Ջավախքում վրդովված են. Հայերից գողացված, Թուրքիա տարված անասունների գործում առաջընթաց չկա

14/11/2017 schedule22:20

Թուրքիայի և Վրաստանի սահմանին` Ջավախքի Դադեշ գյուղի մոտ 50 բնակիչ գնացել են Ախալքալաք` պարզելու, թե արդյոք կա՞ առաջընթաց իրենց գյուղից անասունների գողության գործում: Գյուղացիները դժգոհ են, որ գողերը դեռ չեն գտնվել, և սահմանի հսկողությունը չի ամրապնդվել, գրում է jnews.ge-ն-ն: 

 

Դադեշ գյուղում մարդիկ հուզված և վրդովված են, որ արդեն մեկ շաբաթ է անցել, որ իրենց գյուղից անասուններ են գողացվել և տեղափոխվել Թուրքիա, իսկ արդյունքներ դեռ չկան: Մանավանդ, երբ թուրքական կողմի տեսախցիկները գրանցել են անասունների և գողերի անցումը:

Գյուղացիների խոսքերով, գյուղում լարված իրավիճակ է: Բնակիչները վախենում են անպաշտպան սահմանի պատճառով: Նրանք պահանջում են, որ մեղավոր սահմանապահներին գտնեն և պատժեն:

Գյուղի բնակիչ Մանվել Մովսիսյանը կարծում է, որ երկու երկրների սահմանապահ ուղեկալի ղեկավարները միմյանց հետ պայմանավորվածություն ունեն: «Եթե թուրքական կողմը ցանկանար, գողերին արդեն գտած կլիներ: Մենք ուզում ենք սահմանապահներին պատասխանատվության ենթարկեն: Մենք ուզում ենք, որ նրանց պատժեն: Սա ոչ միայն դադեշցիների հարցն է, այլեւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության խնդիրն է: Ինչքան պիտի մենք համբերենք, մինչ նրանք բարեհաճեն սահմանն ամրապնդել: Նրանք ազատ ելք ու մուտք են անում, բայց մեզ թույլ չեն տալիս», – ասում է Մանվել Մովսիսյանը:

Ռուդիկ Հակոբյանը նույնպես վրդովված է սահմանապահների աշխատանքից: «Ինչպես է հնարավոր 50 մ հեռավորության վրա չտեսնել: Ուրեմն ինչու է կանգնել այդտեղ: Մեկ ուղեկալ էլ թող ավելացնեն: Միշտ միևնույն տեղից են տեղափոխում անասուններին: Սա առաջին անգամը չէ», – ասում է Ռուդիկ Հակոբյանը:

Արտաշես Ղանդյանը տուժածներից է: Նա հույս ուներ, որ այսօր որևէ լուր կլսի այս գործի հետ կապված: 

Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանն իր հետ հանդիպման եկած դադեշցիներին ասել է. «Ինձ պատասխանեցին, որ սահմանապահներն ու ոստիկանությունը ակտիվ աշխատում են: Նրանք դեռ չեն կարող ասել արդյունքների մասին: Ես խորհրդարանում պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ եմ, և հենց առաջին նիստի ժամանակ կբարձրացնեմ սահմանային անցակետի ամրապնդման և տեսախցիկներով համալրման հարցը»:

Դադեշցիները դեռ չգիտեն, թե ինչ են անելու, բայց նրանք ասում են, որ չեն լռելու, մինչ հասնեն արդարության:

Տպել
2476 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց