Երևան
12 °C
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում 180 մլն դրամ ծախսվել է ոչ նպատակային: Սա պարզվել է ֆինանսների նախարարության կատարած ստուգումների արդյունքում: Այս մասին «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան, թե ինչ չարաշահումներ են բացահայտվել հանրայինում, ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Վերջերս մամուլում գրվել էր, թե Հանրային հեռուստաընկերությունում ֆինանսների նախարարության ստուգումների արդյունքում բացահայտվել են մի շարք ֆինանասական չարաշահումներ: Ըստ նախարարի, սակայն, դրանք այդքան էլ չի կարելի չարաշահում անվանել:
«Այդ 180 մլն դրամը նրանք կվերականգնեն: Մենք արձանագրել ենք նաեւ հ/ը-ի կառավարման համկարգում բարելավումների անհրաժեշտություն, որը Մարգարիտան (Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը, հեղ.) փորձում է իրականացնել: Ես չգիտեմ՝ ինչքանո՞վ է ադեկվատ քննադատել Մարգարիտային, որովհետեւ Մարգարիտան փորձում է համընդհանուր կառավարման միջոցով բարձրացնել համակարգի արդյունավետությունը»,- ասաց նախարարը:
Արամյանը իր խոսքում նշեց, որ դա չի կարող չարաշահում համարվել, քանի որ ծախսվել է Հանրային հեռուստաընկերության շահերի համար, բայց ոչ օրենքով նախատեսված ծրագրերի համար:
«Մենք ընդհանուր կանոններ ունենք, գնում ենք հակաբյուջետային քաղաքականությամբ կանոնների հետեւից, իմանալու համար, թե ինչքանո՞վ են դրանք պահպանվում: Ես չէի ասի, թե չաշահումներ են եղել: Չարաշահումների մասին մի քանի մարմին կա, որ կարող է գնահատական տալ: Ֆինանսների նախարարությունն արձանագրել է ընդհանուր կանոններից որոշակի շեղումներ:
Շեղումների մասին մենք տարվա ավարատին հրապարակավ տեղեկություն կտրամադրենք: Հիմնականում եղել է այն, որ ծրագիրներից մեկի համար նախատեսված գումարը վերցվել եւ ծախսվել է այլ ուղղություններով, բայց դրա համար պետք է օրենքին համապատասխան որոշում լիներ: Սա ավելի շատ հաշվապահական կանոնների խախտում է: Սա չարաշահում չէ, չարաշահում կլիներ, եթե այդ գումարը գրպանեին, օրինակ՝ աթոռ գնելու փոխարեն: Աշխատանքներն արդյունավետ կատարելու համար է ծախսվել, օրինակ՝ որոշվել է աթոռի փոխարեն տեսախցիկ գնել: Մենք արձանագրել ենք, որ այդ տեսախցիկը գնելու համար պետք էր կանոնները պահպանել»,-պարզաբանեց Վարդան Արամյանը:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտարարեց, որ իրենք պարտավորվել են վճարել 180 միլիոն դրամը, սակայն այնքան էլ համաձայն չեն նախարարության ստուգումների արդյունքների հետ.
«180 մլն դրամը միայն ծրագրի համար չէ: Մեր ակտում իրենց կողմից նշված դիտողությունները մի քանի ուղղություններով են եղել: Ուղղություններից մեկը հաստիքային աշխատակիցների եւ ծառայության մատուցման աշխատակիցների պայմանագրի ձեւակերպումն է, որը ֆինանսական որեւէ դրսեւորում չի ունեցել, այլ ենթադրենք ծառայություն մատուցող աշխատակիցը ենթադրել էր, որ կարող էր աշխատել հաստիքով կամ հակառակը: Սա ֆինանսական որեւէ դրսեւորում չի ունեցել, բայց դիտողություն է եղել: Կա մոտեցում նաեւ հաղորդումների հետ կապված: Այդ մոտեցումները միանշանակ չեն: Մենք իհարկե ընդունել ենք իրենց դիտողությունները եւ պարտավորվել ենք գումարը վճարելու, բայց այնպես չէ, որ 100 տոկոսով համաձայնվել ենք: Ասենք, եթե կա հաղորդում, որը նախատեսված է ինչ-որ րոպեի սահմաններում պատրաստել եւ եթեր հեռարձակել, ենթադրենք մոնտաժելու ժամանակ մի քանի րոպե ավել են մոնտաժել եւ պակասել է չափը, դա դիտողության շատ լուրջ տեղիք է տվել, ասել են, որ եթե տրամադրված է 25 րոպե, եւ դուք պատրաստել եք 20 րոպե, դա խնդիր է: Բարդ է տարաձայնության մեջ քննարկում կատարել, որ եթե 20 րոպե եւ 25 րոպե նկարահանվում է, իր ծախսային հատվածը նույնն է լինում: Եթե 5 րոպեն հանում ես ու վերածում գումարի, ստացվում է, որ դու այդքանով պակաս ես արել եւ այդքանով ավել գումար ես ծախսել: Սա ստեղծագործական հատվածի այն պահն է, որտեղ դժվար է գտնել ոսկե միջինը: Այդ դիտողությունն ընդունելուց հետո բոլոր ստեղծագործական խմբերին, որոնց պատվիրում ենք հաղորդումներ, խստացրել ենք պայմանները եւ պահանջել են, որ հաղորդումը հանձնելուց հետո, եթե չհավանենք, ապա առաջարկելու ենք, որ նորիվ մոնտաժեն՝ դինամիկան պահելու համար: Սրա համար էլ պետք է հում նյութը շատ նկարեն, որ ինչ-որ բան կտրել, հանելուց հետո կարողանան տեղն այլ բանով լրացնեն: Այս տարաձայնությունները բերել են նրան, որ մեզ դիտողությամբ 180 մլն-ի տուգանք ենք վճարում: Ստուգել են մեր 3 տարիների գործունեությունը եւ այս մի քանի խախտումն են գտել»,- ասաց Մարագարիտա Գրիգորյանը:
Մամուլի այն հրապարակումների հետ կապված էլ, թե պատրաստվում են Հ1-ի գործադիր տնօրենին փոխել, Գրիգորյանը ասաց.
«Դուք ինչպես տեսնում եք ես այսօր էլ աշխատում եմ: Նման տեղեկատվություն չունեմ, որ ինձ աշխատանքից ազատում են»:
Տպագրի մամուլը որոշ ժամանակ առաջ նաեւ գրել էր, որ Առաջին ալիքում ոչ բոլոր աշխատակիցներն են, որ արձակուրդային վճարներ են ստանում, ինչպես նաեւ կրճատվել է գործուղումների համար նախատեսված գումարը:
«Ես որեւէ հոդվածի պատասխանել չեմ ուզում: Նա ով գրել է այդ հոդվածը, ամենաքիչը պատկերացում չունի Հանրային հեռուստաընկերության եւ որեւէ այլ պետական հիմնարակի մասին: Հանրային հեռուստաընկերությունը որեւէ աշխատավարձի պարտք չունի: Ստուգումների արդյունքում որեւէ տողով այդ մասին խոսք չի եղել: Մենք յուրաքանչյուր երեք ամիսը մեկ հաշվետվություն ենք ներկայացնում, եւ հնարավոր չէ, որ մարդ գնա արձակուրդ, ֆիզարձակուրդ եւ իրեն չվճարենք: Քննարկումների ժամանակ պարոն Արամյանը ինձ հայտնել է իր գոհունակությունն այն մասին, որ մենք բավականին լուրջ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ ունենք: Մեզ մոտ գործում է համակարգ, որը թույլ է տալիս տեսնել, թե աշխատակիցը երբ եկավ եւ երբ գնաց, իսկ արձակուրդի ժամանակ նրանց մուտքի քարտը սառեցվում է: Նույնիսկ, եթե ետկանչ ենք անում վճարում ենք օրենքի տառին համապատասխան: Ես չեմ կարող պատասխանել այն զպարտանքներին, որոնք գրվում են: Ես միշտ իմ աշխատակիցներին շնորհակալություն եմ հայտնում, որովհետեւ մենք 4 տարի առաջ ընկերությունում ունեինք այլ պատկեր, հիմա լրիվ ուրիշ պատկեր»,-եզրափակեց Մարգարիտա Գրիգորյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT