Նրան գրում էին՝ ինչ վատն է, որ Աննա Սեդոկովային թողել է խլել ինձ իրենից. Միքայել Արամյան

11/11/2017 schedule02:50

Ռուսաստանցի ազգությամբ հայ դերասան Միքայել Արամյանը հաճախ է ստիպված լինում հերքել իրեն վերագրվող այս կամ այն սիրավեպը: Վերջինները կապված են ռուս հայտնի երգչուհի Աննա Սեդոկովայի եւ դերասանուհի Նատալյա Ռուդովայի հետ: Վերջերս Ռուդովայի հետ նկարահանվել է «Любовь в городе ангелов» ֆիլմում, իսկ երբ հայտնվեց Սեդոկովայի «Не твоя вина» տեսահոլովակը, բոլորը սկսեցին, խոսել, թե երգչուհին գողացել է նրան Ռուդովայից: Լրագրողների հետ զրույցում Միքայելը հերքեց սիրային եռանկյունու մասին բամբասանքները:

«Մեկ անգամ չէ, որ ինձ սիրավեպ են վերագրել Նատալյայի հետ: Նրան նույնիսկ գրել էին, թե ինչ վատ ընկերուհի է եղել ինձ համար, որ Աննա Սեդոկովային թողել է խլել ինձ իրենից: Բայց մենք միայն գործընկերներ ենք, բացի փոխադարձ հարգանքից ու ջերմ ընկերական հարաբերություններից՝ ուրիշ ոչինչ չկա»,- ասաց նա:

Դերասանը թեթեւ է նայում ասեկոսեներին: Դրանց հումորով է վերաբերվում: Հիմա նկարահանվում է Դմիտրի Մալիկովի տեսահոլովակում եւ կատակում է, թե հույս ունի երգչի հետ սիրավեպի մասին երբեք չի լսի:

«Հուսով եմ՝ չեն սկսի խոսել, թե Դմիտրի Մալիկովի հետ սիրավեպ ունեմ (ծիծաղում է): Աննա Սեդակովայի դեպքում էլ իրականում սկանդալ չկար: Պարզապես մարդիկ սիրում են քննարկել ուրիշների անձնական կյանքը: Բավական է՝ ինչ-որ մեկի հետ մի վայրում հայտնվես, եւ անմիջապես սկսում են խոսել սիրավեպի մասին: Իհարկե, ես շատ եմ սիրում, խորապես հարգում եմ Աննային, նա արժանի է դրան, շատ աշխատասեր է, շատ վառ, տաղանդավոր արտիստ, բայց ասել, թե մենք ռոմանտիկ հարաբերություններ ունենք սուտ է»,- ասաց նա:

Միքայել Արամյանը միայն ռուսական նախագծերում չէ, որ հանդես է ալիս: Վերջերս Հայաստանում «Армен и я» ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսներից մեկին: Հայկական ֆիլմում նկարահանվել է ու հայկական սերիալում էլ դեմ չէր լինի հայտնվել, սակայն բարձր է գնահատում աշխատաքին պրոֆեսիոնալ մոտեցումը: Բացի բիզնեսից՝ նախագիծը պետք է նաեւ ստեղծագործական առումով իմաստ ու նպատակ ունենա: Չնկարահանվի պարզապես ինչ-որ բան եթեր հեռարձակելու համար: Իսկ իր պահանջներին համապատասխանող առաջարկ Հայաստանից դեռ չի եղել:

«Կախված է սերիալից, եւ նրանից, թե ինչպիսին կլինեն պայմանները, եւ ես ամենեւին չեմ խոսում ֆինանսական կողմի մասին: Բավական քննադատաբար եմ մոտենում հարցին, բայց ոչ թե հենց այնպես, քննադատելու համար, պարզապես լուրջ եմ վերաբերվում: Եթե հետաքրքիր առաջարկ լինի, եթե տեսնեմ, որ հեղինակները միայն կոմերցիոն շահ չեն հետապնդում, այլ կա նաեւ ստեղծագործական հետաքրքրություն, եթե, օրինակ, 1 օրվա մեջ 2 սերիա չեն նկարահանելու, այլ դա լինելու է որակյալ, պրոֆեսիոնալ աշխատանք՝ հետաքրքիր սցենարով ու թիմով, իհարկե կհամաձայնեմ, բայց դեռ նման առաջարկ չեմ ստացել»,- ասում է նա:

Ընդհանրապես Միքայելը նոր համագործակցություն սկսելիս ֆինանսականի վրա չի կենտրոնանում: Ռուսաստանի ամենէժան դերսաններից չէ, ու ամեն մեկը չէ, որ կարող է թույլ տալ իրեն նրան իր նախագծում ընդգրկել, սակայն դեռ նոր է հաստատվում ասպարեզում եւ առաջնահերթությունը տալիս է ոչ թե հոնորարին, այն նրան, թե որքանով տվյալ դերը կնպաստի իր մասնագիտական աճին:

«Ես շատ բաներից եմ հրաժարվում, եւ փորձում եմ այնպես ընտրել դերերը, որ դրանք նպաստեն իմ մասնագիտական աճին»,- ասում է նա՝ ավելացնելով, որ սիրում է իր գործը եւ գումարի համար չի աշխատում:

Այս օրերին Միքայելը Երեւանում է: Կարճ այցով է եկել: 2 կարեւոր գործ ունի: 1-ինը նոյեմբերի 10-ին կայացած Սոֆիա Ղուլյանի «Red Carpet» ամսագրի շնորհանդեսին մասնակցելն էր (ամսագրի 3-րդ համարի շապիկին է): 2-րդը հայկական «Армен и я» ֆիլմի հետ կապված որոշ աշխատանքներն են, որոնք պետք է ավարտին հասցվեն մինչեւ պրեմիերան: Պրեմիերան հնարավոր է՝ լինի ձմռանը:

Տպել
3667 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին