Էդգարը հավատում է իր ուժերին եւ մեր աշխատանքին. մարզիչը՝ հեծանվորդի կարեւոր մեդալի մասին

09/11/2017 schedule15:36

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Լեհաստանում կայացած աշխարհի գավաթի խաղարկության ընթացքում ճնշվածություն չի զգացել: Նոյեմբերի 3-5-ը կայացած մրցաշարում մրցակիցների թվում եղել են մի շարք տիտղոսակիր մարզիկներ, սակայն դա նրա համար ավելորդ լարվածության պատճառ չի դարձել, եւ նա կարողացել է արծաթե մեդալ նվաճել: Armtimes.com-ի հետ զրույցում նրա անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանը նշեց, որ իր սանն այնպիսի բնավորություն ունի, որը հեշտացնում է մարզիչների գործը:

«Այնպես չէ, որ գովում են Էդգարին, չնայած գովալու տեղ կա: Երբեք մեկնարկի ժամանակ չի մտածել, որ վայ կողքինն աշխարհի չեմպիոն է: Նա հավատում է իր ուժերին եւ մեր ընդհանուր աշխատանքին: Դա բնավորության գիծ է, որը, եթե լինում  է մարզիկների մոտ, հեշտացնում է մարզչի աշխատանքը: Մրցակիցները ճանաչված մարզիկներ էին. ավտսրալացին օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, լեհն անցած տարի աշխարհի չեմպիոն էր դարձել եւ աշխարհի չեմպիոնի շապիկով մասնակցելու իրավունք էր ձեռք բերել, կային Եվրոպայի մրցանակակիրներ... Այնպես չէ, որ ցանկացած մեկը կարող է մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը: Էդգարը մինչեւ այդ համապատասխան միավորներ էր վաստակել, 450-ի շեմն անցել էր, դրա համար մեզ թույլ տվեցին մասնակցել»,- ասաց նա:  

Այս մեդալը հեծանվային սպորտում անկախ Հայաստանի պատմության 1-ին մեդալն է մեծահասակների պայքարում: Գյոզալյանն ընդգծում է, որ Էդգարի նվաճումը միայն իր աշխատանքի ու Էդգարի նվիրվածության արդյունքը չէ: Դրան նպաստել են նաեւ Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիան նախագահի գլխավորությամբ:

«Էդգարը երկար ճանապարհ է անցել մինչեւ այստեղ հասնելը: Աա պատահականություն չէ. երիտասարդների մեջ եղել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի արծաթե մեդալակիր, աշխարհի բրոնզե մեդալակիր: Ամենակարեւորը՝ նրա նպատակասլացությունը, բնավորությունը, ձգտումը տալիս են ցանկալի արդյունքը: Բայց սա թիմային մեծ աշխատանքի արդյունք է: Միայն 1 մարզիկով կամ մարզիչով չէ պայմանավորված: Կա ֆեդերացիան՝ ֆեդերացիայի նախագահի գլխավորությամբ, օղակները ճիշտ աշխատում են, եւ արդյունքները լինում են».- ասում է նա:

Արծաթե մեդալի շնորհիվ Էդգար Ստեփանյանը բարելավել է դիրքը վարկանիշային աղյուսակում: Այժմ 23-րդ է: Աշխարհի 2018 թ. առաջնությանը մասնակցելու իրավունք կստանան առաջին 24 տեղերում գտնվող հեծանվորդները: Փետրվարին կայանալիք այդ մրցաշարում տեղն ապահովելու նպատակով Էդգարը դեկտեմբերին եւս մեկ վարկանիշային մրցաշարի կմասնակցի: Այն կայանալու է Պորտուգալիայում դեկտեմբերի 12-19-ը:

Տպել
1338 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից