21 տարեկանից ցածր Վրաստանի քաղաքացիներին կարգելվի խաղատուն մտնել

02/11/2017 schedule23:15

21 տարեկանից ցածր Վրաստանի քաղաքացիներին արգելվում է խաղալ ազարտային խաղեր: Համապատասխան փոփոխությունը նախատեսվում է Ֆինանսների նախարարության կողմից նախապատրաստված օրենքի նախագծով, գրում է jnews.ge-ն:

Եթե խորհրդարանն ընդունի այս կանոնակարգը, ապա Վրաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ կզրկվեն խաղատներում, առցանց խաղատներում եւ տոտալիզատորում խաղալու իրավունքից: Համապատասխանաբար, փոփոխությունը կտրուկ կնվազեցնի ազարտային խաղերի ոլորտի օգտագործողների թիվը:

Ֆինանսների նախարարության կողմից պատրաստված բացատրական հուշագրում նշվում է, որ այդ փոփոխությունը դրական ազդեցություն կունենա հասարակության վրա, քանի որ երիտասարդները չեն կարողանա զբաղվել ազարտային խաղերով: Միեւնույն ժամանակ, այս օրինագիծը թույլ է տալիս ստեղծել խաղացողների համար միասնական տվյալների բազա, որը նախարարության բացատրությամբ կբացառի անչափահասների ներառումը խաղերում:

2016-ին խաղատների եւ տոտալիզատորների շրջանառությունը Վրաստանում կազմել է 4.3 մլրդ լարի: Սա 16%-ով ավելի է, քան 2015-ին: 4.3 մլրդ լարիից տոտալիզատորներին հասնում է 850 միլիոնը, իսկ դա նշանակում է, որ կազինոյի/խաղատան շրջանառությունը ավելի բարձր քան տոտալիզատորներինը:

Խաղային բիզնեսի ամենամեծ աճը` 76%-ը, եղել է 2015 թվականին, երբ արդյունաբերության չափը հասել է 3.7 մլրդ լարիի:

Այսօրվա դրությամբ երկրում գրանցվել է 138 բիզնես ձեռնարկություն, որոնք զբաղվում են ազարտային խաղերի կազմակերպմամբ: Այդ ընկերություններում աշխատողների թիվը կազմում է 6,5 հազար:

Ազարտային խաղերի բիզնեսը բյուջեի խոշոր վճարողներից մեկն է: 2017-ին բյուջե մուտք գործած հարկերի գումարը կտրուկ աճել է՝ հարկերի բարձրացման հետեւանքով:

2017 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել հարկային նոր փոփոխություններ, որոնց խաղարկային արդյունաբերությունը կտրականապես դեմ է եղել: 2017 թվականի առաջին կեսին բարձրացված վճարների պայմաններում խաղային բիզնեսը ենթարկվել է հարկերի` 145 միլիոն լարի չափով, ինչը 33%-ով ավելի է, քան 2016 թվականին:

Տպել
2287 դիտում

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով