լրիվ սուտ է: Նման բան չի եղել: Ես չեմ հասկանում՝ ինչու են նման բաներ տարածում: Հոգնել եմ արդեն: Իհարկե, նման բան չի եղել: Ջիգարխանյանն այնտեղ գրանցված է (չնայած այդ աղջիկը բնակարանը գողացել է, հիմա գործ ենք բացում այդ հարցով), եւ եթե ուզենա, կարող է մտնել այդ բնակարան, ոչ մի հարց չկա: Ջիգարխանյանը մոտեցել, տեսել է, որ փականները փոխել են, զանգեց ինձ ասաց՝ ի՞նչ անենք, որովհետեւ իր փաստաթղթերը մինչեւ այսօր չկան, եւ մենք ուզում էինք տեսնել՝ գուցե այդ բնակարանում են: Զանգեց ինձ, ասաց՝ տունը փակ է, իջավ ներքեւ, տեղի աշխատողներին հարցրեց, ասաց՝ կարո՞ղ եմ ինչ-որ կերպ մտնել: Նրանք ասացին՝ մենք Ձեզ շատ ենք հարգում, սակայն չենք կարող այդ հարցում օգնել, ու նա գնաց թատրոն: Ամեն մի բանից փորձում են սենսացիա սարքել: Լրիվ սուտ է:

-Արմեն Ջիգարխանյանին նոր փաստաթղթեր չե՞ն տվել:

-Նա նոր անձնագիր է ստացել: Հիմա նրա ձեռքին միայն ներքին անձնագիր կա, բայց նա կուզենար Ամանորին գնալ՝ մի փոքր հանգստանալու ու բուժվելու, բայց երեւում է՝ պետք է նոր միջազգային անձնագիր հանենք, որովհետեւ բոլոր փաստաթղթերը չկան, ու նա (Վիտալինան,- խմբ.) էլ արդեն, երեւի, փախած է, չգիտեմ՝ ե՞տ կստանանք փաստաթղթերը, թե՝ ո՛չ, երեւի նոր անձնագրեր պետք լինեն:

-Անդրեյ Մալախովի «Прямой эфир» հաղորդման ժամանակ Վիտալինայի ներկայացուցիչ Էլինա Մազուրն ասել էր, որ Ջիգարխանյանը կարող է գնալ ու վերցնել տան բանալիները: Գնալու՞ է:

-Դա շոու էր: Նա լավ գիտի՝ Ջիգարխանյանը որտեղ է ապրում, հանգիստ աշխատում է թատրոնում, բեմադրություն են պատրաստում, եւ նրանք լավ գիտեն հասցեն: Եթե իրոք ուզենային գալ, մարդավարի լուծել հարցը, վաղուց արդեն այդ բանալիները բերել էին:

-Վիտալինան ծնողների հետ գնացել է երկրից: Գիտե՞ք, թե ինչու:

-Այսօրվա օրով նրա վրա 2 գործ բացված է, 2-ն էլ ընթացքի մեջ են: Ես կարծում եմ՝ մինչեւ շաբաթվա վերջ 2 քրեական գործ էլ կբացվի, որովհետեւ նա խարդախ է: Ափսոս, որ մենք դա ուշ հասկացանք, բայց դա արդեն մեր հարցերը չեն, նրա հետ արդեն պետությունն է աշխատում, որովհետեւ նա թատրոնի տնօրենն էր, այդտեղ ահագին գումար է կորել, ու դա արդեն մեր հարցերը չեն: Պարզ է՝ նա նախօրոք փախավ Ուկրաինա: Ուկրաինայի քաղաքացի է: Ես կարծում եմ, որ դա է պատճառը:

-Քրեական գործերն ի՞նչ առիթով են հարուցվել:

-Ես, ճիշտն ասած, իրավունք չունեմ հիմա ասելու, որովհետեւ հիմա ստուգումներ են ընթանում: Հարուցված գործերից մեկն այն առիթով է, որ նա գողացել է Ջիգարխանյանի փաստաթղթերը՝ այդ թվում անձնագիրը, մյուսը, որ առանց Ջիգարխանյանի համաձայնության աշխատասենյակում թաքնված տեսախցիկ է դրել ու մի քանի տարի հետեւել է նրան:

-Փաստաթղթերը Վիտալինան ինչու՞ է վերցրել, որպեսզի Ջիգարխանյանը չկարողանա՞ ապահարզանի համար դիմել: Նման մեկնաբանություն էլ կար համացանցում:

-Երեւի: Ճիշտն ասած, այնպիսի խարդախ մարդ է, դժվար բոլոր քայլերը հաշվարկած չլիներ: Մենք դրա վրա այդքան ուշադրություն չենք դարձնում: Արմեն Բորիսովիչն իր ճանապարհով գնում է, բայց այն, որ այդ հարցը շատ են շոշափում, նրան խանգարում է: Այդ պատճառով խնդրեց, որ, եթե հնարավոր է, իրեն հանգիստ թողնեն: Եվ հետո իրավասու մարմինները, կարծում եմ, այս 1 շաբաթում ինֆորմացիան ցույց կտան, որովհետեւ իրոք խարդախության մասին է խոսքը:

-Ձեր ու Ձեր ընկերների մասին Վիտալինայի կողմն ասում է, որ թատրոնի միջոցով գումար եք լվացել:

-Լրիվ ոչ կոմպետենտ մարդիկ են, որովհետեւ թատրոնը 100%-անոց պետական կազմակերպություն է: Մինչեւ այսօր ֆինանսական տնօրենը, գլխավոր հաշվապահը առաջվա տնօրենի (Վիտալինայի,- խմբ. ) մարդիկ են: Մենք Արմեն Բորիսովիչի հետ նոյեմբերի 3-ին գնալու ենք մշակույթի դեպարտամենտ, որպեսզի այդ մարդկանց ազատենք աշխատանքից: Ես որպես բիզնեսմեն այդ թատրոնի հետ ո՛չ գործեր ունեմ, ո՛չ պլանավորում եմ: Դա պետական կազմակերպություն է: Միակ բանը, որ կարող եմ անել ու հաստատ անելու եմ, դառնալ այդ թատրոնի հովանավոր, ինչպես ժամանակին եղել է, ու օգնեմ Արմեն Բորսովիչին, որ այդ գործերը շուտ ավարտվեն, ու նա կարողանա հանգիստ աշխատել: Մնացածը նույնիսկ իմաստ չունի շոշափելու, որովհետեւ նրանց... (ծիծաղում է) նույնիսկ չգիտեմ՝ ինչպես ասեմ, նրանց անառողջ երեւակայությունն է:

-Ինչ-որ փաստաթղթեր են անընդհատ ներկայացնում:

-Ես մինչեւ այսօր ոչ մի փաստաթուղթ չեմ տեսել: Դրանք դատարկ խոսակցություններ են: Ոչ մի փաստաթուղթ հնարավոր չէ, որ լինի: Իսկ մենք ահագին փաստաթղթեր ե՛ւ ունենք, ե՛ւ իրավասու մարմիններն արդեն պաշտոնապես զբաղվում են դրանցով: Կարծում եմ՝ 1 շաբաթվա ընթացքում արդեն պաշտոնական կլինի: Երբ ոստիկանները եկան, որպեսզի ստուգեն հաշվապահությունը, նրանք մի քանի օր առաջ արդեն թատրոնից տարել էին բոլոր փաստաթղթերը, որոնք կապված են այն ժամանակաշրջանի հետ, երբ Վիտալինան գլխավոր տնօրեն է եղել: Պարզ է՝ դա նրանց չի փրկի, որովհետեւ դա պետական կազմակերպություն է, ու բոլոր փաստաթղթերը կվերականգնեն, բայց ինչ-որ ժամանակ կպահանջվի:

Ձեզ էլ եմ շատ խնդրում, Արմեն Բորիսովիչը խնդրում է փոխանցել, որ լրագրողներն իր անձնական կյանքով այդքան շատ չհետաքրքրվեն: Մի քիչ հոգնել է այդ ամեն ինչից, մանավանդ 90%-ը սուտ է: Սկզբում լուրեր տարածեցին, իբրեւ թե իրեն առեւանգել են, հետո իբրեւ թե թատրոնն են գրավել, հիմա իբրեւ թե ձերբակալել են: Դրանք 100%-անոց սուտ են, ես չեմ հասկանում դրանց իմաստը:

-Սկանդալը ծագեց հենց այն ժամանակ, երբ տեղեկություն տարածեցին, թե նրան առեւանգել են: Ինչո՞ւ նման բան արեցին: Այդ պահին հասկացել էին, որ արդեն բացահայտվա՞ծ են:

-Մենք անընդհատ կապի մեջ ենք եղել, բացի դրանից, ես եկա հիվանդանոց, Վիտալինան այնտեղ նստած էր: Արմեն Բորիսովիչը գնաց ընկերոջ տուն, իսկ ես նրա հետ կես ժամ խոսում էի՝ ի՞նչ է պատահել, բացատրիր՝ ինչ է պատահել, իսկ առավոտյան նա գնաց հաղորդում ներկայացրեց ոստիկանություն: Նա ուղղակի հասկացավ, որ Արմեն Բորիսովիչը լուրջ է տրամադրված, հասկացել է, որ իր կողքին խարդախ է եղել, ու փորձեց ինչ-որ ձեւերով խաբել հանրությանը: Ճիշտն ասած, այսօր Արմեն Բորիսովիչը ինձ շատ է խանգարում նրանով, որ չի ուզում այս հարցի շուրջը շատ խոսել, ուզում է միայն իր գործով զբաղվել, այն գործով, որում պրոֆեսիոնալ է: Պլանավորում է մյուս տարի բեմադրել «Քաջ Նազարը», ու հուսով եմ, որ կօգնենք ու կկարողանանք իրականացնել: Դա է նրա գործը:

-Խոսքն ա՞յն պահի մասին է, երբ հոկտեմբերի սկզբին Ջիգարխանյանը հիվանդանոց տեղափոխվեց:

-Սա ամենասկզբում է եղել: Վիտալինան ամեն ինչից տեղյակ էր: Մենք նրա հետ անընդհատ կապի մեջ ենք եղել: Ու հետո չգիտեմ՝ ինչու գնաց այդ հաղորդումները ներկայացրեց: Հետո լրագրողներին տեղեկություն տվեց, թե իբր 4-5 օր Ջիգարխանյանին չի տեսել, նրան առեւանգել են... Ես նրան զանգեցի, ասացի. «Չեմ հասկանում քո արածները, ի՞նչ ես անում: Ինձ խնդրեցիր, որ հարցերը լուծեմ, հիմա էլ իմ դեմ հաղորդո՞ւմ ես ներկայացնում»: Ոստիկանները եկան, տեսան, ներողություն խնդրեցին: Ինքը ( Ջիգարխանյանը,- խմբ.) խնդրեց, ասաց՝ հեռու պահեք ինձ այդ աննորմալից:

-Վիտալինան շփվե՞լ է Արմեն Ջիգարխանյանի հետ: Հայտարարում է, որ իրեն թույլ չեն տվել:

-Նա շփվել է, ուղղակի Արմեն Բորիսովիչը չէր ցանկանում նրա հետ շփվել: Երբ Վիտալինան եկավ հիվանդանոց, հիվանդանոցը նրան թույլ չտվեց, քանի որ 18:00-ից հետո էր եկել, իսկ այնտեղ մինչեւ 18:00-ն է թույլատրվում անցնել: Բացի դրանից՝ Արմեն Բորիսովիչն անձամբ խնդրել է գլխավոր բժշկին, որ այդ մարդկանց չթողնեն, որովհետեւ իրեն բուժում է պետք, ոչ թե նյարդայնանալ: Ոչ մի սենսացիա չկար: Ուղղակի այնպես ստացվեց, որ մարդը խարդախ է: Առաջիկա 1 շաբաթվա ընթացքում պաշտոնական տեղեկություներ կլինեն:

-Լրատվամիջոցները նաեւ գրում էին, որ Արմեն Ջիգարխանյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ կինը փորձել է թունավորել իրեն: Նման բան արե՞լ է:

-Ո՛չ: Մենք դիմում միայն գրել ենք ամուսնալուծության համար, ու դա պետք է այս մի քանի օրերի ընթացքում որոշվի: Ու, բացի դրանից, երբ պետությունը որոշեց ստուգել թատրոնի ֆինանսական վիճակը, խնդրեցին, որ Արմեն Բորիսովիչը պաշտոնապես ստորագրի, նա ստորագրեց, որ դեմ չեմ, ստուգեք:

-Ջիգարխանյանը կարո՞ղ է օրենքի շրջանակներում վերադարձնել այն, ինչ հիմա փաստաթղթերով երիտասարդ կնոջ անունով է:

-Հենց հիմա, ցավոք սրտի, չի կարող, որովհետեւ նա ամեն ինչ շատ ճիշտ ձեւով այնպես է արել, որ Ջիգարխանյանը հիմա նույնիսկ 1 մ2-ի իրավունք չունի, բայց փաստաբանները, որոնք աշխատում են հարուցված գործերի վրա, ասում են, որ շանսերը շատ մեծ են, որ այդ ամենը մենք հետ կբերենք, որովհետեւ խախտումները շատ են: Ուղղակի ժամանակ է պետք: Հուսով եմ՝ այդ հարցերը կլուծվեն:

Տպել
4428 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց