Սեփական նորածնին զուգարանագոգում խեղդելու մեջ մեղադրվում է Հրազդանի 40-ամյա բնակչուհին

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ  Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է նորածին երեխային սպանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել նորածնի մորը՝ մարզի 40-ամյա բնակչուհուն:

2017թ. մայիսի 15-ին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:

Նախնական քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նորածինը մահացել է շնչահեղձության հետևանքով, պարզվել է մոր ինքնությունը։  Այսպես՝ ըստ քննության տվյալների՝ 40-ամյա կինը 2017թ. մայիսի 11-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի իր բնակարանում ՝ լոգարանում, առանց բժշկական միջամտության և որևէ մեկի օգնության, ծննդաբերել է արական սեռի երեխա: Այնուհետև նորածնին մեկ ժամից ավելի թողել է լոգարանի զուգարանագոգի մեջ, որի հետևանքով մեխանիկական շնչահեղձության՝ շնչառական ուղիները օտար մարմիններով՝ հեղուկով, այդ թվում և պտղաջրերով փակվելու հետևանքով վերջինս մահացել է: Մի քանի օր անց նորածնի դին՝  պոլիէթիլենային տոպրակի մեջ դրված, տեղափոխվել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարող անտառապատ տարածք, որտեղ էլ դին հայտնաբերվել է:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Տպել
2114 դիտում

Թինա Գարաբեդյան-Սիմոն Սենեկալ զույգը Եվրոպայի առաջնությունում 19-րդն է

Մահացել է հասարակական, քաղաքական գործիչ Սարգիս Հացպանյանը

Ադրբեջանի զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1800 կրակոց. ԼՂ ՊԲ

ԱՄՆ-ում կրկին կթույլատրեն հատուկ ծառայություններին գաղտնալսել մարդկանց

Facebook-ը հարցումների միջոցով կորոշի լրատվության աղբյուրների վստահելիությունը. Ցուկերբերգ

Նալբանդյանը Պերճ Սեդրակյանի հետ քննարկել է համահայկական օրակարգի հարցեր

Brexit-ի հարցում Լոնդոնը կարող ԵՄ-ի հետ հատուկ պայմաններով գործարք կնքել. Մակրոն

Արցախում զինծառայողն ընկել է բարձրությունից. ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է

Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերին տալ իրավական գնահատական. Արցախի ԱԺ

Դինքը սպանվեց պետության ներսում ավազակների գործակցության հետևանքով. քեմալական պատգամավոր

Արմեն Սարգսյանը եղել է 2008 թ-ին Հայաստանի վարչապետի թեկնածուների թվում. Wikileaks

Մեջլիսում Փայլանի՝ հայերեն «Աստված հոգիդ լուսավորի։ Շատ ապրես, Հրանտ» խոսքը x-ով է նշվել

Թուրքիան սկսեց ռմբակոծել Սիրիայում քուրդ զինյալների դիրքերը. ԱՄՆ-ն արձագանքում է

ՀՀ-ում ռուսական բազայի ավիացիոն նշանառուները վարժանքներ են անցկացվում

Բաքվի կենտրոնում վաղ առավոտից այրվում է բնակելի շենք

Հիմա էլ Թեղուտի հանքի պոչանքներն են Դեբետ գետ լցվում (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ-ի կառավարությունը դադարեցրեց աշխատանքը. բյուջեի ընդունումը տապալվեց

Դոնալդ Թրամփը դավաճանում է առաջին տիկնոջը. ԱՄՆ-ի նախագահի մասին սկանդալային գրքի հեղինակ

Իրաքում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ-ի առավարության աշխատանքը կարող է կաթվածահար լինել