Դասադուլն ինքնին քաղաքական ակցիա է. պատգամավորների կարծիքով՝ երիտասարդներին ուղղորդում են

Արդեն մոտ մեկ շաբաթից ավելի է, ինչ մի խումբ ուսանողներ դասադուլ են անում՝ այդպիսով իրենց բողոքն արտահատելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքով բուհերից տարկետման վերաբերյալ դրույթների դեմ: Այս ընթացքում ուսանողները, «տարկետում լինելուԱ» կարգախոսով, հասցրեցին հանդիպել վարչապետի, կրթության եւ գիտության ու պաշտպանության նախարարների հետ, պտտվել բուհերով ու դասադուլի կոչ անել, ու իրենց գործողություններով հանրային լայն քննարկում առաջացնել: Այսօր էլ արդեն դիմեցին էլ ավելի ծայրահեղ քայլի՝ հոգի նստեցին հացադուլի:

Ու չնայած դասադուլ շարժում սկսած երիտասարդները քաղաքական հայտարարություններ չեն անում, փորձում են հնարավորինս զերծ մնալ քաղաքական երանգներից, բայց միեւնույն է՝ որոշ շրջանակներում այդպես էլ շարունակում է հարցական մնալ՝ արդյո՞ք նրանց գործողություններն ինքնաբուխ են, թե՞ ուղղորդված են ինչ-որ ուժերի կամ շահերի խմբերի կողմից: Որովհետեւ անկախ նրանից, թե նրանց պահանջը որն է, անկախ նրանից՝ օբյեկտի՞վ են ուսանողներն իրենց պահանաջների հիմնավորումներում, թե՞ սուբյեկտիվ՝ երբ ուսանողների մի մեծ խումբ դասադուլ է անում, դա առնվազն գրավիչ կարող է լինել՝ այդ բողոքի ալիքը քաղաքական նպատակներով ու քաղաքական ենթատեքստով օգտագործելու համար:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն armtimes.com-ի հետ զրույցում  թեեւ նշում է, որ անձամբ ինքը ուղղորդման վերաբերյալ փաստերի չի տիրապետում, բայց նաեւ չի բացառում, որ այս ակցիաները կարող էին նաեւ ուղղորդվել:

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ, պատասխանելով armtimes.com-ի հարցին՝ արդյոք ուսանողների բողոքի ակցիայի ու դասադուլների հետեւում քաղաքական ենթատեքստ, ինչ-որ ուժերի կողմից ուղղորդում տեսնո՞ւմ է, նշեց, թե նախ՝ դասադուլն ինքնին արդեն քաղաքական ակցիա է՝ անկախ նրանից՝ կուսակցակա՞ն է, թե՞ ոչ:

«Քաղաքական ու կուսակցական ասվածը տարբեր բաներ են: Ես ասել եմ  ու կրկնեմ՝ չեմ կիսում այն կարծիքը, որն ունեն դասադուլ անող ուսանողները եւ հիմնավորել եմ բազում անգամներ իմ ելույթներում, որովհետեւ ես այս օրենքի պաշտպանն եմ, բայց ես չեմ ժխտում այդ մարդկանց՝ դասուլ անելու իրավունքը: Շատ զարմանալի էր կլիներ,եթե ժխտեի այդ իրավունքը, որովհետեւ ես ժամանակին ե՛ւ դասադուլ եմ արել, ե՛ւ հացադուլ եմ արել՝ օգտվելով իմ իրավունքից: Բայց այն ժամանակ, իմ սուբյեկտիվ կարծիքով, իրավիճակն այլ էր՝ մենք 15 ուսանողով 2 օր շարունակ հացադուլ արեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանի նստավայրի դիմաց, եւ այն ժամանակվա իշխանություններից որեւէ մեկը՝ նույնիսկ նախագահի օգնական, նույնիսկ կառավարությունից որեւէ մեկը՝ անգամ վարչապետի օգնական չիջավ, տեսնելու, թե այս ուսանողներն ինչո՞ւ են դասադուլ կամ հացադուլ անում: Այսօր մենք ականատեսն ենք լինում, որ վարչապետը, կրթության եւ գիտության ու պաշտպանության նախարարները հանդիպումներ են ունենում դասադուլ անող ուսանողների հետ, ինչը խոսում է թե՛ մեր քաղաքական կամքի մասին, թե՛  ուսանողական շարժման ու ձեռքբերումների մասին, եւ թե՛ մեր պետության ժողովրդավարացման մասին, ու այս ուղղությամբ այս տարիների ընացքում մենք շատ առաջ ենք գնացել»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը դրական է վերաբերվում երեւույթին, որ ուսանողներն ակտիվ են եւ իրենց դիրքորոշումները, հասարակական բուռն իրադարձությունների հետ կապված, հայտնում են:

«Բայց շատ անընդունելի է, երբ վերջին ժամանակ տարածված է նաեւ, որ առանց օրինագիծը կարդալու, առանց խորանալու օրինագծի դրույթների մեջ, սկսում են մեկնաբանություններ, եւ այդ մեկնաբանությունները սկսում են տարածվել, եւ հասարկության մեջ ծնվում են ինչ-որ անհիմն բողոքներ եւ այլն: Ես կարծում եմ, որ ուսանողների հանդիպումը վարչապետի, նախարարների հետ, պետք է որ այդ հարցերի լուծումները տված լիներ: Ես կարծում եմ, որ իրենց  հարցերի պատասխանները տրվեցին, իսկ թե իրենք հետագայում ինչ կանեն, կամ այս դասադուլներն ինչ թեմայով են հրահրվում, ես չեմ կարող ասել»,- շեշտեց Կարինե Աճեմյանը:

Մեր ճշտող հարցին՝ պատգամավորը վստա՞հ է, որ հրահրվում են, Կարինե Աճեմյանը պատասխանեց, որ շատ հնարավոր է՝ հրահրվում են, քանի որ երբ փորձում ես հիմնավորել, ու որեւէ մեկը չի ուզում լսել եւ այլն, դա արդեն ինչ-որ բան հուշում է: Իսկ երբ պատգամավորին հուշեցինք, որ մամուլում տարբեր կարծիքներ, տեղեկություններ հրապարակվեցին, թե ուսանողների այդ բողոքը հրահրելու հարցում այս կամ այն ուժերն են «օգնում»՝ սկսած ընդդիմությունից եւ վերջացրած Բաղրամյան 26-ով, Կարինե Աճեմյանն ասաց՝ «Ինչ վերաբերում է Բաղրամյան 26-ի կողմից հրահրվելուն, ապա համոզված եմ, որ դա այդպես չէ, որովհետեւ պաշտպանության նախարարի դեմ պարզապես չի կարող հրահրվել որեւէ գործողություն Բաղրամյան 26-ին: Բայց մամուլում խոսակցություններ ու նաեւ հրապարակումներ կան, ես էլ մի քանի անգամ կարդացել եմ, որ դա «Ելք»-ի, այսինքն՝ ոչ միայն «Ելք»-ի, այլ ընդհանրապես ընդդիմության կողմից հրահրվող գործողություններ են: Այսինքն կարծում եմ, որ ճշմարտությունը ոչ մեկն է եւ ոչ էլ մյուսը. իրականությունը մեկ այլ տեղ պետք է փնտրել»:

Բոլոր դեպքերում, ուսանողներն ուզեն, թե չուզեն, «քաղաքական մոտիվացիա», շարժառիթներ ունենան, թե ոչ, միեւնույն է՝ բողոքում են մի դրույթի դեմ, որն ընդունվել է քաղաքական որոշման արդյունքում, հետեւաբար դա չէր կարող չդիտարկվել՝ քաղաքական բովանդակությամբ:

Տպել
3834 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց