«Միսս աշխարհում» Լիլիով հիանում են. Գոհար Հարությունյան

07/11/2017 schedule15:50

«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանը շատ սիրված է «Միսս աշխարհ 2017»-ի մասնակիցների ու կազմակերպիչների կողմից: Այս մասին armtimes.com-ին ասաց «Միսս Արմենիա» մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանը: Նա նշեց, որ Լիլին անընդհատ հաճոյախություններ է լսում:

«Շատ ուրախ եմ, որ նրան մեծ ուշադրություն են դարձնում ու հաճոյախոսություններ են անում, բոլորը նրանով հիանում են»,- ասաց նա:

Մրցույթը Չինաստանում մեկնարկել է հոկտեմբերի 18-ից: Հենց այդ օրվանից էլ Լիլին այնտեղ է եւ մասնակցում է տարբեր միջոցառումների: Գոհար Հարությունյանը նրան խորհուրդ է տվել մոռանալ մրցակցության մասին ավելորդ չլարվելու համար:

«Շատ հետաքրքիր միջոցառումներ են անցկացնում, արդեն 2-3 անգամ ճանապարհորդել են: Շատ լավ ժամանակ է անցկացնում, վայելում է՝ անկախ մրցութային իրավիճակից: Ես իրեն էլ ասացի. «Գնա վայելիր, աշխատիր չմտածել, չլարվել, միեւնույն է՝ լինելու է այն, ինչ լինելու է, կարեւորը՝ մեր դրոշը բարձրանա»,- ասաց նա:

Այս պահին «Միսս աշխարհ 2017»-ում ընթանում է «Head to Head Challenge» փուլը: 118 մասնակցիները բաժանվել է 20 խմբի, որոնցից 18-ում կա 6, 2-ում՝ 5 գեղեցկուհի: Մրցույթի շրջանակներում մասնակիցները ներկայացնում են իրենք իրենց ու պատասխանում հարցերի, որից հետո մարդիկ կարող են քվեարկել իրենց նախընտրած գեղեցկուհու օգտին: Այսօրվա՝ նոյեմբերի 7-ի դրությամբ Լիլին իր՝ 4-րդ, ենթախմբում ընթանում է 4-րդ տեղում: Քվեարկության արդյունքում հավաքել է ձայների 0.07%-ը:

Ֆրանսիայի ներկայացուցիչը

Ճամայկայի ներկայացուցիչը

Լիլիի հետ վիճակահանության արդյունքում նույն ենթախմբում են ընդգրկված Ավստրալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եգիպտոսի եւ Յամայկայի ներկայացուցիչները: Այս պահին առաջատարը Ֆրանսիան է ձայների 2.06%-ով: Նրան հաջորդում են Ճամայկայի (0.97%), Ավստրալիայի (0.31%) եւ, ինչպես նշվեց, Հայաստանի մասնակիցները: Վերջին 2 հորիզոնականներում Գերմանիան ու Եգիպտոսն են: 2-ն էլ վաստակել են ձայների 0.01%-ը:

Ավստրալիայի ներկայացուցիչը

Գերմանիայի ներկայացուցիչը

Այս փուլն ավարտվելու է նոյեմբերի 15-ին: Յուրաքանչյուր խմբի հաղթողը եզրափակչում տիտղոսի համար պայքարելու հնարավորություն կստանա: Այս փուլից եզրափակիչ է անցնելու 20 հոգի:

Եգիպտոսի ներկայացուցիչը

Եթե Լիլին այստեղ հաջողության չհասնի, կարող է հույսը դնել մյուս մրցույթների, ինչպես նաեւ ժյուրիի բարեհաճության վրա: Գլխավոր տիտղոսի համար պայքարելու հնարավորություն կունենան նաեւ «Թոփ մոդել», «Տաղանդ», «Մուլտիմեդիա», «Սպորտ», «Գեղեցկությունը նպատակի համար» փուլերի հաղթողները: Եզրափակչի համար 15 մասնակցի էլ ընտրելու է ժյուրին: Ընդհանուր առմամբ տիտղոսի համար պայքարելու է 40 հոգի:

«Միսս աշխարհ 2017»-ի եզրափակիչը կայանալու է նոյեմբերի 18-ին, «Sanya City Arena» դահլիճում:

Տպել
4580 դիտում

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին