Հայաստանի 69 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Հայաստանի 69 համայնքներում այսօր` նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենում:  Համայնքի ղեկավար եւ ավագանի են ընտրելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում, իսկ Արտաշատ, Գորիս եւ Շիրակամուտ համայնքներում համայնքի ղեկավարների արտահերթ ընտրություններ են։

Համայնքներից 34-ը խոշորացված համայնքներ են: Համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ (որոնցից 3-ում արտահերթ), 17 համայնքում՝ միայն ավագանու անդամի, իսկ 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Որպես համայնքների ղեկավարների թեկնածուներ նախապես առաջադրվել էին 115 անձ, որոնցից 40-ը ինքնաբացարկ է հայտնել: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից 26-ում միայն մեկ թեկնածու կա,  2 համայնքում՝ 6 թեկնածու:
Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 56-ը անկուսակցական են, 67-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ: 
Համայնքի ղեկավարի 135 թեկնածուներից 93-ը ինքնաառաջադրվել են, 36-ին առաջադրել է իշխող կուսակցությունը:
Առավոտյան ժամը 8-ից բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 527 ընտրական տեղամասերը, քվեարկությունը սկսված է: Այն կավարտվի 20:00-ին:

Մի շարք համայնքներում, ինչպես արդեն հայտնել էինք, ընտրապայքարը թեժ է լինելու: 

Տպել
8549 դիտում

Չեմ կարող բառեր գտնել զգացմուքներս նկարագրելու համար. Ժիրուի մեկնաբանությունը ՀԺ-ին

Հաղթեցինք ուժեղ թիմի. Պոգբան ֆուտբոլի ԱԱ եզրափակչի մասին

Կարող ենք գլուխներս բարձր հեռանալ. Մոդրիչը ֆուտբոլի ԱԱ 2018-ի եզրափակչում պարտվելու մասին

Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետը շնորհավորել է Էրդողանին, ապա դիմել նրան

Դիլիջանում կայացել է Դիմակայունության մարզային ֆորումը

Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերի իրականացմանը

Այժմ գնդակը Ձեր դաշտում է. Պուտինը Թրամփին

Կարպիս Փաշոյանը վաղն առավոտյան ազատման դիմում կներկայացնի

Ոստիկանության պետը հերթական սպայական կոչումներն է հանձնել մի խումբ ոստիկանների (տեսանյութ)

Ամբողջովին ստի եւ կեղծիքների վրա հիմնված հայտարարություն. ՀՖՖ-ն պատասխանում է «Փյունիկ»-ին

Դասընթացներ՝ ՔԿ զինվորական քննիչների համար. ՔԿ նախագահն ընդունել է ԱՄՆ-ի փորձագետներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու պետին

Հայ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցումներին

Կարենի Ադրբեջանում հայտնվելը հանելուկային է, դաշտը ականապատված է. բարեկամը մանրամասնում է

Հայ-ռուսական բիզնես շրջանակների միջև փոխգործակցության հանձնաժողովի ստեղծումը կարևորվում է

Շնորհավորական ուղերձ՝  ՀՀ լեռնամետաղագործական ճյուղի աշխատակիցներին

Ա. Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին

Ինչպես է գործելու «Հայաստան» համահայկական հիմնադրամը. քննարկել են վարչապետն ու նոր տնօրենը

Երկիրը փոխվել է, նայենք Փաշինյանն ինչ բդի էնե. ավերածություններ Նահապետավանում

Գործել է բժիշկ-զինկոմ կոռուպցիոն սխեմա. 14000 դոլարով ազատել են ծառայությունից (տեսանյութ)