Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի քարաթափման վտանգը կանխած փրկարարները պարգեւատրվել են. ֆոտո

13/11/2017 schedule18:23

Նոյեմբերի 13-ին Արցախի Մարտակերտ-Վարդենիս մայրուղու քարաթափման վտանգ ներկայացնող տեղամասերում իրականացվող կանխարգելիչ և վթարափրկարարական աշխատանքներն ավարտվել են, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նախատեսված 12 տեղամասի փոխարեն աշխատանքներն իրականացվել են 15 տեղամասում, և բոլոր հատվածներում քարաթափման վտանգը վերացվել է:

Աշխատանքները համատեղ իրականացրել են ՀՀ ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներից, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարներից ու հրշեջ-փրկարարներից կազմված 20-հոգանոց խմբերը:

Նշենք, որ այդ տեղանքում նախկինում եղել են քարաթափումներ՝ ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի: Արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված ՀՀ ԱԻՆ և ԱՀ ԱԻ համատեղ ջանքերը հնարավորություն տվեցին խուսափել հետագա վտանգներից և պատահարներից:

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի հրամանով Մարտակերտ-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի քարաթափման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին գործնական և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար 1 աշխատակից պարգևատրվել է թանկարժեք նվերով, 8-ը` Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության պատվոգրերով:

Տպել
1667 դիտում

Արմեն Սարգսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին

Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը. Շառլ Ազնավուր

ԹԻՀԿ-ի հայտարարությունը` Լեւոն Բարսեղյանի և Արմեն Գրիգորյանի բերման ենթարկվելու մասին

Վանաձորում ցույցերը շարունակվում են. դարձյալ բերման ենթարկվածներ կան

ՀՀ ԱԻՆ-ի կոչը քաղաքացիներին` լինել զգոն, խուսափել հանրային անվտանգության խաթարումից

Ոստիկա՛ն, քո արյունը ժողովրդի մեջ է, ոչ թե պագոնների. մեկնարկեց մեծ հանրահավաք. թարմացվող

Արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից խախտվել է հրադադարի ռեժիմը. ԱՀ ՊՆ

Ոստիկանները Վանաձորում փորձեցին ցրել ցույցը, սակայն չհաջողվեց

Բացառել ցանկացած տեսակի բռնություն, ատելության ու բռնության կոչերի տարածում. ՄԻՊ

Արմեն Սարգսյանը հեռացավ՝ չպատասխանելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին հարցին

Ոսոխի հետ այսքան տարի կարողացանք խոսել, ինքներս մեզ հետ էլ կկարողանանք. Տիգրան Մանսուրյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության հրապարակում է, ընդունել է Փաշինյանի պայմանը

Հոլիվուդյան դերասան Մարկո Խանը՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին

Բերման են ենթարկել Լեւոն Բարսեղյանին

Երևանում ավտոերթերով արարքներ կատարելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել. ՀՀ դատախազություն

Ես պատրաստ եմ 19:00-ին հանդիպել Արմեն Սարգսյանին այս հրապարակում. Նիկոլ Փաշինյան

Վանաձորում ցուցարարներ են բերման ենթարկվել (լուսանկարներ)

Դիմում եմ ձեզ որպես ծնող, որպես բարեկամ եւ որպես հայ մարդ. Արմեն Սարգսյանը՝ քաղաքացիներին

«Քայլը» արեց իր քայլը. հերթը առայժմ գործող իշխանությանն է

Որեւէ զարգացում պետք չի բացառել. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին