Դասադուլը մեր քաղաքական դիրքորոշման վրա չի ազդել. Էդուարդ Շարմազանով

Այսօր տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստում անդրադարձ է կատարվել ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի քննարկումներին եւ այլ հարցերի: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին՝ անդրադարձ եղե՞լ է ուսանողների կողմից անցկացվող դասադուլներին, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ինֆորմացիա տրվել է: Դասադուլները մեր քաղաքացիների, ուսանողների իրավունքներն են»: ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ ուսանողական տարիներին ինքն էլ է դասադուլներ կազմակերպել եւ եղել է այն ուսանողների ցանկում, որոնք 1996 թվականի ապրիլի 18-ից 20-ը հացադուլ են անցկացրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նստավայրի դիմաց:

«Այն ժամանակ իրավիճակն այլ էր: Մենք դասադուլ հայտարարեցինք, նաեւ նստացույց, այնուհետեւ հացադուլ արեցինք, որովհետեւ իշխանությունը մեզ լսելու ցանկություն չուներ: Ոչ մի իշխանավոր այդ 48 ժամվա ընթացքում, երբ մենք հացադուլ էինք իրականացնում, չմոտեցավ մեզ եւ չհարցրեց, թե ինչ ենք մենք ուզում, որն է մեր պահանջը: Այսօր իրավիճակն այլ է: Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր պատրաստակամությունն է հայտնել հանդիպել դաադուլավոր ուսանողների հետ, սակայն նրանք չմասնացեցին այդ քննարկմանը, ափսոսանքով պետք է նշեմ»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ինքը համաձայն է պաշտպանության նախարարի հետ, որ ուսանողներին ավելի շատ հետաքրքրում է գործընթացը, քան արդյունքը:

«Դասադուլը մեր քաղաքական դիրքորոշման վրա չի ազդել: Մենք գտնում ենք, որ այս օրենքն անհրաժեշտ է, այն բխում է ՀՀ անվտանգության ամրապնդման շահերից: Այս օրենքը չի կարելի պրիմիտիվացնել եւ ասել միայն՝ տարկետման իրավունքին է  վերաբերվում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Տպել
3309 դիտում

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն