Երևան
29 °C
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը ամերիկյան հայտնի «Monsanto» ընկերության գործունեությանը Հայաստանում դեմ չէ, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող նյութերով մթերքների արտադրությանն է դեմ: Այս մասին Դավիթ Պիպոյանն ասաց armtimes.com-ի հետ զրույցում անդրադառնալով ամերիկյան ընկերության կողմից Հայաստանի շուկայով հետաքրքրվելուն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեպասնատունը օրեր առաջ կազմակերպել էր ամերիկյան եւ հայկական ընկերությունների մասնակցությամբ հանդիպում, որտեղ ներկայաված էր նաեւ «Monsanto» ընկերությունը, որը հետաքրքրված է հայկական գյուղատնտեսական արտադրանքի ժամանակ իր նյութերը կիրառելու հնարավորությամբ: Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանն էլ կոչ էր արել Հայաստանին հետու մնալ «Monsanto»-ի արտադրանքը գյուղատնտեսությունում կիրառելուց, քանի որ համոզված է, որ այն վտանգավոր է:
«Ես կոնկրետ մեկ կազմակերպության դեմ որեւէ բան չունեմ, ես դեմ եմ անփույթ աշխատանքին, բարձիթողի վիճակին, օրենսդրություն չունենալուն, ճշգրիտ գյուղատնտեսություն չկիրառելուն: Ես դրան եմ դեմ: «Monsanto» ընկերությունը լավ ընկկերություն է, թող գնա ԱՄՆ-ում արտադրանքը վաճառի, ամրիկացիներն էլ ուտեն, ճարպակալեն, շաքարային դիաբետով հիվանդանան եւ այլն: Ինձ հետաքրքրում է Հայաստանը, որտեց ՀՀ-ում որեւէ մեկի շահերից չի բխում տրանսգենային գյուղատնտեսությունը»,- ասաց Դավիթ Պիպոյանը՝ նշելով, որ հիշայլ ընկերության արտադրանքն արգելված չի ԱՄՆ-ում վաճառելու համար:
Մեր զրուցակիցը նշեց, որ «Monsanto» ընկերությունը ամբողջ աշխարհում հայտնի է ոչ միան գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող արտադրանք տալով, այլ նաեւ թույների արտադրությունով, շաքարի փոխարինիչով, հորմոնային ծագում ունեցող նյութերով կենդանիների բուծմամբ եւ այլն: «Այսօր ԱՄՆ-ն թողնում է, բայց որեւէ ամերիկյան արտադրող «Monsanto» ընկերության հորմոնային նյութերով մշակվող միգը չի կարող արտահանել Եվրոպական Միություն: ԵՄ-ում այդքան միամիտ չէն: Իրենք շատ լավ գիտեն՝ երբ որ կենդանիների աճի խթանիչ ես օգտագորոծում, մի քանի օրում ունենում ես մի քանի կիլոգրամանոց բրայլեր տեսակի հավ, որը հորմոնալ խանգարում է առաջացնում եւ առաջացնում է ճարպակալում»,- ասաց Դավիթ Պիպոյանը:
Փորձագետը նշեց նաեւ, որ ԵՄ-ի շուկայով հետաքրքրվող ամերիկյան արտադրողներն ունեն հատուկ համակարգ եւ Եվրոպական միության համար առանց աճի խթանիչերի արտադրանք են արտահանում: «Երկրները, որտեղ սպառողի շահն ու առողջությունն է հետարքրքիր ոչ թե գինը, թույլ չեն տալիս, որ այդ նույն հորմոնով մշակված կենդանու միսը ներկրվի իրենց երկիր»- եզրափակեց սննդի անվտանգության փորձագետը:
Ավելի վաղ գյուղատնտեսության նախարարությունը հանդես էր եկել պարզաբանմամբ, որում ասված էր, որ նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպվել էր համաժողով, որին դեսպանատան հրավերով մասնակցել են մի շարք ամերիկյան կազմակերպություններ, մասնավորապես «Մոնսանտո» ընկերությունը:
«Միջոցառման ընթացքում ներկայացվել են ընկերության ապրանքները, բարձրացվել են մի շարք հարցեր: Համաժողովին մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը շեշտադրել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորությունը` նշելով, որ նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով: Միաժամանակ ընդգծում ենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ»,- ասված էր նախարարության պարզաբանման մեջ:
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը
Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է
Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)
Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին
© 2024 Հայկական ժամանակ